Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Հարությունի Գևորգյան (1920, Բերդ, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, ԽՄԿԿ անդամ։

Երվանդ Գևորգյան
Ծնվել է1920
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ծնվել է Շամշադինի շրջանի Բերդ գյուղում (այժմ՝ քաղաք)։ 1939 թվականին, ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, զորակոչվել է բանակ։ Հիվանդության պատճառով 1940 թվականին ազատվել է բանակից և ուսուցչական աշխատանքի անցել Նավուր գյուղում։ 1942 թվականի մայիսին կրկին զորակոչվել է բանակ և մասնակցել Հյուսիսային Կովկասում մղվող մարտերին։ 1942 թվականի նոյեմբերի 11-ին երկու անգամ վիրավորվել է։ Բուժվելուց հետո 1943 թվականին զորացրվել է և աշխատանքի անցել Նավուր գյուղում, ուր աշխատել է մինչև 1945 թվականը։ 1947-1955 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բերդի ութամյա դպրոցում, իսկ այնուհետև մինչև 1964 թվականը՝ կուսշրջկոմում որպես հրահանգիչ։ 1964 թվականի մայիսից մեկ տարի աշխատել է հասարակական սննդի միավորման տնօրեն, մեկ տարի էլ՝ քաղլուսկաբինետի գրադարանի վարիչ։ 1967 թվականից զբաղեցրել է Շամշադինի շրջանի մամուլի գործակալության պետի պաշտոնը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 23-24։