Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ)

Հայ Առաքելական եկեղեցի Երուսաղեմի հայկական թաղամասում

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, հայտնի նաև որպես Դեյր էզ-Զեյթուն ( دير الزيتون Dayr az-Zaytūn, «Ձիթենի վանք»)[1], Երուսաղեմի հայկական թաղամասում Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում[2][3]։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ)
եկեղեցի

Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու մուտքը։

ՏեղադրությունԵրուսաղեմի հայկական թաղամաս
ԵրկիրԻսրայել Իսրայել
ԿրոնադավանանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ակտիվ էգործող
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ) (Իսրայել)##
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Երուսաղեմ) (Իսրայել)
31°46′23″ հս․ լ. 35°13′46″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Հայոց Սրբոց Հրեշտակապետաց վանքը գտնվում է Սրբոց Հակոբյանց վանքից ոչ հեռու, նրա արևելյան և Երուսաղեմի հարավային կողմում և կոչվում է Առաջին բանտ[4] Ըստ ավանդության, եկեղեցին կառուցված է Աննա քահանայապետի տան գավթի տեղում, ուր եղել է Հիսուսի հարցաքննությունը։ Եկեղեցին նվիրված է Տիրոջ առաջին չարչարանաց և բանտարկության հիշատակին։ Սրա հետ են կապվում փրկչական մի շարք հիշատակներ, որոնցից թերևս ամենահետաքրքրականը Օվսաննայի քարն է։ «Եթե նրանք լռեն, այդ քարերը կաղաղակեն»։ Այստեղ մի քար կա, որ մարդու բերանի ձև ունի և համաձայն ավանդության, մեկն է այն քարերից, որոնք Հիսուսի այս խոսքից հետո Օվսաննա են ասել[2]

Պատմություն խմբագրել

Ավանդույթի համաձայն, այս վայրում էր գտնվում քահանայապետ Աննայի տունը, թեև ավելի վաղ ավանդույթները տունը տեղադրում էին նաև տարբեր վայրերում, օրինակ՝ Վիա Դոլորոզա փողոցում կամ Սիոն լեռան վրա[5]։

Սենյակներից մեկը ենթադրաբար Քրիստոսի բանտն էր[6][7]։ Այնուամենայնիվ, Ավետարաններում կան տարբեր պատմություններ այն մասին, թե արդյոք Հիսուսը բերվել է Աննայի՞, թե՞ Կայիափայի տուն։ Ուստի Սուրբ Ամենափրկիչ հայկական վանքում («Կայիափայի տանը») նույնպես կա Քրիստոսի բանտ։

Վանքը հիմնադրվել է 12-13-րդ դարերում[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tchekhanovets, Yana (2018). The Caucasian Archaeology of the Holy Land. Brill. էջ 226. ISBN 978-90-04-36555-1. «Armenian church of the Holy Archangels (Deir el-Zeitun, or 'The Monastery of the Olive Tree'), situated in the south-eastern part of the Armenian Patriarchate grounds.»
  2. 2,0 2,1 Հայ Սփյուռք Հանրագիտարան, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանք, էջ՝ 209
  3. Arnon, Adar (1992). «The Quarters of Jerusalem in the Ottoman Period». Middle Eastern Studies. 28 (1992): 1–65. doi:10.1080/00263209208700889. JSTOR 4283477.։
  4. «Երուսաղեմ Սուրբ քաղաք». Hetq.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 13-ին.
  5. Pringle 2007. "The earliest association of the house of Annas with Mount Sion appears to date to the seventh century, though it appears at that time to have been equated with that of Caiaphas."
  6. Pringle 2007. "a mural chamber […] is venerated as the Prison of Christ."
  7. Church of the Holy Archangels (unofficial site, but includes text provided by the Armenian Patriarchate of Jerusalem)
  8. Pringle 2007. "origin for this church […] in opting for a date in the second half of the thirteenth [… Another opinion is that it] was probably built before 1187."

Արտաքին հղումներ խմբագրել