Երգ Հարբարդի մասին (իսլ.՝ Hárbarðsljóð), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի երգերից մեկը։ Հարբարդը Օդինի բազմաթիվ անուններից մեկն է, որը հին իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «մոխրագույն մորուք» կամ «ճերմակամորուս»։

Երգ Հարբարդի մասին
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Հրատարակման տարեթիվ1260
 Hárbarðsljóð Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Այս առասպելը դասական բանավեճի փայլուն օրինակ է, որի մասնակիցներն են սկանդինավյան դիցաբանության որոտի, կայծակի աստված Թորը և նրա հայրը՝ գերագույն աստված Օդինը, որը ծպտված է Հարբարդ անվան տակ։ Երգը սկսվում է մի դրվագով, երբ Թորը վերադառնում է դեպի Արևելք կատարած իր ճամփորդությունից, որի ընթացքում սպանել էր չար վհուկների, և մոտենում նեղուցին։ Նա գնում է ափի մոտ և ձայն տալիս մյուս ափին կանգնած լաստավարին, որպեսզի նա իրեն անցկացնի մյուս ափը։ Թորը, որը չի ճանաչում ծպտված Օդինին, նրան խոստանում է, որ եթե իրեն մյուս ափն անցկացնի, իր շալակած զամբյուղից համեղ ուտելիքներ կտա։ Սակայն ծեր լաստավարն ասում է, որ իրեն լաստավար կարգած տիրակալը պատվիրել է ավազակներին չանցկացնել ափը, այլ միայն բարի մարդկանց։ Թորն ասում է իր անունը, նշում, որ Օդինն է իր հայրը։ Սակայն լաստավարը դարձյալ ձգձգում է նրան փոխադրելը, որից զայրանում է ահեղ Թորը և բարկացած գոռում, որ թեկուզ ձեռքի պարկը թրջվի, ինքը լողալով կանցնի և կպատժի հանդգնության համար։

Թորն ասաց.
«Զազիր ու չար լեզվիդ համար
կհատուցես դաժանաբար,
երբ նեղուցն անցնեմ ես արագ։
Գայլից ավելի աղեկեզ
պիտի ոռնաս ու տառապես,
երբ իմ մուրճով հարվածեմ քեզ»։

Այստեղ սկսվում է բանավեճը։ Հակադրվում են հսկաներին անխնա կոտորող, համարյա բոլոր հակամարտություններն իր կործանիչ Մյոլնիր մուրճի միջոցով լուծող Թորը և խելքի, հնարամտության ու խորամանկության գերազանցությունն ավելի արժևորող, հոգևոր դաշտում ախոյանից անհամեմատ առավելություն ունեցող Օդինը, որի տված հումորով հարցերից արդեն դա զգալի է։ Այս երգում ընդգծվում է հոգևորի, բանականության առավելությունը նյութականի համեմատ։ Ի վերջո լաստավար Հարբարդի անվան տակ թաքնված Օդինն անցկացնում է Թորին, և փոխադարձ լուտանքներ թափելով միմյանց գլխին, բաժանվում են։ Ցավոք, երգի տներից վեցում ձեռագրերը տեղ-տեղ ընդհատված են, և մեզ չեն հասել արժեքավոր տեղեկություններ պարունակող շատ տողեր։

Աղբյուրներ խմբագրել

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թ.: Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։