Երեքնուկ դաշտային

բույսերի տեսակ
Երեքնուկ դաշտային
Երեքնուկ դաշտային
Երեքնուկ դաշտային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Երեքնուկ (Trifolium)
Տեսակ Երեքնուկ դաշտային (T. arvense)
Միջազգային անվանում
Trifolium arvense

Երեքնուկ դաշտային (նապսատակառան, նապաստակաոտն), (լատին․՝ Trifolium arvense), երեքնուկների ցեղի, ընդավորների ընտանիքի, թիթեռնածաղկավորների ենթաընտանիքն պատկանող բույս։

Նկարագիր

խմբագրել
 
Երեքնուկ_դաշտային (ձախից): Բուսաբանական նկարը Օտտո Վիլհելմ Տոմեի «Flora von Deutschland, Österreich und der Schweiz. 1885» գրքից

Երեքնուկ դաշտայինը միամյա խոտաբույս է, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 5-30 սմ։

Ցողունը ուղիղ է, բազմաճյուղ։

Տերևները կապտականաչ են, եռատերև ու երկարաձիգ-գծավոր։

Ծաղկաբույլը կլորավուն է ծաղկման սկզբում, իսկ ավելի ուշ՝ գլանաձև։

Ծաղիկները մանր բաց վարդագույն ծաղկապսակ ունեն։ Ծաղկապսակը երկարությամբ հավասար է կամ կարճ է բաժակից։

Բաժակը թավամազ ատամիկներով է։

Պտուղը միասերմ հատիկ է։

Ծաղկում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։

Տարածում

խմբագրել

Երեքնուկ դաշտայինը տարածված է Եվրոպայում և Արևմտյան Սիբիրում: Աճում է չոր թավուտներում, վարելահողերում, անտառահատման տեղերում, անտառեզրերին և ճամփեզրերին։

Պատկերասրահ

խմբագրել
 

Ընդհանուր տեսքը

 

Ծաղկաբույլը

 

Ծաղիկը

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Trifolium arvense
  • «taxon». Germplasm Resources Information Network (GRIN).
  • Клевер пашенный — Trifolium arvense L.
  • Бекетов А. Н., (1890–1907). «Клевер, растения из семейства бобовых». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) (Ստուգված է 17 Սեպտեմբերի 2011)
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ դաշտային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեքնուկ դաշտային» հոդվածին։