Ֆլեբիտ, երակաբորբ (կամ վենիտը) երակի բորբոքումն է, սովորաբար ոտքերին։ Այն առավել հաճախ հանդիպում է մակերեսային երակներում։ Ֆլեբիտը հաճախ առաջանում է թրոմբոզի հետ և կոչվում է մակերեսային թրոմբոֆլեբիտ։ Ի տարբերություն խորը երակային թրոմբոզի, հավանականությունը շատ փոքր է, որ մակերեսային թրոմբոֆլեբիտը կհանգեցնի թոքային էմբոլիայի[2]։

Ֆլեբիտ
Phlebitis
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններբորբոքում[1]
Վնասում էՄակերեսային երակներ
Բժշկական մասնագիտությունֆլեբոլոգիա
ՀՄԴ-9451
ԲուժումՈՍՀԴ
 Phlebitis Վիքիպահեստում

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

  • Տեղային կարմրություն և այտուցվածություն
  • Ցավ կամ այրվածք երակի երկարությամբ
  • Երակը կոշտ և լարանման է[3]

Մաշկի մակերեսային երակների երկայնքով սովորաբար դանդաղորեն առաջանում է նուրբ կարմիր հատված։ Երկար, բարակ կարմիր հատված կարող է դիտվել, քանի որ բորբոքումը տեղի է ունենում մակերեսային երակներում։ Այս տարածքը կարող է լինել կոշտ, տաք և փափուկ։ Երակի շուրջ մաշկին կարող է առաջանալ քոր և այտուց։ Այդ հատվածում կարող է առաջանալ թրթռոց կամ այրոցի զգացում։ Ախտանիշները կարող են ավելի վատանալ, երբ ոտքը իջեցված է, հատկապես առավոտյան անկողնուց առաջին անգամ վեր կենալու ժամանակ։ Կարող է առաջանալ ցածր ջերմություն։ Երբեմն ֆլեբիտ կարող է առաջանալ այնտեղ, որտեղ սկսվել է ծայրամասային ներերակային ներմուծումը։ Երակի երկայնքով շրջակա տարածքը կարող է լինել ցավոտ և փափուկ[4]։

Պատճառներ խմբագրել

Ֆլեբիտը սովորաբար առաջանում է երակի տեղային վնասումից,սովորաբար ներերակային կաթետրի տեղադրումից[5]։ Այնուամենայնիվ, այն կարող է առաջանալ նաև շարակցական հյուսվածքի խանգարումների բարդության պատճառով, ինչպիսիք են գայլախտը, կամ ենթաստամոքսային գեղձի, կրծքագեղձի,ձվարանների քաղցկեղը։ Ֆլեբիտը կարող է առաջանալ նաև որոշ դեղերի կամ դեղանյութերի պատճառով, որոնք գրգռում են երակները, օրինակ՝ դեզոմորֆինը[6]։

Մակերեսային ֆլեբիտը հաճախ դրսևորվում է որպես վաղ նշան thromboangiitis obliterans (Բուերգերի հիվանդություն), վասկուլիտ, որը ազդում է փոքր և միջին չափի զարկերակների և ստորին վերջույթների երակների վրա, որոնք հաճախ կապված են ծխախոտ ծխելու հետ[7]։

Վարում խմբագրել

Բուժումը սովորաբար բաղկացած է ՈՍՀԲԴ-ներից` իբուպրոֆեն և տեղային սեղմումը (օրինակ՝ կոմպրեսիոն գուլպաների կամ կոմպրեսորներիի միջոցով)[8]։ Եթե ֆլեբիտը կապված է տեղային բակտերիալ վարակի հետ, ապա կարող են օգտագործվել հակաբիոտիկներ[9]։

Սուր ինֆուզիոն մակերեսային թրոմբոֆլեբիտի համար 2015 թվականի դրությամբ բավարար ապացույցներ չկան բուժումը որոշելու համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disease Ontology — 2016.
  2. Beckman, Joshua A. (2002 թ․ հոկտեմբերի 22). «Diseases of the Veins». Circulation. 106 (17): 2170–2172. doi:10.1161/01.CIR.0000036740.75461.80. PMID 12390942.
  3. Benjamin Wedro. «Phlebitis Symptoms». emedicinehealth. Վերցված է 2013 թ․ մայիսի 13-ին.
  4. Ratini, Melinda (2020 թ․ հոկտեմբերի 30). «Phlebitis Basics». WebMD (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  5. Benjamin Wedro. «Phlebitis Causes». emedicinehealth. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  6. «Blood Clots - Causes, Symptoms, Treatment, Diagnosis - Canoe.com». canoe.ca. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  7. «UpToDate». www.uptodate.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 7-ին.
  8. Benjamin Wedro. «Phlebitis Treatment». emedicinehealth. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  9. Benjamin Wedro. «Phlebitis Medical Treatment». emedicinehealth. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  10. Di Nisio, M; Peinemann, F; Porreca, E; Rutjes, AW (2015 թ․ նոյեմբերի 20). «Treatment for superficial infusion thrombophlebitis of the upper extremity» (PDF). The Cochrane Database of Systematic Reviews. 11 (11): CD011015. doi:10.1002/14651858.CD011015.pub2. PMC 6885032. PMID 26588711.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեբիտ» հոդվածին։