«Երեք արջեր», 1958 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ։ Ռեժիսոր Ռոման Դավիդովը ռուսական ժողովրդական հեքիաթը էկրանավորել է ըստ Լև Տոլստոյի մշակման։

Երեք արջեր
Տեսակկինոնկար և մուլտֆիլմ
Հիմնված էThe Three Bears?
ՌեժիսորՌոման Դավիդով
ՍցենարիստԼև Պոզդնեև
Բեմադրող նկարիչՎադիմ Կուրչևսկի
ԵրաժշտությունՅուրի Նիկոլսկի
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե
Թվական1958

Սյուժե

խմբագրել

Վարվառուշկան տատիկին չենթարկվելով, գնում է անտառ` սունկ հավաքելու և մոլորվում է։ Անտառին մոտ նա մի խրճիթ է գտնում։ Իսկ այդ խրճիթում ապրում էին երեք արջեր, որոնք այդ օրը տնից բացակայում էին։ Հայր արջը փայտն էր կտրում, մայր արջը ազնվամորի էր հավաքում, իսկ փոքր արջը խաղում ու ազնվամորի էր ուտում։ Վարվառուշկան մտնում է խրճիթ և տեսնում է սեղան և երեք աթոռ, սեղանի վրա` երեք ափսե։ Աղջիկը ճաշ է ուտում, փոքր աթոռի վրա նստած ճոճվում և կոտրում է այն։ Հետո նա տեսնում է երեք մահճակալ` մեծ, փոքր և ավելի փոքր։ Թռչկոտում է մեծ մահճակալի վրա, հետո` հաջորդի վրա, իսկ փոքրի վրա քնում է։ Շուտով տան տերերը վերադառնում են տուն։ Տեսնում են սեղանի վրայի անկարգությունը և կոտրված աթոռը։ Արջի քոթոթը իր մահճակալի վրա քնած աղջիկ է տեսնում և սկսում է բղավել։ Վարվառուշկան, արթնանալով տեսնում է արջերին, պատուհանից ցատկում է և շտապում տուն[1]։

Մուլտֆիլմի մասին

խմբագրել
  Մոտ 20 տարի Ռոման Դավիդովը նկարիչ-մուլտիպլիկատոր է աշխատել ստուդիայի առաջատար ռեժիսորների հետ։ Իսկ հետո, ինչպես մեր շատ վարպետներ, բնական քայլ է կատարել դեպի ռեժիսուրա։ Նրա առաջնախաղը կայացել է 1956 թվականին, «Բալլադ սեղանի մասին» տիկնիկային ֆիլմով, նույն տարում նկարահանել է նաև «Գնդիկ-բոքոնիկը»։ 1958 թվականին նկարահանել է «Երեք արջերը»։ Չէ որ հեքիաթներում միախառնվում են նրա բոլոր կրքերը. հայրենական պատմությունն ու մշակույթը, խելացի և վառ «կենդանական» կերպարները։
- Նատալիա Վենժեր «Մեր մուլտֆիլմները»[2]
 

Թողարկում DVD ձևաչափով

խմբագրել
  • 2005 թվականին Սոյուզմուլտֆիլմում DVD-ով թողարկվել է «Տատիկի հեքիաթներ 4» մուլտֆիլմների ժողովածուն։ Հավաքածուի մեջ էին մտնում հետևյալ հեքիաթները.

«Գնդիկ Բոքոնիկ» (1956), «Երեք պարկ խորամանկություն» (1954), «Երեք փայտահատներ»(1959), «Երեք արջեր» (1958), «Ու՞մ կոներն են անտառում» (1965), «Տարբեր անիվներ» (1960), «Մաշենկան և արջը» (1960), «Տատիկը մի այծ ուներ» (1983), «Քաղցրաբլիթ» (1993)[3]։

  • 2005 թվականին Սոյուզմուլտֆիլմում DVD-ով թողարկվել է «Միխալ Պոտապիչ» ժողովածուն, որի մեջ մտնում էին հետևյալ մուլտֆիլմերը։

«Երկու ագահ քոթոթներ» (1954), «Կռվարար արջուկ» (1955), «Պապն ու թոռը» (1950), «Երեք արջեր» (1958), «Քեռի Միշա» (1970), «Գեներալ Տոպտիգին» (1971), «Ցողուններ և արմատներ (մուլտֆիլմ)» (1974), «Արջ, լորենու ոտք» (1984), «Մաշենկա» (1992)[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Советские художественные фильмы : Аннотир. каталог. Т. 4: (1958—1963) /ред. Пиотровский, К.П.; Глаголева, Н.А. и др. // Всесоюз. гос. фонд кинофильмов. — Москва : Искусство, 1968. — 824 с. C. 121.[1]
  2. Наталия Венжер. Роман Давыдов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. DVD «Бабушкины сказки 4»
  4. DVD «Михал Потапыч»

Արտաքին հղումներ

խմբագրել