Երաժշտության և թատրոնի թանգարան

Երաժշտության և թատրոնի թանգարան (շվեդ.՝ Scenkonstmuseet, անգլ.՝ Music and Theater Museum), Ստոկհոլմում գտնվող Շվեդիայի թատրոնի, խորեոգրաֆիայի և երաժշտական գործիքների պետական թանգարան։

Երաժշտության և թատրոնի թանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան և թատերական թանգարան
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունՍտոկհոլմ
ՎայրԷստերմալմ
ՀասցեSibyllegatan 2
Հիմնադրվել է2017
Կայքscenkonstmuseet.se
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը հիմնադրվել է 1899 թվականին «Երաժշտության պատմության թանգարան» (շվեդ.՝ Musichistoriska museet) անվանումով։ Ցուցադրության համար նվերների և նվիրատվությունների միջոցով հավաքելով մոտ 200 գործիք՝ թանգարանը հանրության համար բացվեց 1901 թվականին։ 1930 թվականին տրեստի ձևով թանգարանը զուգորդվել է Թագավորական երաժշտական ակադեմիայի հետ և ստացել պետական ֆինանսավորում։ 1981-2010 թվականներին թանգարանն ընդգրկվել է «Ազգային երաժշտական հավաքածուներ» նոր պետական կառույցում և անվանվել է «Երաժշտության թանգարան», 2010-2014 թվականներին այն անվանվել է «Երաժշտության և թատրոնի թանգարան» (շվեդ.՝ Musik-och teatermuseet): 2014-2017 թվականների վերանորոգումից հետո վերակազմավորվել է։ Ժամանակակից անվանումը կրում է 2017 թվականից։

Երաժշտության պատմության թանգարան
(1901-1981)
Ստոկհոլմի երաժշտության թանգարան
(1981-2010)
 
Դրոթթնինգհոլմի թատրոնի թանգարան
(1921-1998)
Շվեդիայի թատրոնի թանգարան
(1998-2009)
 
Խամաճիկների թանգարան
(1973-2009)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Երաժշտության և թատրոնի թանգարան
(2010-2014)
Scenkonstmuseet
Կատարողական արվեստի թանգարան
(2017 թվականից)
 

Շենք խմբագրել

1979 թվականից թանգարանը գտնվում է Ստոկհոլմի Sibyllegatan 2 փողոցում գտնվող նախկին թագավորական հացաբուլկեղենի շենքում՝ Թագավորական դրամատիկական թատրոնի հարևանությամբ։ 17-րդ դարում կառուցված շենքը Ստոկհոլմի ամենահին արդյունաբերական շենքն է։ 1935 թվականից այն հանդիսանում է ազգային հուշարձան[1]։

Գործունեություն խմբագրել

Թանգարանի հիմնադրամը համատեղել է երաժշտական գործիքների հավաքածուները (մոտ 6000), տիկնիկներ և թատրոնի բեմիրեր (կոստյումներ, դեկորացիաներ և այլն)։ Թանգարանում անցկացվում են ցուցահանդեսներ, կազմակերպում համերգներ, ներկայացումներ և ինտերակտիվ դասընթացներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության և թատրոնի թանգարան» հոդվածին։