Երնջակ ամրոց
Երնջատափի ամրոց-բնակատեղի, գտնվում է Հարթավան գյուղից Երնջատափի տանող ճանապարհից ձախ, Երնջատափ գյուղից 1 կմ հյուսիս-արևմուտք, Քասախ գետի ձախ ափին, երկու ձորերի միախառնումից աոաջացած հրվանդանի գագաթնային մասում[2]։
Տեսակ | մշակութային արժեք և ամրոց |
---|---|
Տեղագրություն | Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղի արևմտյան եզրի բարձրադիր բլրի գագաթին |
Վարչական միավոր | Երնջատափ[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Կառուցված | միջնադար |
Շինանյութ | Կրաքար |
Բաց է հանրության համար | այո |
Պահպանվել են պարսպափակ մի ընդարձակ բնակավայրի և նրա ամենաբարձր կետում տեղագրված քառանկյուն դղյակի ավերակները։ Տեղացիներն այն անվանում են «թագավորի քոշք» և այս ավերակների հետ կապում են մի ավանդություն, ըստ որի գառնարած մի աղջիկ տեսել է, թե ինչպես են մկները բնակավայրից հանում ոսկյա գրամները։
Հիշատակություն
խմբագրելԲերդաքաղաքը, որի մասին Սեբեոս պատմիչը գրում է[3].
«Եվ հասեալ հանկարծաւրեն պատեցին պաշարեցին զգիւղաքաղաքն, ղի ունէր գևղն պատուար ամրութեան շուրշ զիւրեաւ շուրշանակի։
Յայնժամ հրաման տայ Սմբատ երեք հարիւրայ անկանել ի բերդակն. որ ի մէջ գիւղաքաղաքին...: |
Նկարագրություն
խմբագրելԲնակավայրը գտնվում Է պատմական Նիգ գավառի համարյա կենտրոնական մասումէ
Ամրոց-բնակավայրի հորինվածքային կենտրոնը միջնաբերդն է, որից արևելք, արևմուտք և հարավ տարածվել Է 0.88 հա տարածք զբաղեցնող պարսպափակ բնակավայրը։ Հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից եզրագծում են ուղղաձիգ ժայռերը, պսակվում են պարիսպներով։ Արևելյան և արևմտյան կողմերում բնակավայրի պարիսպները բարձրանալով միանում են համապատասխանաբար կողմնորոշված աշտարակներին։ Պարիսպները լիովին կրկնում են ժայռերի ուրվագիծը՝ պսակելով դրանց գագաթնային մասը։ Բնական պաշտպանվածության տեսակետից ավելի հարմար են հարավային և արևելյան հատվածները։ Բնակավայրի մուտքը՝ հարավային և արևմտյան պարսպապատերի միացման կետում է։ Երևում են ստորոտից դեպի ամրոցը բարձրացող ճանապարհը և բնական ժայռերի միջով բնակավայր առաջնորդող բացվածքը։ Բնակավայրի տարածքը մասնատված է չորս սարավանդների, և անկումը միջնաբերդից մինչև հրվանդանի ծայրը կազմում Է 19 մետր։ Բնակավայրի արևմտյան հատվածը, պաշտպանված է եղել կրկնապարիսպով։ Խոցելի Է նաև միջնաբերդի հյուսիսային աշտարակից դեպի կիրճն իջնող հատվածը։ Ձորի երկայնքով ձգվում Է մի դարավանդ, որտեղով թրշնամին կարող էր շրջանցել ամրոցը արևմտյան կողմից և հայտնվել բնակավայրի հյուսիս-արևմտյան պարիսպների տակ։ Նման անակնկալ կանխելու համար շինարարները ամրացրել են այդ հատվածը 20 մետր ձգվող զանգվածեղ պարսպով, ապահովելով առավել մեծ պաշտպանունակություն։
Միջնաբերդը հատակագծում շեղանկյուն է՝ 40 մետր x 38 մետր չափերով՝ կարճ անկյունագծով ուղղված հարավից-հյուսիս։ Պարսպապատերը լավ պահպանված են և բոլոր չորս անկյուններում ամրացված են բոլորակ աշտարակներով։ Առավել մեծ հաստություն և ամրություն ունեն հյուսիս-արևելյան պարսպապատն ու հյուսիսային և արևելյան աշտարակները։ Նշված պարսպի հաստությունը 2.7 մետր է, իսկ մնացած պարիսպներինը՝ 1.6 մետր։ Հյուսիսային և արևելյան աշտարակները նույնպես ավելի հաստ են, քան մյուսները (արտաքին տրամագիծը 7.0 մետր, հաստությունը՝ 3.0 մետր)։ Մնացած բոլոր պատերն ունեն ամրոցի ներքին բակի շուրջ դասավորված կցակաոույցներ, բացի հյուսիս-արևելյանից։ Հյուսիս-արևմտյան պարսպին կից շինություններ են կառուցված նաև արտաքին ձորահայաց կողմից։
Ամրոցի պարիսպները շարված են վաղ միջնադարին բնորոշ եռաշերտ շինարարական տեխնիկայով, հիմքին մոտ օգտագործվել են 1.2-1.5 մետր երկարության հասնող քարեր, որոնք պատի համար ունեն նաև հորիզոնական ամրակապի դեր։ Պատերի վերնամասը, ինչպես և ներքին բակի կցակառույցները շարված են միջին մեծության տուֆ քարերով, որոնց արանքում լցված է քարահողային լիցք, որր կապակցող նշանակություն ունի։ Կցակաոույցների որոշ միջնապատեր ունեն եղևնաձև շարվածք[4][5]։
Միջնաբերդի ներսում պահպանված շինությունները դասավորված են պարիսպների երկարությամբ։ Դրանք ենթարկված են միասնական հատակագծային հորինվածքին՝ բոլոր մուտքերը բացվում են դեպի ներքին բակը, ներքին ընդհանուր պատը ձգվում է պարիսպներին զուգահեռ։ Միջնաբերդի տարածքի գերակշիռ մասը՝ կազմում Է ներքին բակը։
Հորինվածքային լուծումով ամրոցը պատկանում է քառանկյուն դյակների տիպին։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Պետրոսյան, Հ. Լ. և Կիրակոսյան, Լ. Վ. (1990) Երնջատափի վաղ միջնադարյան ամրոց-բնակավայրը. Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 9 . pp. 94-98. ISSN 0320-8117
- ↑ Պատմութիւն Սեբէոսի, աշխատասիրությամբ Վ. Գ. Աբգարյանի, Երևան, 1975 թվական, էջ 602
- ↑ Գ. Ա. Տիբացյան, Հացավան ամրոցի 1961 թվականի պեղումներ, ՀՍՍՀ ԳԱ տեղեկագիր, 1962 թվական, թիվ 11 համար, էջ 80-84
- ↑ Գ. Ա. Տիբացյան, Հացավան ամրոցի 1961 թվականի պեղումներ, ՀՍՍՀ ԳԱ տեղեկագիր, 1962 թվական, թիվ 12 համար, էջ 108-110