Երաժշտություն և ժամանակ

«Երաժշտություն և ժամանակ» (ռուս.՝ «Музыка и время»), մասնավոր թանգարան Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքում։ Գտնվում է Վոլգայի առափնյա ոչ մեծ առանձնատանը։ Հետխորհրդային Ռուսաստանի առաջին մասնավոր թանգարանն է։

Երաժշտություն և ժամանակ
Տեսակթանգարան և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՅարոսլավլ
Կայքмузыкаивремя.рф
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Թանգարանում ներկայացված են զանգեր և զանգակներ, Ժամացույցներ, երաժշտական գործիքներ, արդուկներ, ինքնաեռներ, երաժշտական արկղիկեր, պատեֆոններ, երաժշտական հին սկավառակներ։ Թանգարանի առանձնահատկությունն այն է, որ բոլոր առարկաները և գործիքները գտնվում են գործող վիճակում[1][2]։

Թանգարանային համալիրը ներառում է նաև ճենապակու թանգարանը, ինչպես նաև Կասլիի ձուլման և ինքնաեռների թանգարանը[3]։

Կա 150 նստատեղով երգեհոնային դահլիճ, որտեղ պարբերաբար անցկացվում են համերգներ, այդ թվում՝ հնագույն երաժշտական գործիքներով[4]։

Թանգարանի ստեղծողն ու տնօրենը աճպարար և հավաքորդ դերասան Ջոն Գրիգորևիչ Մոստոսլավսկին է։ Նրա մահից հետո թանգարանը ղեկավարում են նրա որդիները[5]։ Թանգարանը բացվել է 1993 թվականի նոյեմբերին (մինչ այդ, օրենսդրական անհրաժեշտ դաշտի բացակայության պատճառով, հավաքածուն գտնվում էր Յարոսլավլի թանգարան-արգելոցի հաշվեկշռում) և համարվում է հետխորհրդային Ռուսաստանի առաջին մասնավոր թանգարանը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «МУЗЕЙ «МУЗЫКА И ВРЕМЯ» Уникальный музейный комплекс Ярославля» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  2. «Музейный комплекс «Музыка и время» им. Джона Мостославского». www.museum.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  3. «Музейный комплекс «Музыка и время» | Музей "Музыка и время"» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  4. «Концертный зал | Музей "Музыка и время"» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  5. области, Ярославский регион-новости Ярославской. «Григорий Мостославский: «Музей будет жить»- Яррег - новости Ярославской области». Ярославский регион - новости Ярославской области (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  6. Ридус. «Первый частный музей постсоветской России отмечает 20-летие. Репортаж». Ридус (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել