«Երեկ» (անգլ.՝ Yesterday), բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլի գեղարվեստական ֆիլմ[4], որը հիմնված է Ջեք Բարթի և Քըրթիսի պատմության վրա[5][6]։ Ֆիլմը, որի անվանումը համապատասխանում է Փոլ ՄաքՔարթնիի հեղինակած նույնանույն երգի հետ պատմում է սկսնակ երաժիշտ Ջեք Մալիկի մասին, ով դժբախտ պատահարից հետո հասկանում է, որ միակն է, ով հիշում է The Beatles խմբի երգերը և հայտնի է դառնում նրանց երգերը ձայնագրելով և թողարկելով։ Մալիկի դերը կատարում է Հիմեշ Պաթելը։ Ջեքի լավագույն ընկերոջ և նրա սիրո հետաքրքրության դերը կատարում է Լիլի Ջեյմսը, իսկ նրա մենեջերի դերը՝ Քեյթ ՄաքԿիննոնը։ Ֆիլմում նաև նկարահանվել է Էդ Շիրանը՝ ինքն իր ձևափոխված կերպարով։

Picto infobox cinema.png
Երեկ
անգլ.՝ Yesterday
Երեկ (ֆիլմ).png
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերաժշտական ֆիլմ[1], կինոկատակերգություն[1], դրամա[1] և alternate history film?
Թվականհունիսի 28, 2019, հուլիսի 3, 2019[1], հուլիսի 11, 2019, հուլիսի 12, 2019 և հունիսի 27, 2019[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴեննի Բոյլ[1]
ՊրոդյուսերՌիչարդ Քյորտիս[1], Էրիկ Ֆելներ[1], Թիմ Բևան[1], Դեննի Բոյլ[1], Bernard Bellew?[1] և Լիզա Չեյսին[1]
Սցենարի հեղինակՌիչարդ Քյորտիս[1]
ԴերակատարներՀիմեշ Պաթել[1], Լիլի Ջեյմս[1], Քեյթ Մաքկիննոն[1], Էդ Շերան[1], Ջոել Ֆրայ[1], Alex Arnold?[1], Lamorne Morris?[1], Ջեյմս Քորդեն[1], Մեերա Սիալ[1], Աննա դե Արմաս[1], Sophia Di Martino?[1], Camille Chen?[1], Ellise Chappell?[1], Maryana Spivak?[1], Harry Michell?[1], Vincent Franklin?[1], Gus Brown?[1], Սանջիվ Բհասկար[1], Karl Theobald?[1], Justin Edwards?[1], Javone Prince?[1], Կամիլա Ռեզերֆորդ[1], Sarah Lancashire?[1], Элизабет Беррингтон[1], Ռոբերտ Կարլայլ[3] և Jennifer Armour?[3]
ՕպերատորChristopher Ross?
ԵրաժշտությունԴաբիել Փեմբերթոն[1]
ՄոնտաժՋոն Հարիս
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունWorking Title Films[1]
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ
Yesterday (2019 film) Վիքիպահեստում

Նախագծի մասին հայտարարվել է 2018 թվականի մարտին։ Նկարահանումները սկսել են Անգլիայում հաջորդ ամիս՝ հիմնականում Նորֆոլքում և Հելսվորթում։ Նկարահանումները նաև տեղի են ունեցել Ուեմբլի և Միլենիում մարզադաշտերում և Լոս Անջելեսում։ Ֆիլմի ստեղծողները 10 միլիոն ԱՄՆ դոլար են վճարել՝ The Beatles-ի երաժշտությունն օգտագործելու համար; չնայած այն բանին, որ խմբի անդամներից ոչ մեկ չի ներառվել նախագծում, Բոյլը ստացել է նրանց և նրանց ընտանիքների համաձայնությունը։

«Երեկ»-ի միջազգային պրեմիերան կայացել է 2019 թվականի մայիսի 4-ին Տրայբեկա կինոփառատոնին[7], և թողարկվել է Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում 2019 թվականի հունիսի 28-ին՝ Universal Pictures-ի կողմից[8]։ Ֆիլմը 151 միլիոն դոլար է հավաքել ամբողջ աշխարհում՝ ծախսելով 26 միլիոն դոլար բյուջեն։ Այն խառը գնահատականներ է ստացել քննադատների կողմից։

ՍյուժեԽմբագրել

Ջեք Մալիկը սկսնակ երաժիշտ է Լոուսթոֆթից, որի աշխատանքը հիմնականում ծավալվում է մանկական տոներում և հարսանիքներում։ Երաժշտի մենեջերի պայմանական դերը կատարում է նրա ընկերուհին՝ Էլի Էփլթոնը, որի հետ նա ծանոթ է դեռ դպրոցից։ Ջեկը հոգնել է շրջապատողների նսեմացուցիչ վերաբերմունքից, փողի պակասից, և նա ցանկանում է փոխել մասնագիտությունը։ Էլին համոզում է նրան և խնդրում է մնալ երաժշտության մեջ։

Նրանց խոսակցությունից հետո տեղի է ունենում համաշխարհային էլեկտրաէներգիայի անջատում։ Ջեքին, ով տուն էր գնում հեծանիվի վրա, հարվածում է ավտոբուսը։ Վերականգնվելուց հետո Ջեքը՝ ցանկանալով շնորհակալություն հայտնել ընկերներին նոր կիթառի համար, կատարում է նրանց համար Yesterday երգը։ Ի զարմանս նրան ոչ մեկ այն երբեք չի լսել, և բոլորը համարում են նրան՝ Ջեք Մալիկին, դրա հեղինակ։ Երաժիշտը, ենթադրելով, որ նրանք ընդամենը կատակ են անում, դիմում է Գուգլին և հասկանում, որ այլընտրանքային իրականություն է ընկել։ Այդտեղ չեն լսել Կոկա-Կոլայի, Հարրի Փոթերի և Beatles-ի մասին։ Ջեքը որոշում է հիշել լիվերպուլյան քառյակի երգերը և սեփականացնել դրանք։ Լենոնի և ՄաքՔարթնիի մեղեդիները շատ արագ հասնում են լսողներին և միլիոնավոր դիտումներ են հավաքում։ Շուտով Մալիկին լսում է Էդ Շիրանը և առաջարկում է ռոք երաժշտության հանճարին հանդես գալ իր շրջագայության բացմանը։ Շիրանի մենեջեր Դեբրա Համերը միանգամից հրավիրում է Մալիկին Լոս Անջելես հետագա սուպեր ալբոմի ձայնագրման համար։

Մալիկը իր հետ է կանչում Էլիին, սակայն նա հրաժարվում է, քանի որ նրա հիմնական մասնագիտությունը մաթեմատիկայի ուսուցիչն է, և նա չի կարող թողնել դպրոցը։ Ջեքը ներառվում է մեծ երաժշտական բիզնեսի հորձանուտի մեջ։ Սակայն նա չի կարողանում մոռանալ Էլիի մասին և հասկանում է, որ սիրում է նրան։ Հիմա նրանց բաժանում է հռչակը, Ջեքն արդեն ձեռք է բերել միջազգային հայտնի երաժշտի հռչակը։ Նա չի կարողանում մի քանի երգերի տեքստերը հիշել, և իբր ներշնչման համար մեկնում է Լիվերպուլ։ Երաժիշտը հաճախում է այն տեղերը, որոնք հիշատակվել են Beatles-ի երգերում․ Strawberry Fields, Penny Lane, Էլեոնոր Ռիգբիի գերեզմանը։ Մերսիսայդում Մալիքը հանդիպում է Էլիին, ով եկել էր նրան տեսնելու համար, և առաջարկում է նրան մեկ գիշեր անկացնել իր հետ հյուրանոցում։ Էլին հրաժարվում է և առաջարկում Ջեքին կարիերայով զբաղվել։ Համերգներից մեկից հետո նա մոտ է գալիս երկրպագուների մի տարօրինակ զույգ, որը, ինչպես պարզվել է, նույնպես հիշում են Beatles-ի մասին, սակայն չեն մեղադրում Ջեքին, հակառակը, շնորհակալություն են հայտնում նրան, քանի որ Ջեքի օգնությամբ աշխարհը չի մնացել առանց երգերի։ Նրանք փոխանցում են Ջեքին Ջոն Լենոին հասցեն։ Այլընտրանքային իրականության մեջ նրան ոչ ոք չի ճանաչում, և նա արդեն 78 տարեկան է։ Լենոնն առաջարկում է Ջեքին չխաբել և խոստովանել իր զգացմունքները նրան, ում նա սիրում է։

Ջեքը պայմանավորվում է Էդ Շիրանի հետ, որ ելույթ է ունենալու նրա հետ միասին Ուեմբլիում։ Ջեքը՝ «All you need is love» երգի կատարումից հետո, պատմում է լսարանին ճշմարտությունը․ նա չէ երգերի հեղինակը և նաև սեր է խոստովանում Էլիին։ Բոլոր երգերը Ջեքը տեղադրում է համացանցում՝ ազատ օգտագործման համար։ Ֆիլմի վերջում ցուցադրվում է Ջեքի և Էլիի հարսանիքը և նրանց երջանիկ ընտանեկան կյանքը։

ԴերերումԽմբագրել

  • Հիմեշ Պաթել՝ Ջեք Մալիկ
  • Լիլի Ջեյմս՝ Էլի Էփլթոն
  • Ջոել Ֆրայ՝ Ռոքի
  • Էդ Շիրան՝ ինքն իր
  • Քեյթ ՄաքԿիննոն՝ Դեբրա Համեր
  • Սանջիվ Բասկավ՝ Ջեդ Մալիկ
  • Մեերա Սայալ՝ Շելիա Մալիկ
  • Հարի Միչել՝ Նիք
  • Սոֆիա դի Մարտինո՝ Քերոլ
  • Սարա Լանքաշիր՝ Լիզ
  • Ալեքսանդեր Առնոլդ՝ Գեյվին
  • Լամոռն Մորիս՝ մարքեթինգի նախագահ

Որպես լրացում, Ջեյմս Քորդենը (վարելով իր շոուն) և Մայքլ Կիվանուկան (սպասելով, որ Ռոքին բերի նրա կիթառը) հանդես են գալիս իրենց դերերով, Ջասթին Էդվարդսը կատարում է Լեոյի (ռուս տղամարդու, ով հիշում է The Beatles-ին) դերը, և Ռոբերտ Կարլայլը կատարում է Ջոն Լենոնի դերը[9]։

ԹողարկումԽմբագրել

Ֆիլմի առաջին թրեյլերը թողարկվել է 2019 թվականի փետրվարի 13-ին[10]։

Ֆիլմի թողարկումը պլանավորվել է 2019 թվականի սեպտեմբերի 13-ին[11], սակայն հետո այն տեղափոխվեկ է նույն թվականի հունիսի 28-ին[12][13][14]։

ՔննադատությունԽմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 63% վարկանիշը քննադատների 338 ակնարկների հիման վրա՝ 10-ից 6,3 միջին գնահատականով[15]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100-ից 55 գնահատականը, հիմնվելով 45 ակնարկների վրա, ինչը համապատասխանում է «միջին կամ խառն ակնարկներ» կարգավիճակին[16]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 Blanc J. AlloCiné (фр.) — 1993.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 ČSFD (чеш.) — 2001.
  4. Дэнни Бойл показал первый трейлер комедии о песнях Beatles «Вчера»
  5. Itzkoff Dave (հունիսի 28, 2019)։ «The Long and Winding Road to 'Yesterday,' a Film Full of Beatles Music»։ The New York Times։ Վերցված է հուլիսի 7, 2019 
  6. Grater Tom (մայիսի 3, 2019)։ «The story behind Beatles film 'Yesterday': Richard Curtis, Danny Boyle, Working Title and a rising UK producer»։ Screen Daily։ Վերցված է հուլիսի 5, 2019 
  7. McNary Dave (մարտի 14, 2019)։ Danny Boyle's Beatles Movie 'Yesterday' Selected as Tribeca Closing Night Film։ Variety։ ISSN 0042-2738։ OCLC 810134503։ Արխիվացված է օրիգինալից մարտի 31, 2019-ին։ Վերցված է ապրիլի 17, 2019 
  8. McClintock Pamela (ապրիլի 16, 2018)։ «Danny Boyle's Lily James-Kate McKinnon Comedy Lands Fall 2019 Release»։ Hollywood Reporter։ Վերցված է դեկտեմբերի 2, 2019 
  9. Orquiola John (հունիսի 28, 2019)։ «Who Plays [SPOILER] In Yesterday?»։ Screen Rant։ Վերցված է հունիսի 28, 2019 
  10. Hollywood Reporter [thr] (13 February 2019)։ «'Yesterday' explores what would happen when only one man remembers The Beatles. Watch the trailer» (Թվիթ) 
  11. Hayes Dade (մարտի 14, 2019)։ «Tribeca Slots Danny Boyle's 'Yesterday' As Closing-Night Film, Galas For Trey Anastasio Doc, 'Apocalypse Now,' 'Say Anything …'»։ Deadline Hollywood։ Վերցված է մարտի 14, 2019 
  12. D'Alessandro Anthony (սեպտեմբերի 19, 2018)։ «Danny Boyle-Richard Curtis Musical Comedy Tunes Up For Summer 2019 Release – Update»։ Deadline 
  13. Steward Michael (հունիսի 21, 2019)։ «Ed Sheeran attends Gorleston premiere of Beatles-inspired film Yesterday»։ East Anglian Daily Times։ Վերցված է դեկտեմբերի 2, 2019 
  14. D'Alessandro Anthony (սեպտեմբերի 19, 2018)։ «Danny Boyle-Richard Curtis Musical Comedy Tunes Up For Summer 2019 Release – Update»։ Deadline Hollywood։ Վերցված է դեկտեմբերի 2, 2019 
  15. «Yesterday (2019)»։ Rotten Tomatoes 
  16. «Yesterday Reviews»։ Metacritic 

Արտաքին հղումներԽմբագրել