Երուսաղեմի պաշարում (1244)

1244
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երուսաղեմի պաշարում (այլ կիրառումներ)

Երուսաղեմի պաշարում (1244), տեղի է ունեցել Խաչակրաց վեցերորդ արշավանքի ընթացքում պաշարման արդյունքում Խորեզմշահերին հաջողվեց գրավել և ավերել Երուսաղեմը։

Երուսաղեմի պաշարում
Թվական1244 թվականի հուլիսի 15
Մասն էԽաչակրաց վեցերորդ արշավանք
ՎայրԵրուսաղեմ
ԱրդյունքԱյուբյանների հաղթանակ
Երուսաղեմի թալանում
Հակառակորդներ
Այուբյանների սուլթանություն
Խորեզմշահերի պետություն
Սրբազան Հռոմեական կայսրություն
Հրամանատարներ
ալ-Քամիլ Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն
Կողմերի ուժեր
փոքրանհայտ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Ընթացքը խմբագրել

Սուրբ Երկրի վրա խաչակրաց վեցերորդ արշավանքը գլխավորում էր Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆեն։ Նա իրեն հռչակեց Երուսաղեմի արքա, քանզի նրա կինը՝ Իոլանտա դե Բրիենը ժառանգել էր «Երուսաղեմի թագուհու» տիտղոսը իր մայր Մարիա Մոնֆերացուց։

Ֆրիդրիխի բանակի թվաքանակը և հեղինակությունը բավարար էր, առանց մարտի Երուսաղեմը, Բեթղեհեմը, Նազարեթը և մի շարք այլ տարածքներ ու բերդեր վերադարձնելու համար։ Այս տարածքները Ֆրիդրիխը վերադարձրեց Այուբյան սուլթան ալ-Քամիլի հետ կնքված պայմանագրով։ Սակայն Երուսաղեմը քրիստոնյաների տիրապետության տակ չէր կարող մնալ երկար ժամանակ, քանզի քրիստոնյաները շրջակայքում չունեին բավարար տարածքներ քաղաքի անվտանգությունը ապահովելու համար։

Այուբյաններն առաջարկեցին խորեզմշահերին վերադարձնել քաղաքը։ Պաշարման և քաղաքի հետագա հանձնման ժամանակ 1204 թվականի հուլիսի 15-ին խորեզմշահերն ամբողջովին ավերեցին Երուսաղեմը բացառությամբ սրբատեղիների, քաղաքից վերածելով ավերակի։ Երուսաղեմն այդ տեսքով հրապուրիչ չէր ոչ քրիստոնյաների, ոչ մուսուլմանների համար։ Այս արյունահեղությունը հրահրեց նոր արդեն Յոթերորդ խաչակրաց արշավանքի՝ Լուի IX սրբի նախաձեռնությամբ, սակայն այս արշավանքի արդյունքում խաչակիրները լուրջ հաջողության չհասան, բացի նրանից, որ խաչակիրների արդեն թուլացած հիմնական թշնամիներ խորեզմշահերը և Այուբյանները փոխարինվեցին ավելի հզոր՝ մամլուքներով։

Աղբյուրներ խմբագրել