Երանոս (Կարաքիլիսայի գավառ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)

Երանոս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի վտակ Դարաբի գետի ջրառատ հովտում, Կարաքիլիսա քաղաքի 10-12 կմ հյուսիս։

Գյուղ
Երանոս
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿարաքիլիսայի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն300 մարդ (1914)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Երանոս (Կարաքիլիսայի գավառ) (Աշխարհ)##
Երանոս (Կարաքիլիսայի գավառ) (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

19-րդ դարի վերջին ուներ 25 տուն, 1914 թվականին 40 տուն` 300 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Երանոսն ուներ Սուրբ Հակոբ անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Բայազետի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 211

Աղբյուրներ խմբագրել