Երկբուրգ, եռաչափ բազմանիստ, որը կազմված է երկու բուրգերից, որոնցից մեկը մյուսի հայլելային արտացոլումն է[1]։

Ընդհանուր բնութագիրԽմբագրել

Երկբուրգը բազմանիստ է, որը կազմված է երկու բուրգերից, որոնցից մեկը մյուսի հայլելային արտացոլումն է։ Բուրգերի միավորումից առաջանում է ընդհանուր պատկեր, որը նման է բազմանկյան։ Պարզ երկբուրգը կազմվում է երկու տետրաեդրների միավորումից։ Քառանկյուն բուրգերից կազմված երկբուրգը հայտնի է օկտաեդր անունով։ Բուրգերի նիստերի քանակի ավելացումով ստացվում է շրջան կամ էլիպս և կազմվում է երկու կոն։ Օրինակ հեքսաեդր երկբուրգը կազմված է երկու վեցանկյուն բուրգերից, որի կանոնավոր վեցանկյուն հիմքը ընդհանուր է երկուսի համար։

Երկբուրգ կազմող տարրերԽմբագրել

  • Գաթաթներ
  • Կողեր՝ գծեր, որոնք միացնում են գագաթները
  • Նիստեր՝ հարթ մակերեսներ, որոնք սահմանափակված են կողերով, եռանկյան կամ սեղանի ձևով։

Բարդ երկրաչափական երկբուրգերԽմբագրել

Բյուրեղագիտության մեջ տերմինը օգտագործվում է բյուրեղների դասակարգման և բնութագրման համար, որոնք կազմված է երկու բուրգերից անկախ համաչափությունից, հայելային մասերից կամ մասերի միավորման ձևից։ Երկբուրգի տարրական ձևը օգտագործում են ավելի բարդ ձև ունեցող բյուրեղները փնութագրելու համար, օրինակ՝ բյուրեղների (ալմաստ) երեսարկման ժամանակ։ Օրինակ՝ օկտաեդրի ձևը, կազմված երկու հատած բուրգերով կամ կարդիոիդ (ալմաստի հակառակ ձև), որի մեկ կողմը բուրգ է, իսկ մյուսը հատած բուրգ։

Երկու տետրաեդրների միավորումը կարող է տալ նաև ավելի բարդ ձև՝ աստղաձև երկբուրգ։ Բյուրեղների և ալմաստնեի իրական ձևերը տարբերվում են բարձր իդեալական ձևերից, որոնք ուսումնասիրում են երկրաչափությունը ու մաթեմատիկան։

Օկտաեդրի ձևով բյուրեղավորվում են՝

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Бипирамиды»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907