Երաժշտական խեցի (Կիսլովոդսկ)

համերգային հարթակ Կիսլովոդսկում

Երաժշտական խեցի (ռուս.՝ Музыкальная раковина), խեցու տեսքով համերգային հարթակ Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքի առողջարանային հավաքասրահում։ Կառուցվել է 1896 թվականին[1]։

Երաժշտական խեցի
Երաժշտական խեցին նախքան վերակառուցումը, 2013 թվական
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿիսլովոդսկ
Հիմնադրված է1896
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Երաժշտական խեցին կառուցվել է 1896 թվականին՝ Կիսլովոդսկ քաղաքի առողջարանային հավաքասրահի բոլոր շենքերի հետ միաժամանակ։ Շենքը կառուցվել է Եվրոպայի ամենահայտնի մշակութային կենտրոնների օրինակով։ Ճարտարապետ Եվգենի Դեսկուբեսն օգտագործել է էկլեկտիկ ոճը և ֆրանսիական նեոռենեսանսին բնորոշ ձևերը բազմաթիվ նրբագեղ դեկորատիվ տարրերով[2]։

Երկար տարիներ Խեցին ծառայել է որպես ամառային համերգային հարթակ և քաղաքի երաժշտական կյանքի կենտրոնն էր։ Այս բեմում ելույթ են ունեցել խորհրդային էստրադայի շատ աստղեր, նաև` արտասահմանցի կատարողներ[2]։

Բեմն ունեցել է շատ լավ հնչականություն, որը ստեղծվել էր ակուստիկ տանիքի եզակի կառուցվածքի և գոգավոր հետին պատի շնորհիվ, որն ուժեղացնում էր ռեզոնանսը[1]։ Խեցու շուրջ հանդիսատեսի նստատեղերն էին, որոնք միաժամանակ տեղավորում էին մեկուկես հազար մարդ։ Բաց երկնքի տակ տեղի էին ունենում սիմֆոնիկ, էստրադային համերգներ[2]։

Երաժշտական խեցին ամբողջ Կովկասյան հանքային ջրերի հպարտությունն էր։ 1990-ական թվականներին այդ մշակութային օբյեկտն անկում ապրեց։ Գրեթե 20 տարի վերականգնման հույս չկար։ Միայն 2018 թվականի հուլիսի 6-ին, վերականգնման աշխատանքների ավարտից հետո, Երաժշտական խեցին դարձյալ հավաքեց հանդիսատեսին[1][2]։

Նախատեսվում է, որ այնտեղ տեղի կունենան ֆիլմերի ցուցադրություններ, օպերաների և մյուզիքլների բեմադրություններ, ապագայում նաև` հայտնի DJ-ների մասնակցությամբ երիտասարդական երեկույթներ, դիսկոտեկներ[1][2]։

Երաժշտական խեցին հանդիսատեսի համար բաց է ապրիլից հոկտեմբեր[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Музыкальная раковина в Кисловодске открыта после реставрации».
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Кисловодск. Музыкальная раковина». Кисловодский Экспресс. 07.07.2018.