Երկրի լավագույն քաղաքը (երգ)
«Երկրի լավագույն քաղաքը» (ռուս.՝ «Лучший город Земли»), էստրադային ստեղծագործություն փոփ երաժշտության ժանրում։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն է, տեքստի հեղինակը՝ բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովը։ Երգը լայն ճանաչում է ստացել Մուսլիմ Մագոմաևի կատարումից հետո[1]։
«Երկրի լավագույն քաղաքը (երգ)» | |
---|---|
Մուսլիմ Մագոմաևի երգը | |
Կոմպոզիտոր | Առնո Բաբաջանյան |
Պատմություն խմբագրել
Առաջին կատարողը եղել է Ժան Թաթլյանը[2][3]։
«Երկրի լավագույն քաղաքը» երգը Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ մեկ ամսվա ընթացքում հաղորդվել է ռադիոյով, սակայն այն հանկարծակի արգելվել է։ Արգելքի նախաձեռնողը եղել է Նիկիտա Խրուշչովը. «Թվի՞ստ Մոսկվայի մասին։ Արգելե՛լ»։ Մի քանի ամիս անց՝ 1964 թվականի հոկտեմբերին, Խրուշչովին պաշտոնանկ են արել։ Ըստ ավանդության՝ բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովը մի անգամ գնացել է ռադիոյ և ասել. «Ահա, Մագոմաևն արեց այն ամենը, ինչ կարող էր։ Խրուշչյովին հանեցին։ Հիմա մեր երգը եթեր հաղորդելո՞ւ եք»։ Պատասխանը եղել է երգի «ռեաբիլիտացիան»[4]։
«Բրավո» խումբը 1994 թվականին Մուսլիմ Մագոմաևի հետ միասին ձայնագրել է երգի իր տարբերակը «Дорога в облака» ալբոմի համար։
2013 թվականին Մոսկվայի 866-ամյակի տոնակատարության ժամանակ տոնի լեյտմոտիվ է դարձել Մուսլիմ Մագոմաևի «Երկրի լավագույն քաղաքը» շլյագերը[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Советский твист «Лучший город Земли» Муслима Магомаева»։ Карта музыки։ 2014-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-26-ին։ Վերցված է 2016-02-08
- ↑ «Воздушные замки Жана Татляна»։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-16-ին։ Վերցված է 2021-11-12
- ↑ Будешь жить армянином — только подальше от Армении, или Как Магомаев затмил Татляна
- ↑ Фёдор Раззаков Свет погасших звёзд. Люди, которые всегда с нами. — Litres, 2015-07-10. — 1232 с. — ISBN 9785425088215
- ↑ «Москва «нарушит» день тишины перед выборами праздничными концертами»։ Российская газета։ 2013-09-06։ Վերցված է 2016-02-08