Երազանքների երկիր (ռուս.՝ Страна грёз, Страна мечты, ուկրաիներեն՝ Країна мрій), միջազգային ուկրաինական երաժշտական էթնիկ փառատոն։

Երազանքների երկիր
Տեսակերաժշտական փառատոն
Երկիր Ուկրաինա
ՎայրՈւկրաինա
krainamriy.com
 Kraina Mriy Վիքիպահեստում

Առաջին անգամ կայացել է 2004 թվականին։ Այն յուրաքանչյուր տարի անց է կացվում Կիևի կենտրոնական զբոսայգիներից մեկում` հին ժողովրդական Իվան Կուպալայի տոնի օրը (հունիսի վերջից` հուլիսի սկիզբ, 2-5 օր)։ Ձմռանը Երազանքների երկիրը անց է կացվում Ծննդյան տոներին և հունվարի 6-8-ը անցկացվում է Ուկրաինայի տարբեր քաղաքներում։

Փառատոնի գաղափարը եղել է ավանդական ուկրաինական մշակույթի վերածնունդը, ժամանակակից երաժշտական էթնիկ ոճերի աջակցությունը, ինչպես նաև դիտորդի ծանոթացումը այլ ժողովրդների էթնոսի տարրերի հետ։

«Երազանքների երկիր» փառատոնի նախաձեռնող, հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Օլեգ Սկրիպկան ուկրաինական «Վոպլի Վիդոպլյասովա» ռոք խմբի առաջնորդն է։ Խմբի երգերից մեկը, այսինքն` «Երազանքների երկիրը», իր անունն է տվել փառատոնին։

Բացի դրանից, տարվա ընթացքում «Երազանքների երկիրը» անց է կացնում մի շարք միջոցառումներ Ուկրաինայում` «Рок Січ» փառատոնը, «Էտնո-դիսկո» ոճով պարի երեկոն, «Երիտասարդ գվարդիա» հերոսական երգերի փառատոնը, Ուկրաինական ռոմանսի երեկոն, վիշիվանկայի և ավանդական երեկույթների զորահանդեսը։

«Երազանքների երկիրը» նաև վարել է հրատարակչի գործունեություն։

2004 թվականից փառատոն են այցելել շուրջ 1 մլն այցելուներ, բացի Կիևյան ավանդական տեղակայումից, նաև անց է կացվել Լվովում, Դնեպրում, Լոնդոնում, Սուրգուտում և Պերմում։ Փառատոնն ունի երկու սեզոնային ձևաչափ` ամառային և ձմեռային (Ծննդյան)։ Փառատոնի հյուրերն էին վարպետներ և կատարողներ աշխարհի 30 երկրներից, այնպիսիք, ինչպիսիք են Բելառուսը, Մոլդովան, Ուզբեկստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Հունգարիան, Մակեդոնիան, Սերբիան, Ռումինիան, Ավստրիան, Բրազիլիան, Կանադան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իրանը, Նորվեգիան, Նիգերը և Հնդկաստանը[1]։

Մասնակիցներ խմբագրել

2004 թվական` Օլեգ Սկրիպկան, ԴախաԲրախան, Նինա Մատվիենկոն, Čankišou-ն (Չեխիա), Էնվեր Իզմայլովը, Զդոբ Շի Զդուբը (Մոլդովա), Մանդրին, Պալացը (Բելառուս), Ishbel MacAskill-ը (Շոտլանդիան), Spontaani Vire-ը (Ֆինլանդիա), Intakas-ը (Լիտվա), Kapela Drewutnia-ն (Լեհաստան), Կարպատիանսը, Դրևոն, Божичі-ն, Բուտտյան, Z Drogi-ն (Լեհաստան)[2]

2005 թվական` Վոպլի Վիդոպլյասովան, Red Cardell-ը (Ֆրանսիան), Նազարխանը (Ուզբեկստան), Տարտակը և Գուլյայգորոդը, Գայդամակին, Очеретяний кіт-ը, Гуцул Каліпсо-ն, Ռոման Հրինկիվը, Մանդրին, ՈւՌԻԱ-ն (Բելառուս), Rzepczyno-ն (Լեհաստան), Esztenas-ը (Հունգարիա)[3]

2006 թվական` Իվո Պապասովը (Բուլղարիա), Red Cardellը (Ֆրանսիա), Baba Zula-ն (Թուրքիան), Օլեգ Սկրիպկան, Vиlddas-ը (Ֆինլանդիա), Ռոմանո Դրոմը (Հունգարիա), Կլիֆ Ստեպլտոնը (Միացյալ Թագավորություն), Ջոնաթան Շորլենդը (Միացյալ Թագավորություն), Ստիլուսները, Гуцул Каліпсо-ն, ՋԱՄ-ը (Իրան), Մտիեբին (Վրաստան), Դրևոն, Բուտտյան, Գուլյայգորոդը[4]

2007 թվական` Խալեդը (Ֆրանսիա), Նատաշա Ատլասը (Միացյալ Թագավորություն), Վարտինա (Ֆինլանդիա), Էզմա Ռեձեպովան (Մակեդոնիա), Anselmo Crew-ը (Հունգարիա), Օլեգ Սկրիպկան, ԴախաԲրախան, Տրոիցան (Բելառուս), Ռոման Հրինկովը, ԴրիմբաԴաՁիգան, Բանդուրբենդը, Վոլոդարը, Դրևոն, Բուտտյան, Սոնցեկլոշը, Տարաս Կոմպանիչենկոն, Բուրդոնը, Էդուարդ Դրաչը

2008 թվական` Ջիպսին (Չեխիա), The Kubasonics-ը (Կանադա), Կալը (Սերբիա), Karavan Familia-ն (Հունգարիա), Օլեգ Սկրիպկան, TaRuta-ն, Խորեա Կոզացկան, Назад шляху немає-ն, Միխայիլով հրաշքը, Տարաս Կոմպանիչենկոն, Ստարի Օլսան (Բելառուս)[5],

2009 թվական` Valkrrien All Stars-ը (Նորվեգիա), Zalvarinis-ը (Լիտվա), Fanfara Shavale-ը (Ռումինիա), Mad Heads-ը, Տարաս Կոմպանիչենկոն, Խորեա Կոզացկան, Միխայիլով հրաշքը, Դրևոն[6]

2010 թվական` Joanna Slowinska-ն (Լեհաստան), Օլեգ Սկրիպկան, Ֆոման, Testamentum Terrae-ն (Բելառուս), Տարաս Կոմպանիչենկոն, Խորեա Կոզացկան, Իլդան (Լատվիա), Միխայիլով հրաշքը, Ջամբիբումը (Բելառուս), Вася Club-ը[7]

2011 թվական` Sari Kaasinen-ը (Ֆինլանդիա), Baba Zula-ն (Թուրքիա), Օսիմիրան (Բելառուս), Յո՞ երթաս, Յատ-խա (Տիվայի Հանրապետություն), Տարտակը, Hazmat Modine-ն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), De Temps Antan-ը (Կանադա), Օլեգ Սկրիպկան[8]

2012 թվական` Վոպլի Վիդոպլյասովան, Վասիլի Պոպադյուկը, Մգզավրեբին (Վրաստան), Պարը Կոնգոյի հրապարակում, Նամգարը (Բուրյաթիա), Lilian Vieira-ն (Բրազիլիա, Մեծ Բրիտանիա), Baba Zula-ն (Թուրքիա), Իլարին, Ռոման Հրինկովը, Աստարտան, MA VALISE-ն (Ֆրանսիա)[9]

2013 թվական` «Papa Duke Band»-ը և Օլեգ Սկրիպկան (Ուկրաինա` Կանադա), Trebunie Tutki-ն (Լեհաստան), Fatima Spar-ը (Ավստրիա), SunSay & Elvira Sarykhalil-ը, ԴրիմբաԴաՁիգան, Kozak System-ը, Պալացը (Բելառուս)[10]

2014 թվական` Օլեգ Սկրիպկան և «Զվարճանք» ջազ-կաբարեն, ԲումԲոքսը և Ռոման Հրինկովը, «Արծաթե հարսանիքը» (Բելառուս), Պերկալաբան, The Вйо-ն, Триставісім-ը, Toumast-ը (Նիգեր), Kissmet-ը (Հնդկաստան), Earth Wheel Sky Band-ը (Սերբիա), «Miazsz»-ը (Լեհաստան)[11]

2015 թվական` Վոպլի Վիդոպլյասովան, ԲումԲոքսը, Օնուկան, Անտին Մուխարսկին, Պարը Կոնգոյի հրապարակում, Շները տիեզերքում, ԱտմԱֆերան, Պիկկարդային տերցիան, Мотор'ролла-ն, The Doox-ը, НастяЗникає-ն, Rock-H-ը[12]

2016 թվական` «Վոպլի Վիդոպլյասովան», «ԴախաԲրախան», «Աստարտան», «Պերկալաբան», The Doox-ը, Rock-H-ը, Joryj Kłoc-ը[13]

2017 թվական` Օլեգ Սկրիպկան և Le Grand Orchestra-ն, Պարը Կոնգոյի հրապարակում, Դիլյան, Joryj Kłoc-ը, ILLARIA-ն, «Բուրդոն» ֆոլկ-բենդը, Вертеп, Кораллі-ն, Բախտը[14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Про фестиваль – www.krainamriy.com» (ուկրաիներեն). www.krainamriy.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  2. «Хто виступатиме на "Країні Мрій" | Народний Оглядач» (ուկրաիներեն). www.ar25.org. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  3. «[ Vox | Етнофестиваль "Країна мрій" відбувається на співочому полі ]». www.vox.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  4. Горище. «КРАЇНА МРІЙ (учасники) 7 - 9 липня. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников» (ռուսերեն). www.liveinternet.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  5. «Країна мрій 2008». vk.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  6. «Этно-фестиваль "Країна Мрій" стартует завтра, 27 июня». www.newsru.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 5-ին.
  7. Polissya Information Center. «Фестиваль "КРАЇНА МРІЙ - 2010": дати, учасники, програма, фото, ціни». www.polissya.eu. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  8. «Концерт Країна Мрій 2011 | Shopper.UA» (ռուսերեն). shopper.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  9. «Програма фестивалю Країна мрій 2012 - Фестиваль Млиноманія 2016 | село Печера. Творчий простір Млин» (անգլերեն). mlinomaniya.org.ua. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  10. «Фестиваль Країна Мрій 2013: отчет» (ռուսերեն). tarkovska.com.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  11. «Цими вихідними у Парку "Феофанія" пройде "Країна мрій"». Українська правда _Життя. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  12. «Країна мрій 2015». Фестивалі України. 2015 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  13. «Країна мрій 2016. События июля 2016». www.doroga.ua. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  14. «Різдвяна Країна Мрій – www.krainamriy.com» (ուկրաիներեն). www.krainamriy.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել