Սուրբ Գևորգ վանք (Երկան)

վանք

Երկանի Սուրբ Գեորգ վանք[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքից մոտ 20 կմ դեպի հարավ-արևելք՝ հայաբնակ Երկան և Կելնցիք գյուղերի հարևանությամբ Տուժիկ լեռան լանջերից մեկի վրա։

Սուրբ Գևորգ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԱրևմտյան Հայաստան Արևմտյան Հայաստան
ՏեղագրությունԷրզինջանի մարզ
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Վանական համալիրը բաղկացած էր երկու իրար կից եկեղեցիներից։ Դրանցից մեկը՝ Սուրբ Գեորգն էր, իսկ մյուսը Սուրբ Աստուածածինը։ Երկուսն էլ շատ անխնամ վիճակում էին։ Վանքին էր պատկանում 50 արտավարի չափ տարածք հող և մրգաստան։

Վանքը ունեցել է կացարաններ, վաանապահի և ուխտավորների համար նախատեսված 15-ից 20 սենյակները։ Նաև կար գուղատնտեսական շինություններ՝ տնտեսատուն, ախոռներ և այլն։Շինություններ շրջապատված էր պարիսպով։ Վանքի բակում կար աղբյուր, հավատացյալները լվացվում էին և խմում այդ ջրից ի բժշկություն։ Երզնկայի պղնձագործները, ստանձնել էին վանքի խնամքը, նրանք հանգանակություններ էին անում և հոգ էին տանում վանքի պետքերը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երզնկայի շրջանի եկեղեցիները և վանքերը». web.archive.org. 2020 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.