Երկրի դրոշի ստեղծման գաղափարն է, դրոշը, որը ներկայացնում է ամբողջ Երկիր մոլորակը։ Այն մինչև օրս չի ստացել աջակցություն միջազգային կազմակերպությունների կամ ազգային պետությունների կառավարությունների մակարդակով։ Այնուամենայնիվ մի շարք հասարակական, մշակութային և արվեստի գործիչներ առաջարկել են օգտագործել ՄԱԿ-ի նմանօրինակ դրոշ և այլ զանազան տարբերակներ, որոնցից մի քանիսը ներկայացված են ստորև։

ՄԱԿ-ի դրոշը խմբագրել

 
ՄԱԿ-ի դրոշ (1946)

1946 թվականի դեկտեմբերի 7-ին հաստատած ՄԱԿ-ի դրոշը իրենից ներկայացնում է ՄԱԿ-ի պաշտոնական խորհրդանիշները, որոնք տեղակայված են երկնագույն պաստառի կենտրոնում։ ՄԱԿ-ի դրոշը օգտագործվել է համաշխարհային հանրության միասնության ցուցադրման համար, թեև տեխնիկապես ներկայացնում է միայն ՄԱԿ-ը։ Այս դրոշի հանրաճանաչությունը բավականին ներկայացնում է մոլորակի շահերն ընդհանուր առմամբ։ Ընդ որում, չնայած ՄԱԿ-ի դրոշը կարող է ազատորեն ցուցադրվել ՄԱԿ-ի և նրա աշխատանքի համար աջակցություն ցուցաբերելու համար, ՄԱԿ-ի խորհրդանշանի օգտագործումը, նրա անունը կամ նշումները կոմերցիոն նպատակներով սահմանափակվում են Գլխավոր ասամբլեայի 92 (I) բանաձևի դրույթներով, որը ընդունվել են 1946 թվականին։ Այդ բանձևում ասամբլեան սահմանեց, որ ՄԱԿ-ի լոգոյի և կնիքի չարաշահումը կանխելու համար նրանք չեն կարող օգտագործվել առանց գլխավոր քարտուղարի թույլտվության։

Երկրի միջազգային դրոշ խմբագրել

 
Խաղաղության միջացգային դրոշ (1913)

Քահանա Յանգսթաունից՝ Ջեյմս Ուիլյամ վան Կիրկն եղել է առաջիններից մեկը, ով մշակել է երկրի դրոշը 1913 թվականին և այդ դրոշով երկու անգամ անց է կացրել խաղաղության երթ Եվրոպայով[1]։ Խաղաղության համաշխարհային կոնգրեսսը ընդունել է այդ տարբերակը, որպես Խաղաղության միջազգային դրոշ[2]։

Օլիմպիական դրոշ խմբագրել

 
Օլիմպիական դրոշ (1914)

1914 թվականին Պյեր դե Կուբերթենի կողմից մտածված և 1920 թվականին Օլիմպիական խաղերում ընդունած դրոշն է[3]։ Օլիմպիական դրոշը ներկայացնում է ամբողջ մարդկությունը և ունի սպիտակ մետաքսյա պաստառ, հինգ գույնի հյուսված 5 օղակներով։ Հակառակ տարածված տարբերակի, ամեն մի օղակ չի խորհրդանշում բնակեցված մայրցամաքներից մեկը[4]։ Վեց գույները զետեղված են այնպես, որ ներկայացնում են իրենցից երկրի բոլոր պետությունների ազգային գույները[5]։

«Երկրի քաղաքացիների համաշխարհային կառավարության» դրոշ խմբագրել

 
Երկրի քաղաքացիների համաշխարհային կառավարության դրոշ

Կան այսպես կոչված սոցիալական շարժումներ՝ աշխարհի քաղաքացիներ, որոնք պաշտպանում են համաշխարհային քաղաքացիությունը և համաշխարհային կառավարությունը։ Այդ ակտիվիստներից մեկը Հարրի Դեվիսն է, ով 1953 թվականի հիմնադրել է Երկրի քաղաքացիների համաշխարհային կառավարությունը, որը թողարկում է Երկրի քաղաքացու անձնագիրը (որը ճանաչված է որպես անձնագիր միայն մի քանի երկրների կողմից) առաջարկած երկրի դրոշի հետ։

Մյուս մասնավոր առաջարկներ խմբագրել

Փ. Քերոլի առաջարկը խմբագրել

 
Փ. Քերոլի առաջարկած տարբերակը (2006 թվականի տարբերակ)[6]

2006 թվականին Փոլ Քերոլը առաաջարկեց դրոշի տարբերակ, որը նա կոչել է «World Flag»՝ խորհրդանշելով ժամանակակից աշխարհի գլոբալիզացիան։ Փոլ Քերոլի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյունաձև պաստառ, որի մեջտեղում զետեղված է աշխարհի քարտեզը և շրջապատված է 216 պետությունների, տարածքների դրոշները, ինչպես նաև ՄԱԿ-ի դրոշը[7]։

Օսկար Պերնֆելդի առաջարկը խմբագրել

 
Օ. Պերնֆելդի առաջարկած դիզայնը (2015)

2015 թվականին շվեդ նկարիչ Օսկար Պերնֆելդը[8] առաջարկեց Երկիր մոլորակի միջազգային դրոշի իր տարբերակը (անգլ.՝ The International Flag of the Planet Earth)[9]: Պերնեֆելդի մտահղացմամբ, այս դրոշը պետք է օգտագործվի ապագա տիեզերական արշավանքներում (մասնավորապես, դեպի Մարս թռիչքի) և նախատեսված է այս երկու հիմնական նպատակների համար՝

  • տիեզերքում Երկիր մոլորակի ներկայացումը,
  • հիշեցնել Երկրի մարդկանց, որ մենք բոլորս կիսում ենք այս մոլորակը, անկախ ազգային սահմաններից և պետք է հոգ տանել միմյանց և մոլորակի մասին, որի վրա մենք ապրում ենք։

Դրոշը իրենից ներկայացնում է 7 օղակից բաղկացած պատկեր, որոնք հատում են իրար մուգ կապույտ ետնաշերտի վրա։ Հատվող օղակների մեջտեղում կա ծաղիկ, որը խորհրդանշում է կյանքը Երկիր մոլորակի վրա, իսկ հատումը խորհրդանշում է այն, որ Երկրի վրա ցանկացած գոյություն ունեցողը բան կապված են իրար հետ ուղղակիորեն և անուղղակիորեն։ Մուգ կապույտ ետնաշերտը խորհրդանշում է օվկիանոսը և Երկրի վրա կյանքի համար ջրի կարևորությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Corien Glaudemans, 'Een vredesapostel uit Ohio', in: Den Haag Centraal, 16 oktober 2009.
  2. Devere Allen, «The Fight for Peace». 1940. p.553.
  3. Краткий терминологический словарь (с — у) по теме «Олимпийское образование»(չաշխատող հղում)
  4. «The Olympic symbols» (PDF). МОК. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  5. Olympics | Olympic Games, Medals, Results, News | IOC
  6. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.
  7. Grigg, Sarah (January 2008). «The World Flag Project» (PDF). North American Vexillological Association. էջեր 5–8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  8. «The International Flag of the Planet Earth». Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  9. «Here's what the flag of Planet Earth could look like». Washington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել