Երբ արտասվում էր Նիցշեն

«Երբ Նիցշեն արտասվում էր» (անգլ.՝ When Nietzsche Wept), ռեժիսոր Պինհաս Պերրիի կինոֆիլմը, որը նկարահանվել է 2007 թվականին: Էկրանավորումը հիմնված է Իրվին Յալոմի համանուն վեպի վրա:

Picto infobox cinema.png
Երբ արտասվում էր Նիցշեն
When Nietzsche Wept
ԵրկիրFlag of Bulgaria.svg Բուլղարիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ԹեմաԶիգմունդ Ֆրոյդ
ՀիմքWhen Nietzsche Wept?
Թվական2007
Լեզուանգլերեն
Սցենարի հեղինակԻրվին Դեվիդ Յալոմ
ԴերակատարներԱրմանդ Ասսանտե[1], Բեն Քրոս[1][2], Քետրին Վինիք[1], Michal Yannai?[1] և Ջեմի Էլման[1]
ՕպերատորQ1509222?
ԵրաժշտությունSharon Farber?
Պատմվածքի վայրՎիեննա
Նկարահանման վայրԲուլղարիա
Տևողություն105 րոպե

ՍյուժեԽմբագրել

Վիեննացի հայտնի բժիշկ Յոզեֆ Բրեյերին այցելում է հուզավառ ռուս այցելուհի` Լու Սալոմեն, ով խնդրում է բժշկին օգնել իր ընկերոջը` Ֆրիդրիխ Նիցշեին: Աղջկանով զմայլված, Բրեյերը համաձայնվում է: Սակայն բժշկի և փիլիսոփայի շբումը ի սկզբանե չի ձևավորվում, Նիցշեն համաձայնվում է օգնություն ստանալ, միայն գլխով հայելին կոտրելուց հետո: Իր հերթին Բրեյերը նույնպես տառապում է հոգեբանական, ինչպես նաև բարոյական խնդիրների պատճառով, որոնք կապված էին հմայիչ այցելուհիների նկատմամբ տարվածության և կնոջ նկատմամբ պարտքի զգացումի միջև առաջացած կոնֆլիկտի հետ:

Այդժամ բժիշկը փիլիսոփային գործարք է առաջարկում. Բրեյերը Նիցշեին բուժում է միգրենից, իսկ նա հնարավորություն է տալիս բժշկին պատմել իր խնդիրների մասին: Իր գաղափարի մասին կիսվում է երիտասարդ ընկերոջ՝ Զիգմունդ Ֆրոյդի հետ:

Նիցշեի ազդեցության տակ Բրեյերը որոշում է իրական ազատություն ստանալ՝ հեռանալ կնոջից և միանալ իր նախկին այցելու՝ Բերտայի հետ: Սակայն պարզվում է, որ Բերտան արդեն տարվել է այլ բժշկով: Յոզեֆը սափրում է մորուքը, և սրճարանում որպես մատուցող աշխատանքի է անցնում, որտեղ նրան պատահականորեն տեսնում է Ֆրոյդը: Բրեյերը փախչում է նրանից և ընկնում ջրի մեջ... արթնանում: Պարզվում է, Ֆրեյդը հիպնոզացրել էր իր ընկերոջը, որը օգնել է վերջինիս հաղթահարել ներքին կոնֆլիկտները: Բրեյերը նորից հանդիպում է Նիցշեի հետ և նրանք քննարկում են իրենց կանանց: Պարզվում է, որ փիլիսոփայի խնդիրները այդպես էլ մնացել են չլուծված և Նիցշեն որոշում է գնալ իր ուղիով: Բժիշկն ու փիլիսոփան բաժանվում են, մնալով ընկերներ: Յոզեֆի և Բերտայի հարաբերությունները այնուհետև նկարագրվել էին Բրեյերի և Ֆրոյդի գրքում, որից էլ սկիզբ է առնում հոգեվերլուծությունը:

ԴերերումԽմբագրել

Դերասան Դեր
Արմանդ Ասանտե Ֆրիդրիխ Նիցշե
Բեն Քրոս Յոզեֆ Բրեյեր
Ջեյմի Էլման Զիգմունդ Ֆրոյդ
Այանա Խավիվ երգչուհի
Ռեյչլ Օ Միլա տիկին Բեկեր
Ջոաննա Պակուլա Մատիլդա Բրեյեր
Քեթրին Վիննիկ Լու Սալոմե
Միխալ Յանայ Բերտա Պապենհայմ
Անդրես Բեկետ

Հետաքրքիր փաստերԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել