Երաժշտության թանգարան (Բազել)
Երաժշտության թանգարան, թանգարան Շվեյցարիայի Բազել քաղաքում, որտեղ տեղակայված է երաժշտական գործիքների երկրի ամենամեծ հավաքածուն: Բազելի պատմական թանգարանի երեք բաղկացուցիչ մասերից մեկն է: Այն ներկայացնում է երաժշտության պատմության հինգ դարաշրջանները` շեշտադրելով երեք ոլորտներ․ Բազելում երաժշտության ստեղծման պատմությունը, համերգներ, երգչախմբային երաժշտություն և պար, շքերթներ, փառատոներ և ազդանշաններ:
Երաժշտության թանգարան | |
---|---|
Տեսակ | երաժշտական թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բազել և Բազել Շտադտ |
Մասն է | Բազելի պատմական թանգարան |
Հասցե | Im Lohnhof |
Հիմնադրված է | նոյեմբերի 22, 2000 |
Կայք | musikmuseum.ch |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Իր ներկայիս կարողությամբ թանգարանը բացվել է 2000 թվականին: Այն կազմում է մի շենքային համալիրի մաս, որի հին տարրերը սկիզբ են առնում Օգոստինյան կարգի վանքից: Հետագայում այն օգտագործվել է որպես մունիցիպալ բակ և ստացել է Lohnhof անվանումը:
Թանգարանը պահպանում է իր բազմազան պատմության հետքերը, առավել տեսանելի 1835 թվականից մինչև 1995 թվականը որպես բանտ օգտագործված ժամանակահատվածում: Բանտախցերը ծառայում են որպես ցուցասրահներ:
Երաժշտական գործիքները մինչև 1957 թվականը առանձին թանգարանում տեղակայված չեն եղել, չնայած հավաքածուն սկսվել է կազմավորվել 1862 թվականին, երբ երգեհոնը ներառվել է միջնադարյան հավաքածուում: 1894 թվականին Barfüsserkirche բացվել է որպես Բազելի պատմական թանգարան, և ցուցադրվել են շուրջ 70 երաժշտական գործիքներ: Տեղի բացակայության պատճառով հավաքածուն ընդլայնվել է և տեղավորվել տարբեր պահեստային տարածքներում և 1980-ականների վերջում ստացել "Musikinstrumenten-Sammlung" անվանումը:
Musikmuseum-ը ազգային նշանակության շվեյցարական ժառանգության վայր է[1]:
Հավաքածու և ցուցադրություններԽմբագրել
Հավաքածուն գերազանցում է 15-ից 20-րդ դարերի 3000 ավելի գործիքներ, իսկ մշտական ցուցահանդեսը ցուցադրում է մոտ 650 գործիք: Հավաքածուի ուշագրավ նմուշներից են հայտնի Ab Yberg երգեհոնը, բաս վիոլան, որը պատրաստել է Խոահիմ Թիլկեն, և Նիդեռլանդներից 1572 թվականի virginal:
Ցուցադրությունը դասավորված է երեք հարկերում: Յուրաքանչյուր տաղավար ներառում է հատուկ թեմա՝ լինի դա գործիքի տեսակ, կամ սոցիալապես հայտնի թեմա: Այցելուները կարող են լսել գործիքների աուդիո տարբերակները․ յուրաքանչյուր սենյակում տեղակայված է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով մուլտիմեդիա տեղեկատվական համակարգ:
Համերգներ, երգչախմբեր և պարԽմբագրել
Այս հարկը ներկայացնում է եվրոպական երաժշտական գործիքներ իրենց հատուկ երաժշտական համատեքստերում 15-րդ դարից մինչև 20-րդ դար: Տաղավարներից մեկը նվիրված է բարոկկո կամերային երաժշտությանը, իսկ մյուսը պատմում է սաքսոֆոնի և դրա գյուտարարի՝ Ադոլֆ Սաքսի պատմությունը: Մյուսները պարունակում են փողային, լարային գործիքներ` հնարավորություն տալով պատկերացում կազմել երաժշտության անչափ բազմազան աշխարհում:
Շքերթներ, երթեր և ազդանշաններԽմբագրել
Այս հարկում ներկայացված է 1980 թվականին դոկոտր Հ․ Սի․ Վիլհելմ Բերնուլի-Պրեյսվերկի նվիրաբերած պատմական փողային գործիքների և հարվածային գործիքների հանրահայտ հավաքածուն: Ամբողջ Եվրոպայից ներկայացված ցուցադրությունները ներկայացնում են գոյություն ունեցող գործիքների մեծ բազմազանությունը, և թե ինչպես են դրանք զարգացել դարերի ընթացքում:
Դրանք տատանվում են պարզ, բնական առարկաներից մինչև բարդ հարմարանքներ, ռազմական ազդանշաններից մինչև երկրպագուների և շքերթների համար նախատեսված գործիքներ: Թանգարանի վերին հարկում է գտնվում կրթական սեմինարների, երաժշտական ներկայացումների և այլ միջոցառումների համար նախատեսված մեծ, բազմանպատակ դահլիճը:
Գտնվելու վայր, հասանելիությունԽմբագրել
Թանգարանի հասցեն է Im Lohnhof 9, CH - 4051, Բազել: Թանգարանը գտնվում է Հին քաղաքի սրտում՝ Բարֆուսերպլազից վերև, Լոհնհոֆ համալիրում: Տրամվայի ամենամոտ կանգառը Musik Akademie-ն է` տրամվայի 3-րդ գծում: Թանգարանը հասանելի է անվասալյակների համար վերելակի միջոցով: