Երկրաբանական հանույթ, դաշտային երկրաբանական հետազոտությունների համալիր՝ երկրաբանական քարտեզներ կազմելու և տարածքներում օգտակար հանածոների առկայությունն և դրանց հեռանկարները բացահայտելու համար։ Դաշտային աշխատանքների ժամանակ տեղանքի արմատական ապարների բնական և արհեստական մերկացումները որոշակի երթուղիներով ուսումնասիրվում, համարակալվում և նկարագրվում են երկրաբանական դաշտային օրագրում։

минералы
минералы

Տեղագրական քարտեզ խմբագրել

Տեղագրական քարտեզի վրա նշվում է դրանց տեղը, անցկացվում են ապարատեսակների և շերտերի սահմանները։ Հանքաբեկորների և մանրահանքի հավաքման, հողի, աղբյուրների ու գետերի ջրերի նմուշարկման և այլ եղանակներով որոնում են օգտակար հանածոներ։ Դաշտում պարբերաբար ընդհանրացնում են հավաքված տեղեկությունները և աստիճանաբար կազմում դաշտային երկրաբանական քարտեզ։

Դիտումներ խմբագրել

Գրասենյակային աշխատանքների ընթացքում մանրադիտակային, քիմիական և այլ հետազոտությունների օգնությամբ ճշտվում են դաշտում կատարված դիտումները, վերջնականապես որոշվում օգտակար հանածոների հեռանկարները, մեկնաբանվում երկրաֆիզիկական տվյալները, վերծանվում օդալուսանկարները, կազմվում և վերջնականապես ձևավորվում հետազոտվող տարածքի երկրաբանական քարտեզը, գրվում հաշվետվություն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 616