Երիտասարդ Լեհաստան (կազմակերպություն)

լեհական կազմակերպություն

Երիտասարդ Լեհաստան (լեհ.՝ Młoda Polska), լեհական արտագաղթի հեղափոխական կազմակերպություն, որը գոյություն է ունեցել 1834-1836 թվականներին։ Այն հիմնվել է ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա[1]։ Կազմակերպությունը ամենաակտիվ շրջանում 142 անդամ է ունեցել[2]։

Երիտասարդ Լեհաստան
Հիմնադրված1834
Լուծարված1836
Իրավ. կարգավիճակհեղափոխական կազմակերպություն
ՆպատակներԼեհաստանի անկախություն

Հիմնադրվել է 1834 թվականի մայիսի 12-ին Բեռնում՝ Լեհաստանը անկախ ժողովրդավարական հանրապետություն վերականգնելու նպատակով։ Մաս է կազմել Երիտասարդ Եվրոպային ՝ Ջուզեպպե Մացինիի՝ հեղափոխական ժողովրդավարական կազմակերպությունների գաղտնի միջազգային ասոցիացիայի գլխավորությամբ, որը նպատակ ուներ եվրոպական երկրներում հաստատել հանրապետական համակարգ։ Երիտասարդ Լեհաստանի նպատակն էր վերականգնել Լեհաստանի անկախությունը այն սահմաններով, որով գոյություն ուներ մինչ բաժանումը։ Ազատագրված Լեհաստանը պետք է երաշխավորեր անձնական ազատությունները, առևտուրը, արդյունաբերությունը, մամուլի ազատություն, գյուղացիների ազատագրումը և իրավունքներ շնորհումը։

1835 թվականի դեկտեմբերից «Երիտասարդ Լեհաստանը» ղեկավարել է յոթ հոգուց բաղկացած մշտական կոմիտեն։ 1835 թվականի Փետրվարի 23-ին Յոահիմ Լելվելը Վալենտին Զվերկովսկու և Վենսան Տիշկևիչի հետ, հիմնել է «Լեհ ժողովրդի երեխաների միությունը», որը «Երիտասարդ Լեհաստան» կազմակերպությունում ծառայել է որպես ազգային աշխատանքի կառավարման գաղտնի կոմիտե[2]։

Ղեկավարությունն իրականացնում էր Կոմիտեն, որի կազմում էին Յոախիմ Լելեվելը, Վալենտին Զվերկովսկին և ուրիշները։ Լեհաստանում Երիտասարդ Լեհաստանի պատվիրակներից մեկը Շիմոն Կոնարսկին էր։ 1836 թվականին կազմակերպության անդամներին Շվեյցարիայից վտարելուց հետո կազմակերպությունը փաստացի դադարել է գոյություն ունենալուց։ Լոնդոնում այն վերակենդանացնելու փորձը անհաջողության է մատնվել[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Młoda Polska - Encyklopedia PWN - źródło wiarygodnej i rzetelnej wiedzy». encyklopedia.pwn.pl (լեհերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  2. 2,0 2,1 «Umiarkowani demokraci i inne organizacje skupiające Polaków na emigracji». nowahistoria.interia.pl (լեհերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  3. Водовозов, Василий Васильевич, (1890–1907). «Молодая Италия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  4. Stanisław Grodziski - „W Królestwie Galicji i Lodomerii”, Kraków 1976