Երանուհի

իգական անձնանուն

Երանուհի, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն երանի՝ «երջանիկ» բառից՝ իգական -ուհի մասնիկով։ Այս անվանը համապատասխանում է Երանյակ անձնանունը։ Գործածվում է 15-րդ դարից։ Փաղաքշական ձևերն են Երան, Երանիկ[1]։

Երանուհի
Երանուհի
Տեսակիգական անձնանուն և անձնանուն
Սեռիգական
Նշանակություներջանիկ
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Փաղաքշական ձևերԵրան, Երանիկ
Կապված հոդվածներ«Երանուհի» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Երանուհի, քույր Տալիթայի և մորաքույր Վարդան գրակապի, ով Արճեշում 1450 թվականին Հովհաննես քահանային գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Երանուհի, հիշատակված է Թեոդոսիայի ավերակ մի եկեղեցու խաչքարի վրա 1472 թվականին[3]։
  • Երանուհի, կին Ներսես քահանայի Բաբերդցոյ, ով 1489 թվականին Մովսես աբեղային գրել տվեց մի Հայսմավուրք[4]։
  • Երանուհի անունը հիշատակված է նաև 1548[5], 1560[6] թվականներին։ Կրճատ ձևն է Երան, որը հիշատակված է 1633 թվականին[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 135 — 682 էջ։
  2. Ձեռագիր, Թավրիզ, 66 բ
  3. Բժշկեան «Ճանապ․ ի Լեհ․ 353»
  4. Manus. brit. mus. 165 б
  5. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1925, 378
  6. Տաշեան, Ցուց․ 314
  7. Տաշեան, Ցուց․ 808