Բացել գլխավոր ցանկը

Երկրաչափական ոճ, հին հունական արվեստի զարգացման վաղ փուլերից մեկը (մ․թ․ա. 9-8-րդ դարեր)։ Երկրաչափական ոճի արվեստում մեծ վարպետության օրինակներ կան սափորանկարչության մեջ։ Այդ ոճի սափորների զարդը պարզ է ու կառուցիկ, կազմված ոլորանախշի, խաչերի, շրջանագծերի գոտիներից։ Զարգացման ավելի բարձր շրջանում (դիպիլոնյան սափոր, մ․ թ․ ա․ 8-րդ դար) կիրառվել են նաև մարդու երկրաչափականացված պարզունակ պատկերներ։ Նման բնույթի են ոսկերչական զարդարանքների արձանիկներն ու հարթաքանդակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 623 CC-BY-SA-icon-80x15.png