Երվանդ Ծատուրյան

հայ դերասան, ռեժիսոր

Երվանդ Ծատուրյան (ապրիլի 7, 1911(1911-04-07), Նախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոս 1988, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, թատրոնի և կինոյի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ[1]:

Picto infobox cinema.png
Երվանդ Ծատուրյան
Ծնվել էապրիլի 7, 1911(1911-04-07)
ԾննդավայրՆախիջևան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոս 1988 (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ
Մասնագիտացումդերասան և ռեժիսոր
ՊարգևներՀայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ

ԿենսագրությունԽմբագրել

Երվանդ Ծատուրյանը ծնվել է 1911 թվականի ապրիլի 7-ին, Նախիջևանում: Կրթությունն ստացել է Երևանում: 1932 թվականին ընդունվել է Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ: Մի քանի տարի աշխատել է Ռուսաստանի տարբեր մարզերում: 1940-ականների սկզբից սկսել է աշխատել Հայաստանում, ղեկավարել տարբեր թատրոններ:

Մահացել է 1988 թվականի օգոստոսին, Երևանում:

ԸնտանիքԽմբագրել

Որդին թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)[2], պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանն է:

Ստեղծագործական կյանքԽմբագրել

1929 թվականին սկսել է աշխատել Երևանի նորաստեղծ Պատանի հանդիսատեսի թատրոնում` խաղալով մի շարք տարդեր դերեր: 1932 թվականին ըդունվել է Մոսկվայի թատերական ինսիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` միևնույն ժամանակ մասնակցելով Հայկական մշակույթի տան դրամատիկական ստուդիաի տարբեր աշխատանքների:

Հետագա տարիներին Բրյանսկի մարզի, Չելյաբինսկի և Վլադիմիրի Պատանի հանդիսատեսի թատրոններում` լինելով գլխավոր դերերի դերակատար, բեմադրող ռեժիսոր, թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար: Երվանդ Ծատուրյանը նաև հիմնադրել է Կալմիկայի ռուսական դրամատիկ կոլեկտիվը, որը ժամանակի ընթացքում դարձել է պետական թատրոն:

1940-ական թվականների սկզբից աշխատել է Հայաստանի շրջանային թատրոններում` ղեկավորելով Գորիսի, Կապանի, Էջմիածնի դրամատիկական թատրոնները, բեմադրել ներկայացումներ: Կարճ ժամանակ աշխատել է նաև Թատերական ինսիտուտում:

Ավանդ ունի նաև կինոաշխարհում. եղել է փաստավավերագրսական ֆիլմերի խմբագիր, երկրորդ ռեժիսոր և կինոկրկնօրինակումների ռեժիսոր:

Դերեր և բեմադրություններԽմբագրել

  • «Պայթուն»` Շպիկի
  • «Տիլ Ուլենշպիգել»` Բրեդերոդեր
  • «Վրեժ» (ռեժիսոր)
  • «Զվարճալի դեպք» (ռեժիսոր)
  • «Պաղտասար աղբար» (ռեժիսոր)
  • «Սպանված աղավնի» (ռեժիսոր)
  • «Մեծ հարսանիք» (ռեժիսոր)
  • «Հայ կինը» (ռեժիսոր)
  • «Մեսրոպ Մաշտոց» (ռեժիսոր)

ՖիլմերԽմբագրել

  • «Համլետ»
  • «Զինվորի հայրը»
  • «Ամեն ինչ մնում է մարդկանց»
  • «Ոչ ոք չի ուզում մեռնել»
  • «Ինչու է աղմկում գետը»[3]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 29-30
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Մ. Հուրիխանյան, Հ. Հուրիխանյան, Տ. Հուրիխանյան «Հայ կինոն... գրավոր», Երևան, «Լուսաբաց», 2012, ISBN 978-99-39-69-021-6