Երկնագույն երկնաքարը (ռուս.՝ Голубой метеорит), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ` ըստ Ռոման Սեֆի համանուն բանաստեղծության։ Մուլտֆիլմը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Պետրովը, 1971 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։

Երկնագույն երկնաքարը
ռուս.՝ Голубой метеорит
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրպատմվածք
Թեմաաստղագիտություն
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3
ՌեժիսորԱնատոլի Պետրով
ՍցենարիստRoman Sef?
ՀնչյունավորումՄարիա Բաբանովա
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն194 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3
Թվական1971

«Ուրախ կարուսել» № 3 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է։

Սյուժե խմբագրել

Դու դեռ 8 տարեկան ես, խաղում ես ընկերներիդ հետ և չգիտես, որ ինչ-որ մի տեղ, հեռավոր տիեզերքում թռչում է երկնագույն երկնաքարը։ Նա թռչում է և որևէ կերպ չի ազդում քո կյանքի վրա։ Բայց մի օր այն կընկնի, և այդ ժամանակ, հնարավոր է, որ հենց դու առաջինը կգտնես այն և գիտական մեծ հայտնագործություն կանես։ Դա անելու համար դու արդեն պետք է շտապես լավ սովորել, որպեսզի հասցնես նախապատրաստվել այն պահին, երբ երկնաքարը կընկնի։

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր և նկարիչ` Անատոլի Պետրով
  • Սցենարի հեղինակ` Ռոման Սեֆ
  • Կոմպոզիտոր` Շանդոր Կալոշ
  • Բանաստեղծությունը կարդում է՝ Մարիա Բաբանովա
  • Օպերատոր` Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր` Վլադիմիր Կուտուզով
  • Մոնտաժող` Մ. Տրուսովա
  • Խմբագիր` Արկադի Սնեսարև

Մուլտֆիլմի մասին խմբագրել

Մուլտֆիլմը ստեղծվել է հիպերռեալիզմի ոճով, Անատոլի Պետրովի կողմից Պաբլո Պիկասոյի նկաները դիտելուց ստացած տպավորության տակ[1]։ Անատոլի Պետրովը սիրում էր աստղագիտություն և ուզում էր, որ երեխաները նույնպես հետաքրքրվեն դրանով։ Այդ պատճառով նա որոշում է նկարահանել «Կապույտ երկնաքարը» մուլտֆիլմը[1]։

  Անատոլի Պետրով... «կենդանացման» վիրտուոզ վարպետությունը, դրվագի դինամիկ կառուցվածքի խորքային ընկալումը, թեմատիկ նյութին օրիգինալ մոտեցումը շուտով դարձրել են նրան ստուդիայի ամենահայտնի ռեժիսորներից մեկը։ Նրա «կարուսելային» սյուժեները, «Երկնագույն երկնաքարը», «Հրաշքը», ռոմատնիկ երիտասարդության շունչ ունեն, վառ գույների պայծառություն, ապագայի զգացողություն, որում նախանշված են այսօրվա անելիքներն ու ժամանակակիցների մտորումները։
- Ս. Ասենին[2]
 

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել