Երաժիշտներ (Կարավաջո)

Կարավաջոյի նկարներից

Երաժիշտներ՝ 1595 թվականի բարոկկո շրջանի իտալացի նկարիչ Կարավաջոյի նկարներից է: Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Այստեղ հայտնվել է 1952 թվականին: 1983 թվականին հիմնական ռեստավրացիայի է ենթարկվել:

Picto infobox artiste.png
Երաժիշտներ
The Musicians MET DP-687-001.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿարավաջո[1][2]
տարի1595
բարձրություն92,1 սանտիմետր[3]
լայնություն118,4 սանտիմետր[3]
ուղղությունբարոկկո
ժանրինքնապատկեր, կենցաղային ժանր, այլաբանություն և դիմապատկեր
նյություղաներկ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[4][5]
սեփականատերՖրանչեսկո Մարիա դել Մոնտե և Մետրոպոլիտեն թանգարան
պատվիրատուՖրանչեսկո Մարիա դել Մոնտե[2]
հիմնական թեմաերաժշտություն, սեր և Կարավաջո
կայք
The Musicians by Caravaggio Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Երիտասարդ Կարավաջոյի առաջին հովանավորներից մեկը՝ կարդինալ Դել Մոնտեն էր , «Երաժիշտները» նկարը նրա առաջին պատվերն է: Կարդինալի ամրոցում հաճախ անց էին կացվում տոնական երեկույթներ, որոշեց առանձնասենյակներից մեկը զարդարել երաժշտության թեմայով: Քանի որ երիտասարդ Կարավաջոն նրա շրջապատից էր՝ ստացավ երկու նկարի պատվեր:

ՆկարագրությունԽմբագրել

Պայմանական թատերական զգեստներով երեք պատանի նստած են և պատրաստվում են փորձի: Կենտրոնում Մարիո Մինիտին ձգում է լյուտնյայի լարերը , ջութակահարը ուշադիր նայում է նոտաներին, նրանց մեջտեղում Կարավաջոն տեղավորել է իրեն: Ձախ կողմում պատկերված է Ամուրը՝ նետերը մեջքի ետևում, խաղողով զբաղվելիս: Այս կերպարի մի քանի բացատրություն կա: Նկարի անունը պայմանական է, բայց բազմանշանակ: Նկարը անվանել են «Երաժշտություն», « Երաժիշտներ», «Համերգ», չնայած նկարի համար լավագույն անվանումը «Փորձ» է: Պատանիների թատերական հագուստները կտավը հեռացնում էր առօրեականությունից, իսկ փորձի հասարակ մոտիվը դառնում է ավելի տոնական: Նկարին գեղեցկություն էր հաղորդում նաև գույների և հորինվածքի հարմոնիան: Այս նկարին որպես զույգ Կարավաջոն նկարել է նաև «Վինահարը» նկարը:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել