«Երեք կտուրները» (անգլ. The Adventure of the Three Gables), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի մասին պատմող պատմվածքներից մեկը: Հրատարակվել է 1926 թվականին և ընդգրկված է «Շերլոկ Հոլմսի արխիվը» ժողովածուում:

Երեք կտուրները
անգլ.՝ The Adventure of the Three Gables
Տեսակպատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն
Գրվել է1926
Հրատարակություն1926

ՍյուժեԽմբագրել

Շերլոկ Հոլմսին օգնության համար է դիմում տիկին Մերի Մեյբերլին: Սակայն, հենց այն պահին, երբ նրանից նամակ է ստանում, բնակարան է ներխուժում ոմն կողոպտիչ սևամորթ Սթիվ Դիքսին և սպառնում է Հոլմսին` չկաշկանդվելով Վաթսոնի ներկայությունից: Հոլմսի կտրուկ տոնը թափ է տալիս Դիքսին և հանդարտված բանդիտը խոստովանում է, որ իրեն այստեղ է ուղարկել ավելի վտանգավոր հանցագործ` ոմն Բարնի Սթոքդեյլը: Սպառնալիքներից չվախեցած Հոլմսը, Վաթսոնի ուղեկցությամբ մեկնում են տիկին Մեյբերլիի հետ տեսակցության, ով նրանց է պատմում տարօրինակ տան գնորդի մասին, ով հայտնվում է իր որդու` Դուգլաս Մեյբերլիի մահից որոշ ժամանակ անց: Գնորդը լավ գումարի դիմաց առաջարկել է գնել ոչ միայն տիկին Մեյբերլիի տունը` «Երեք ձիեր» վիլան, այլ նաև տանը գտնվող բոլոր իրերը, բացառությամբ անձնական հագուստների և զարդերի: Զրույցի ընթացքում Հոլմսը տիկին Մեյբերլիի սպասուհուն խոսակցությունը գաղտնալսելուց նկատում է: Սպասուհու հետ խիստ զրույցը ոչինչ չտվեց, սակայն նա ասում է, որ իրեն ինչ որ հարուստ կին է վարձել: Հոլմսը հասկանում է, որ որոշ չարագործների համար կարևոր է ոչ թե տուն գնելը, այլ տիկին Մեյբերլիի մահացած որդու իրերը, որոնք նրա մահվանից հետո ժամանել են Իտալիայից և տանն են պահվում: Հոլմսը առաջարկում է տիկին Մեյբերլիին Դուգլասի իրերը տեղափոխել իր սենյակ և դրանք մանրամասն զննել: Երբ Հոլմսը և Վաթսոնը դուրս են գալիս տիկին Մեյբերլիի տանից, նրանք տեսնում են արդեն հայտնի բանդիտ Սթիվ Դիքսիին, ով տանն է հետևում:

Գիշերը վիլայի վրա հարձակվում են հանցագործները: Թմրեցնելով տիկին Մեյբերլիին, ավազակները գողանում են նրա մահացած որդու բոլոր իրերը: Մնում է միայն ձեռագրով էջի մի հատված: Տեքստից դատելով, խոսքը գնում է մի ջենթելմենի մասին, ում աչքի առաջ ծեծել են իր նախկին սիրուհուն: Հոլմսը Վաթսոնին առաջարկում է գնալ աշխարհիկ գեղեցկուհի Այսեդոր Կլյայինի մոտ: Սկզբում խոսակցությունը չի դասավորվում, սակայն երբ Հոլմսը ակնարկում է ոստիկանության միջամտության մասին, Այսեդորը որոշում է ամեն ինչ պատմել:

Պարզվում է, որ Դուգլաս Մեյբերլին Իտալիայում ծանոթանում է Կլյայանիի հետ, սիրահարվում է նրան և պատրաստվում է ամուսնանալ: Սակայն Այսեդորը իր համար ավելի շահավետ ամուսնություն է գտնում և մերժում է Մեյբերլիի սիրահետումը: Այսեդորը նույնիսկ ստիպված է վարձել բանդիտների, որպեսզի նրանք ծեծեն Դուգլասին նրա սեփական տան դիմաց: Վիրավորված Դուգլասը որոշում է ինքնակենսագրական գիրք գրել իր անհաջողությունների մասին, Այսեդորին ամբողջ աշխարհում հայտնի դարձնելով որպես ստոր և նենգ կնոջ: Իր ապագա գրքից մեկ օրինակ նա ուղարկում է իր նախկին սիրելիին, իսկ մյուսը ուղեբեռով Անգլիայում գտնվող իր տուն: Այդ պատճառով Այսեդորը սկզբում ցանկանում էր, առանց իրական պատճառը հայտարարելու, գնել իրեն վարկաբեկող գիրքը, իսկ հետո նորից օգտվել բանդիտների օգնությունից: Հոլմսը խոստանում է գործը չհրապարակել, սակայն Այսեդորից խնդրում է օգնել Դուգլասի մորը իրականացնել նրա երազանքը, գնելով ծեր կնոջը շուրջերկրյա ճանապարհորդության նավի տոմս:

ԱդապտացիաներԽմբագրել

«Երեք կտուրները» ցուցադրվել է 1994 թվականին BBC Radio 4-ի համար[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «The BBC audio complete Sherlock Holmes»։ merrisonholmes.com։ Վերցված է 2019-08-26 

ՀղումներԽմբագրել

  • "The Adventure of the Three Gables," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine Section [Louisville, Ky.] (February 13, 1927), 3-4.
  • "The Adventure of the Three Gables," The Daily Oklahoman [Oklahoma City] (February 13, 1927), D-7. illus.
  • "The Adventure of the Three Gables," Evening Bulletin [Philadelphia] (February 12, 1927), 6. illus.
  • "The Adventure of the Three Gables," Pictures by Frederic Dorr Steele. Liberty, 3, No. 20 (September 18, 1926), 9-14.
  • "The Adventure of the Three Gables," Los Angeles Times Sunday Magazine (February 13, 1927), 16-18. illus.
  • "The Adventure of the Three Gables," Omaha Sunday World-Herald, Magazine Section (February 13, 1927), 2-4. illus.
  • "The Adventure of the Three Gables," Pittsburgh Gazette-Times (February 13, 1927), VI, 6-7. illus.
  • "The Adventure of the Three Gables," St. Louis Globe-Democrat (February 13, 1927), II, 1, 4. illus.
  • "The Adventure of the Three Gables," Illustrated by Howard Elcock. The Strand Magazine, 72, No. 430 (October 1926), 318-328.
  • "The Adventure of the Three Gables," Sunday Chronicle [Manchester] (May 4, 1930), 6, 8. illus.
  • "The Adventure of the Three Gables," The Times-Picayune [New Orleans] (February 27, 1927), 2, 6. illus.