Երաժշտաթերապիա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Երաժշտաթերապիան հոգեթերապևտիկ մեթոդ է, որն օգտագործում է երաժշտությունը որպես բուժման միջոց։
ՍահմանումըԽմբագրել
«Երաժշտաթերապիա» տերմինn ունի հունա-լատինական ծագում և թարգմանաբար նշանակում է «բուժում երաժշտության միջոցով»։ Կան երաժշտաթերապիա հասկացության շատ սահմանումներ։ Գիտնականների մեծամասնությունը երաժշտաթերապիան համարում են հոգեթերապիային օգնող միջոց։ Մյուս հեղինակները երաժշտաթերապիան սահմանում են այսպես.
- Երաժշտության համակարգային օգտագործումը հիվանդության կամ ֆիզիոլոգիական և հոգեբանասոցիալիական կողմերի բուժման համար։
- Ստեղծագործական ուժերի և մանակավարաժա-դաստիարակչական աշխատանքների օպտիմալացման միջոց։
- Երաժշտության վերահսկելի օգտագործումը բուժման, վերականգնման, երեխաների և մեծահասակների կրթության և դաստիարակության մեջ։
Երաժշտաթերապիայի ազդեցությունըԽմբագրել
Երաժշտաթերապիան ակտիվորեն օգտագործվում է հուզական խանգարումների շտկման դեպքում։ Շվեյցարական դպրոցը, որը կենտրոնացած է խոր հոգեբանության մեջ, գտնում է, որ շտկողական աշխատանքներում երաժշտաթերապիային պետք է կենտրոնական դեր տրվի, քանի որ երաժշտությունը իր սպեցիֆիկ հատկությունների շնորհիվ ի վիճակի է մտնել անձի խորը շերտերի մեջ։ Ալտշուլերը այցելուների մոտ հայտնաբերել է ֆիզիոլոգիական փոփոխություններ, որն առաջացել էր որոշակի երաժշտության ազդեցության միջոցով և հիմնել է թերապևտիկ մոտեցում, որը նա անվանել է իզո-սկզբունքային երաժշտաթերապիա։ Համաձայն սրա, եթե այցելուի հետ խոսակցական կոնտակտը բացակայում է, ապա երաժշտությունը օգնում է այդ կոնտակտի հաստատմանը, եթե այն հուզական տոնուսով համապատասխանում է այցելուի հուզական վիճակին։ Այսինքն՝ դեպրեսիայի դեպքում ցուցվում է հանգիստ երաժշտություն, իսկ գրգռվածության դեպքում՝ բարձր, արագ տեմպի երաժշտություն։ Դիտարկելով երաժշտության շտկողական գործունեության հիմնական ուղղությունները առանձնացնում են հետևյալ 4 ասպեկտները.
- վերբալ հոգեթերապիայի ընթացքում հուզական ակտիվացում,
- միջանձնային հարաբերություններում ունակությունների զարգացում (շփվողական ֆունկցիաների և ունակությունների),
- հոգեվեգետատիվ պրոցեսների ղեկավարող ազդեցությունը,
- էսթետիկ պահանջմունքի զարգացում։
Երաժշտաթերապիայի միջոցով որպես շտկման հոգեբանական մեխանիզմներ նշում են հետևյալները.
- կատարսիս – հուզական լիցքաթափում, հուզական վիճակի ղեկավարում,
- սեփական ապրումների գիտակցման թեթևացում,
- կյանքի խնդիրների հետ առերեսում,
- հուզական արտահայտվածությամբ նոր միջոցների ձեռքբերում։
Երաժշտաթերապիայի ձևերըԽմբագրել
Տարբերում են երաժշտաթերապիայի երեք հիմանակն ձև՝ ռեցեպտիվ, ակտիվ, ինտեգրատիվ։
- Ռեցեպտիվ երաժշտաթերապիան (պասիվ) առանձնանում է նրանով, որ այցելուն երաժշտաթերապևտիկ սեանսի ժամանակ ակտիվ մասնակցություն չի ունենում, միայն լսում է երաժշտությունը։
- Երաժշտաթերապիայի ակտիվ մեթոդը հիմնված է երաժշտական նյութի հետ ակտիվ աշխատանքի վրա։
- Ինտեգրատիվ երաժշտաթերապիան երաժշտության հետ մեկտեղ օգտագործում են նաև արվեստի այլ ճյուղերի հնարավորությունները. նկարել երաժշտության ներքո, երաշժտական-շարժողական խաղեր, պատմվածքներ երաժշտությունը լսելուց հետո և այլ։
Գոյություն ունի պասիվ երաժշտաթերապիայի երեք ձև.
- կոմունիկատիվ – միասին լսում են երաժշտական ստեղծագործությունը, որը ուղղված է փոխադարձ կոնտակտին, փոխհասկացվածությանն ու վստահությանը,
- ռեակտիվ – ուղղված է կատարսիսի հասնելուն,
- ռեգուլյատիվ – օգնում է նյարդա - հոգեկան լարվածության իջեցմանը։