Երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմ

Երեքհարյուրերեսունհինգամյա պատերազմ (անգլ.՝ Three Hundred and Thirty Five Years' War, հոլ.՝ Driehonderdvijfendertigjarige Oorlog), պատերազմ Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Սիլլիի կղզեխմբի միջև։ Խաղաղության պայմանագրի բացակայության պատճառով այն ձևականորեն շարունակվել է 335 տարի՝ առանց որևէ կրակոցի, ինչը այս պատերազմը դարձնում է նվազագույն կորուստներ ունեցող ամենաերկար պատերազմներից մեկը։ Չնայած պատերազմ հայտարարելու ժամանակ անորոշ գործողությունների, խաղաղությունը, վերջապես, հայտարարվել է 1986 թվականին։

Երեքհարյուսերեսունհինգամյա պատերազմ

     Սիլլի կղզիներ

     Նիդերլանդների Հանրապետություն

Թվական մարտի 30, 1651 – ապրիլի 17, 1986 (ֆորմալ առումով)
Վայր
Արդյունք հաշտության պայմանագիր
Հակառակորդներ
Նիդերլանդների Հանրապետություն Սիլի կղզիներ
Հրամանատարներ
Ջոն Գրանվիլ Մաարտեն Հարպերցզոոն Տրոմպ
Ռազմական կորուստներ
չկան չկան

Նախապատմություն խմբագրել

Պատերազմի նախադրյալները թաքնված են 1642-1652 թվականների ռոյալիստների և խորհրդարանի կողմնակիցների միջև Երկրորդ անգլիական քաղաքացիական պատերազմի իրադարձությունների մեջ։ Օլիվեր Կրոմվելը ռոյալիստների հետ պայքարում էր Անգլիայի թագավորության ծայրամասերում։

Արևմտյան Անգլիայում Կոռնուոլը ռոյալիստների վերջին հենակետն էր։ 1648 թվականին Կրոմվելը գրավեց ամբողջ «մայրցամաքային» Կառնուոլը, և այն հայտնվեց խորհրդարանականների ազդեցության տակ։ Ռոյալիստների նավատորմը ստիպված էր նահանջել Կոռնուոլի ափերի մոտ գտնվող Սիլլիի կղզիներ։

Հոլանդական նավատորմ խմբագրել

Նիդերլանդների միացյալ նահանգների նավատորմը կապված էր խորհրդարանականների հետ։ Նիդերլանդներն օգնել էր անգլիացիներին Նիդերլանդական հեղափոխության (1568-1648) ժամանակաշրջանի հետ համընկած Անգլիայի գահին հայտնված զանազան տիրակալների կառավարման ժամանակ։ Մյունստերի հաշտության պայմանագիրը (1648 թվականի հունվարի 30) հաստատեց Իսպանիայից Նիդերլանդների անկախությունը։ Նիդերլանդները ձգտում էր իր միությունը պահպանել Անգլիայի հետ, և որոշեց միության մեջ մտնել քաղաքացիական պատերազմում իրեն թվացող հաղթող կողմի հետ։

Հոլանդական նավատորմը մեծ կորուստներ է կրել Սիլլիում բազավորված ռոյալիստներից։ 1651 թվականի մարտի 30-ին ծովակալ Մարտին Տրոմպը ժամանեց Սիլլա և պահանջեց ռոյալիստների կողմից ոչնչացված հոլանդական նավատորմի փոխհատուցումը, սակայն նրան մերժեցին, որից հետո Նիդերլանդները պատերազմ հայտարարեց։ Քանի որ Անգլիայի մեծ մասն այդ ժամանակ գտնվում էր խորհրդարանականների հսկողության տակ, պատերազմ հայտարարվեց միայն Սիլլիի կղզիներին։

Ռոյալիստների կապիտուլյացիա խմբագրել

1651 թվականի հունիսին, պատերազմ հայտարարելուց հետո, խորհրդարանական ուժերը ծովակալ Ռոբերտ Բրեյկի գլխավորությամբ ստիպեցին ռոյալիստների նավատորմին հանձնվել։ Նիդերլանդական նավատորմը, որն այլևս վտանգի տակ չէր, ոչ մի կրակող չթողեց։ Նիդերլանդացիները սակայն պաշտոնապես խաղաղություն չհայտարարեցին։

Հաշտության պայմանագիր խմբագրել

1985 թվականին Սիլիի խորհրդի նախագահ և պատմաբան Ռոյ Դունկանը նամակ հղեց Լոնդոնի Հոլանդական դեսպանատանը՝ առաջարկելով ազատվել այն միֆից, որ կղզիները դեռևս պատերազմի վիճակում են գտնվում Նիդերլանդների հետ։ Դեսպանատան աշխատակիցները հայտնաբերեցին, որ ֆորմալ առումով դա իրականում ճիշտ է, և Դունկանը հրավիրեց հոլանդացի դեսպանին այցելել կղզիներ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Խաղաղությունը հայտարարվել է 1986 թվականի ապրիլի 27-ին՝ «պատերազնի» հայտարարվելուց 335 տարի հետո[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել