Երուսաղեմի օր (եբրայերեն՝ יום ירושלים‎), պետական տոն Իսրայելում՝ նվիրված արաբա-իսրայելական «Վեցօրյա պատերազմում» Իսրայելի տոնած հաղթանակին[1]։

Երուսաղեմի օր
יום ירושלים

Տոնակատարությունը Երուսաղեմում, Իսրայել
Տեսակազգային տոն
Ենթադասամենամյա միջոցառում
Ամսաթիվ28 Iyar?
Տոնվում էԻսրայել Իսրայել, Երուսաղեմ
Հաստատված1968
Անվանված էԵրուսաղեմ

Երուսաղեմի օրը նշվում է նաև, որպես մեծ հաղթանակի օր՝ երկու հազարտարի անց Մերձավոր Արևելքի սրբավայրերում պետականության ստեղծման կապակցությամբ։

Քաղաքի տոնը խորհրդանշում է հնագույն հրեա ժողովրդի պատմական կապը Երուսաղեմ քաղաքի հետ և նրանց անցած պատմական ճամփան։

Պատմություն խմբագրել

ՄԱԿ-ի Գլխավոր ասաբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված «Պաղեստինի կառավարության ապագան» թիվ 181 բանաձևի համաձայնը Պաղեստինը բաժանվեց արաբական և հրեական տիրապետության գոտիների։ Երուսաղեմը ՄԱԿ-ի խնամակալության խորհրդի կողմից վերածվեց վերահսկողության գոտու։

Սակայն Գլխավոր ասաբլեայի այս բանաձևի իրականացումը չի հաջողվել։ Հրեական կողմը միաձայն ընդունել է ծրագիրը, սակայն արաբական կողմը՝ ի դեմս արաբական բարձրագույն կոմիտեի մերժել է այն, ասելով, որ իրենք պարտավոր չեն ընդունել օրինագիծը, քանի որ չեն ընդունում իրենց պարտությունը։ Հակամարտությունում կողմերի անհաղթահարելի տարբերութունները հանգեցրեցին նրան, որ 1948 թվականին փլուզվեց Պաղեստինի բրիտանական մանդատը։ Պաղեստինում սանձազերծվեց արաբ-իսրեյալական պատերազմը։ Պատերազմի սկզբնական շրջանում և՛ հրեաները, և՛ արաբները փորձում էին վերահսկողություն սահմանել նախ և առաջ Երուսաղեմում՝ այն համարելով կարևոր ռազմավարական օբյեկտ։ Պատերազմը ավարտվեց իսրայելական կողմի հաղթանակով։ Իսրայելը ստացավ իր երկար սպասված անկախությունը։

Համաձայն արաբա-իսրայելական համաձայնագրի՝ հրեական իշխանությունը տարածվում էր Երուսաղեմի արևմտյան մասում, իսկ Հորդանանի կառավարությանը բաժին էր հասնում արևելյան Երուսաղեմը, այդ թվում հին քաղաքը։ Զինադադարի պայմանագրով Հորդանանի կառավարությունը խոստացել է հրեաներին տալ ազատ ելքի և մուտքի իրավունք, ինչպես նաև Արևմտյան պատում աղոքերու իրավունք։ Սակայն համաձայնագիրը չի հարգվել հորդանանյան կողմի կողմից և 19 տարի անընդմեջ արաբական իշխանությունները արգելել են հրեաների մուտքը հին քաղաք։

Տոնակատարություն խմբագրել

Միջոցառումը սկսվում է Իսրայելի ռազմական շքերթով, որտեղ ցուցադրվում են Իսրայելի ցամաքային զորքերը։ Այնուհետև տեղի է ունենում ծիսակատարություն Հերցլա լեռան վրա՝ ի հիշատակ արաբ-իսրայելական պատերազմում զոհված հրեա զինվորների։

«Դրոշներով երթի» ժամանակ հրեաների երիտասարդ բազմությունը սյուներով ուղևորվում է դեպի Երուսաղեմի Հին քաղաք՝ ծածանելով Իսրայելի դրոշը։ Երթը ուղեկցվում է ազգային երգով ու պարով։

Երթը ավարտվում է արևմտյան պատի մոտ։ Երուսաղեմի օրվա ավարտին մասնակիցները արտասանում են բազմաթիվ սաղմոսներ և կրոնական երգեր, որով էլ նշանավորվում է տոնական օրվա ավարտը։

Երուսաղեմի օրը շարժական տոն է։ 2016 թվականին այն նշվել է հունիսի 5-ին, իսկ 2017 թվականին կնշվի մայիսի 24-ին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «לעמוד הבית של אתר הכנסת» (PDF).

Գրականություն խմբագրել

  • Телушкин Йосеф. Еврейский мир: Важнейшие знания о еврейском народе, его истории и религии. — М.: Лехаим, 1998.- 574 с.