Երկնային ամպրոպ (ֆիլմ, 1965)

ֆիլմ, 1965

«Երկնային ամպրոպ» (ֆր.՝ Le Tonnerre de Dieu ), Ֆրանսիա-Իտալիա-Գերմանիա համատեղ արտադրության գեղարվեստական կինոնկար՝ նկարահանված 1965 թվականին։ «Երկնային ամպրոպի» ռեժիսոր Դենի Դենի դը Լա Պատելիերը ֆիլմը ստեղծել է ըստ Բեռնար Կլավելի «Ով է ինձ հաղթում» վեպի մոտիվների։ Կատակերգության երաժշտության հեղինակը հայազգի Ժորժ Կառվարենցն է։

Երկնային ամպրոպ
ֆր.՝ Le Tonnerre de Dieu
«Երկնային ամպրոպ» ֆիլմի պաստառը
ԵրկիրՖրանսիա
 Իտալիա
 Գերմանիա
Ժանրհումորային դրամա
Թվական1965
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԴենի դե լա Պատալիեր[1][2]
ՊրոդյուսերՌայմոն Դանոն
Սցենարի հեղինակԴենի դե լա Պատալիեր և Պասկալ Ժարդեն[3]
ԴերակատարներԱնդրե Դալիբեր, Դանիել Սեկալդի, Էդուար Ֆրանկոմ, Ֆրանկ Մորիս, Ժորժ Ժերե, Hélène Tossy?, Ժան Գաբեն, Léa Gray?, Լիլի Փալմեր, Լուի Արբեսիե, Միշել Մերսիե, Պոլ Ֆրանկյոր, Պոլ Պավել, Ռոբերտ Հոսեյն, Էմմա Դանիելի, Էլեն Շվիրս և Նինո Վինիելլի
ՕպերատորՄարսել Գրինյոն
ԵրաժշտությունԺորժ Կառվարենց
ՄոնտաժԿլոդ Դյուրան
Պատմվածքի վայրՖրանսիա
Նկարահանման վայրՆանտ
ԿինոընկերությունFida Cinematografica
Տևողություն91 րոպե
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 94484

Սյուժե խմբագրել

Ծերունի Լեանդր Բրասակը նախկին իրավաբան է, իսկ այսօր գյուղական արտասովոր անասնաբույժ է, հարբեցող և մարդատյաց։ Նա իր կնոջ՝ Մարիի հետ բնակվում է քաղաքից դուրս գտնվող առանձնատանը։ Մարին դեռ վաղուց է համակերպվել ամուսնու տարօրինակություններին։ Նա զբաղվում է ձիաբուծությամբ և ապաստան  է տալիս թափառող շներին։

Մի անգամ Բրասակը նավահանգստային գինետանը հանդիպում է Սիմոնա Լեբուշեին, երիտասարդ թեթևաբարո մի աղջկա։ Լեանդրը, չհասկանալով, թե ինչ է անում, աղջկան տանում է իր տուն։

Չնայած այն հանգամանքին, որ Սիմոնան և Բրասակի անզավակ կինը արագորեն մտերմանում են միմյանց հետ, այդ խաղաղ մթնոլորտը արագորեն փոխվում է ու առանձնատանը շուտով սկսում է տիրել բարդ իրավիճակ։ Սիմոնայի պոռնկապահ Մարսելը փորձում է բռնի ուժով վերադարձնել նրան։ Անասնաբույժի հարևանները հայտնում են ոստիկանությանը այն մասին, որ Բրասակը տանը մարմնավաճառուհու է պահում։ Արդյունքում վերջինս կարողանում է դուրս գալ բոլոր դժվարություններից` օգտվելով սեփական շներից և նախկին ուսումնակից ընկերոջից, որը դարձել է նախարար։

Միաժամանակ գեղեցկուհի Սիմոնայի հետ ծանոթանում է Ռոժեն` Բրասակի հարևանը։ Վերջիններիս միջև սիրավեպ է ծավալվում, որը, ըստ նրանց, ծածուկ են պահում Բրասակից ու նրա կնոջից։ Ի վերջո Ռոժեն որոշում է հայտնել Բրասակին իր ու Սիմոնեի սիրո պատմության և այն մասին, որ երեխա են սպասում։ Այդ նորությունը Բրասակին դուրս է հանում միզանտրոպից` մարդատյացության թմբիրից և նա ուրախանում է, որ շուտով «պապիկ» է դառնալու։ Ուրախությամբ գլխավոր հերոսը մի ամբողջ խանութ իրեր է գնում նորածնի համար։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ժան Գաբեն Լեանդր Բրասակ
Միշել Մերսյե Սիմոնա Լեբուշե
Լիլի Փալմեր Մարի Բրասակ
Ռոբեր Հոսեյն Մարսել
Ժորժ Ժորժ Ռոժե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0059823/
  2. filmportal.de — 2005.
  3. ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել