Երնջնակ Վանատուրի

բույսերի տեսակ
Երնջնակ Վանատուրի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հովանոցածաղկավորներ (Apiales)
Ընտանիք Նեխուրազգիներ (Apiaceae)
Ցեղ Երջնակ (Eryngium)
Տեսակ Երնջնակ Վանատուրի (E. wanaturi)
Միջազգային անվանում
Eryngium wanaturi

Երնջնակ Վանատուրի (լատին․՝ Eryngium wanaturi), հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

30-50 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ամբողջական են, գծային–նշտարաձև, կաշենման։ Ծաղկաբույլը կազմված է 2-5 գլխիկներից։ Ծածկոցի թերթերը 7-9-ն են, գծային-նշտարաձև[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Ապարանի (Արայի լեռ, գյուղ Ֆանտան), Գեղամի (գյուղ Արթիզ) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում (գյուղ Կարմրաշեն)։ Աճում է նաև Հյուսիսարևելյան Անատոլիայում և Արևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 1800-2450 մ բարձրությունների վրա, քարքարոտ լանջերին, տափաստանում, մարգագետիններում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Աճում է 3 ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Արեալը մասնատված է։ Առկա է տեսակի տարածման և բնակության շրջանների կրճատման սպառնալիք՝ կապված գյուղատնտեսական նպատակներով հողերի յուրացման հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.