Եվ ցողի կաթիլներ արշալույսին

«Եվ ցողի կաթիլներ արշալույսին» (լատիշ․՝ Un rasas lāses rītausmā), խորհրդային հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ, որը ԽՍՀՄ Հեռուստառադիոպետկոմի պատվերով նկարահանել է ռեժիսոր Պետերիս Կռիլովը Ռիգայի կինոստուդիայում 1977 թվականին[1]։

Եվ ցողի կաթիլներ արշալույսին
Երկիր ԽՍՀՄ
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊետերիս Կռիլովս
ԵրաժշտությունՊետերիս Պլակիդիս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն68 րոպե

Սյուժե խմբագրել

Հակաֆաշիստական տրամադրված դեռահասների խումբը մնում է առանց գաղափարական ղեկավարության Ռիգայի ընդհատակային ստորաբաժանումներից մեկի ղեկավարների ձերբակալությունից ու մահվանից հետո։ Վախենալով հետապնդումից՝ Էրիկ Զարինշը, որը մտերիմ է եղել զոհված պատմության ուսուցիչ Էգլայսի հետ, թաքնվում է իր դպրոցական ընկերոջ՝ Հուգոյի ամառանոցում։

Փորձելով օգտակար լինել ընդհանուր գործին՝ տղաները, չսպասելով կապավորի ժամանմանը, տարածում են Սովինֆորմբյուրոյի հաղորդագրություններով թռուցիկներ։ Գերմանական պարեկության դեմ մահափորձի միջադեպից հետո գեստապոյի փորձառու քննիչը, խաղալով Հուգոյի թույլ հոգեկանի վրա, իմանում է բոլոր ընդհատակայինների անունները։

Ձերբակալության սպառնալիքի տակ են հայտնվել թե՛ դեռահասները, թե՛ աշխատանքային դրուժինայի վերջին աշխարհազորային Դոնատը, որը արտակարգ լիազորություններով ժամանել է դիմադրությունը համակարգելու համար։ Նրան ուղեկցում է բելառուսական մահվան ճամբարի նախկին կալանավոր Օլգան, որը նույնպես ապաստաի կարիք ունի։ Ամբողջ խմբին անվտանգ տեղ տանելու հնարավորություն չունենալով՝ Դոնատը երեք տղաներին հանձնարարում է մոտենալ ճակատային գծին և կարևոր լուր հասցնել։

Դերերում խմբագրել

  • Յուտա Յուրեվիցա – Ռենատա
  • Գունար Դալմանիս – Դիմկա
  • Անդրիս Մորկանս – Էրիկ
  • Էլիտա Կրաստինա – Օլյա
  • Ռոմուալդս Անցանս – Դոնատ
  • Անդրիս Սմիլձինշ – Հյուգո
  • Ակվելինա Լիվմանե – Վալյա
  • Լիլիանա Վեսերե – Ռիտա
  • Իվար Ռատկե – տղա
  • Ալեքսեյ Միխայլով – Դիմկայի հայրը
  • Վելտա Սկուրստենե – Հյուգոյի մայրը
  • Կառլիս Աուշկապս – քննիչ
  • Ուլդիս Դումպիս – մարդ հրաձգարանում
  • Յանիս Յարանս – Մեժնիեկս
  • Ի. Կաուլինշ – քննիչի օգնականը

Էպիզոդներում՝

  • Հ. Դանցբերգա, Վ. Յականս, Խ. Ռոմանովա, Ա. Գուլբե, Ի. Սաուլիտե, Է. Ֆերդա, Վ. Զվայգզնե, Ա. Լեյմանիս, Վ. Վեյսպալս, Տ. Մացիևսկի

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Վիկտոր Անդրեև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Պետերիս Կռիլովս
  • Բեմադրող օպերատոր՝ Հենրիկ Փիլիպսոն
  • Կոմպոզիտոր՝ Պետերիս Պլակիդիս
  • Բեմադրող նկարիչ՝ Վիկտոր Շիլդկնեխտ
  • Հնչյունային օպերատոր՝ Վիկտոր Միլնիկով
  • Ռեժիսորներ՝ Ռ. Գինտերե, է. Դանցբերգա
  • Օպերատոր՝ Ու. Էգլե
  • Կոստյումների նկարիչ՝ Դ. Մելնարե
  • Նկարիչ-գրիմարար՝ Կ․ Լապինյա
  • Մոնտաժող՝ Մ. Սուրդեկո
  • Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
  • Ասիստենտներ՝ Մ. Լաբդարբե, Վ. Ռոժդեստվենսկայա, Բ. Պիկա, Ռ. Գոսինշ, Յու. Բալտաբոլս
  • Խորհրդատու՝ պատմական գիտությունների թեկնածու Յ. Ձինտարս
  • Գեղարվեստական ղեկավար՝ Ռոլանդ Կալնինշ
  • Տնօրեն՝ Իգոր Լիբման[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել