Երեմ Հայկազունու Կարապետյան (մայիսի 1, 1933(1933-05-01), Արարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 2006(2006-12-15), Երևան, Հայաստան), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Երեմ Կարապետյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 1, 1933(1933-05-01)
ԾննդավայրԱրարատ, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 15, 2006(2006-12-15) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Երեմ Կարապետյանը ծնվել է 1933 թվականի մայիսի 1-ին Արարատի շրջանի Շահումյան գյուղում[1]։ 1953 թ. ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը և ստացել ատամնաբույժի որակավորում։ 1954-1956 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1956-1996 թթ. աշխատել է ատամնաբույժ։ 1996-1999 թվականներին եղել է Շահումյանի գյուղապետ։

1999-2003 թթ.` եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք)։ Եղել է Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Կայունություն», ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Որևէ կուսակցության չի պատկանել[2]։

Մահացել է 2006 թվականի դեկտեմբերի 15-ին[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է եղել, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Карапетян Ерем Айказунович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  3. «Վախճանվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Երեմ Կարապետյանը». armenpress.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  4. «Ерем Айказунович Карапетян - биография и семья». people-archive.ru. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել