Երկընտրելի պարտավորություններ

Երկընտրելի պարտավորություններ, պարտավորություն քաղաքացիական իրավունքում։ Երկընտրելի պարտավորությունների համաձայն պարտապանը պետք է կատարի պայմանագրի պայմաններից մեկը կամ մի քանիսը (օրինակ, պետությունը պարտավորվում էն վիճակախաղի տոմսը ներկայացնողին վճարել դրամ կամ պայմաններով նախատեսված գույք)։ Պարտավորությունն ընտրելու իրավունքը, եթե օրենքում կամ պայմանագրում այլ բան չի հիշատակվում, պարտապանինն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 601