Երկմետաղներ, տարասեռ մետաղների կամ համաձուլվածքների երկու շերտից կազմված մետաղանյութ (պողպատ և ալյումին, պողպատ և նիոբիում, ալյումին և տիտան, տիտան և մոլիբդեն և այլն)։

Կիրառություն խմբագրել

Օգտագործում են կոնստրուկցիաների ամրությունն ու կրակակայունությունը բարձրացնելու, զանգվածը փոքրացնելու (թանկարժեք և դեֆիցիտ մետաղները տնտեսելու) համար կամ որպես ուրույն հատկություններով նյութ։

Պատրաստման եղանակներ խմբագրել

Պատրաստում են հիմնականում երկու տարբեր մետաղների (կամ համաձուլվածքների) նախապատրաստուկների միաժամանակ գլոցմամբ (կամ մամլմամբ)։ Գալվանական եղանակի դեպքում ավելի թանկարժեք մետաղի շերտը քսում են էլևկտրալիտիկորեն։ Առավել կարծր (թանկ և դեֆիցիտ) համաձուլվածքները մակահալում են պողպատին էլեկտրատաքացումով (կտրող գործիքների և դրոշմոցների արտադրության դեպքում)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 611