Երիտասարդ Ֆրիդրիխ Էնգելսը

«Երիտասարդ Ֆրիդրիխ Էնգելսը» (գերմ.՝ Ein junger Mann namens Engels - Ein Porträt in Briefen), 1970 թվականի սովետական ԳԴՀ-ի մուլտիպլիկացիոն ֆիլմ, նկարահանված «Սոյուզմուլտֆիլմ»-ում Deutsche Film AG (Դրեզդեն) ստուդիայի հետ։ Ֆիլմը հիմնված է 1838-1842 թվականների՝ Ֆրիդրիխ Էնգելսի նամակների և նկարների հիման վրա։

Երիտասարդ Ֆրիդրիխ Էնգելսը
գերմ.՝ Ein junger Mann namens Engels - Ein Porträt in Briefen
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորKlaus Georgi?, Վադիմ Կուրչևսկի, Katja Georgi? և Ֆյոդոր Խիտրուկ
ԵրաժշտությունWolfgang Pietsch?
Երկիր ԽՍՀՄ և  Արևելյան Գերմանիա
Լեզուգերմաներեն և ռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ և DEFA
Տևողություն1254 վայրկյան
Թվական1970

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմն սկսվում է նրանով, թե ինչպես 1838 թվականին Բրեմենի հարուստ գործարանատեր Ֆրիդրիխ Էնգելսի որդին ճամփորդում է Բրեմենում, որտեղ պնետք է իրականացներ իր կոմերցիոն կրթությունը հյուպատոս Լյայպոլդի առևտրային տանը։

Բրեմենում Էնգելսը սկսում է իր նամակագրությունը իր քրոջ՝ Մարիայի և իր դպրոցական ընկերներ Վիլգելմի և Ֆրիդրիխ Գրեբերի հետ։ Երիտասարդին ձանձրանում էր հաշվապահական տետրերից և նամակներում գտնում է սրտի թեթևացում։ Փայլուն ակնարկագիր և տաղանդավոր ծաղրանկարիչ, երիտասարդ Էգլեսը վառ նկարագրում է թե ինչպես են անցնում գրասենյակում իր գործերը, երևակում է, թե ինչպես են իր նամակները ուշարկվում փոստով։ Քրոջը՝ Մարիային բնութագրում է (և նկարում է) Բրեմենը, նրա ճարտարապետական յուրահատկությունները։ Ինչպես նաև նա տեղեկացնում է տարբեր դեպքերի մասին (դեպքեր քաղաքում)։ Թղթերը մեկ առ մեկ լրացվում են գործընկերների ծաղրանկարներով։

Նամակներում նշվում են Էնգելսի կյանքի ամբողջ տարիները, զինվորական ծառայությունը, հոդվածներ գրելը, խմբագիրների հետ հարաբերությունները և խոսակցությունները փիլիսոփա Շելլինգի հետ։ Էնգելսի քաղաքական և կրոնական հայացքների ձևավորումը կարելի է գտնել մինչև 1842 թվականը, երբ նա գնում է Մանչեստր։ Իսկ 1844 թվականին հայտնվում է առաջին նամակը Կառլ Մարքսին։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենար և ռեժիսուրա՝ Կլաուս Գեորգի, Կատյա Գեորգի, Ֆյոդոր Խիտրուկ, Վադիմ Կուրչևսկիյ[1]
  • Խմբագիրներ՝ Արկադի Սնեսարև, Ռ․ Թոմաս[1]
  • Խորհրդատու՝ Խորստ Ուլիխ, Հանես Սկամբրակս, Ն․ Բելոուսովա
  • Բեմադրող-նկարիչ՝ Վադիմ Կուրչևսկիյ, Վյաչեսլավ Նաումով[1]
  • Կոմպոզիտոր՝ Վոլֆգանգ Պիչ
  • Տեքստը կարդում է՝ Վիկտոր Տատարսկի,Մանֆրեդ Վագներ[2]
  • Մուլտիպլիկատորներ՝ Մարիա Մոտրուկ, Տատյանա Կազանցևա, Մանֆրեդ Խենկե, Յուրի Կլեպացկի[1]
  • Մոնտաժ՝ Ա․ Յուվե
  • Հնչյունային օպերատոր՝ Խ․ Ֆիլիպ
  • Օպերատորներ՝ Վերներ Բենշ, Մանֆրեդ Հենկե
  • Նկարի տնօրեններ՝ Գիզելա Խամեր, Իոսիֆ Բոյարսկի[1]

Մրցանակներ խմբագրել

  • 1970 թվական- XIII ՄԿՖ Լայպցիգում․ «Ոսկե գլոբուս» մրցանակ
  • 1971 թվական- XVII ՄՖ կ/մ Օբերհաուզենի ֆիլմերին (ԳՖՀ)
  • 1971 թվական- ԳԴՌ միջազգային մրցանակ

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Չնայած այն հանգամանքին, որ Էնգելսը նյութապաշտ էր (կամ նույնիսկ աթեիստ), «Երիտասարդ Ֆրիդրիխ Էնգելսը» ֆիլմում մեջբերում է իր խոսքերը մի դրվագում, երբ նրան ուսումնասիրում էր Հեգելը. «... Ես այլևս ցանկություն չունեմ շարունակելու աստվածաբանական վեճերը։ … Ես այժմ գտնվում եմ հեգելիզմի ուղու վրա։ Ես ուսումնասիրում եմ Հեգելյան փիլիսոփայությունը և պատմությունը։ Գեղեցիկ ստեղծագործություն։ Նրա տիտանական գաղափարները ինձ գրավում են սարսափելի ուժով։ ... Շնորհակալ եմ Աստծուն, որ թողեց այս ձանձրալի բույնը, որտեղ այլ բան չկար, բացի սուսերամարտից, ուտելուց, խմելուց, քնելուց և քցելուց »։ 1841 թվական[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Российская анимация в буквах и фигурах | Фильмы | «ЮНОША ФРИДРИХ ЭНГЕЛЬС»
  2. «Ein junger Mann namens Engels - Ein Porträt in Briefen | MDR.DE». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
  3. Юноша Фридрих Энгельс, на 13-й минуте. Оригинал на английском: [1] March 8, 1841 Engels wrote to his sister: «Thanks God I will soon be getting out of this boring hole where no one does anything except fence, eat, drink, sleep and work — and that’s the lot.» Gesamtausgabe. Part I, Vol. 2 p. 611

Արտաքին հղումներ խմբագրել