Եվրոպական համալսարանը (նախկինում՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան) ստեղծվել է Հայաստանի կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բավարիայի «ՕՎՑ-Բայերն», Իտալիայի Հանրապետության ու Հարավային Տիրոլ երկրամասի «Բոլզանոյի եվրոպական ակադեմիա», Ավստրիայի Հանրապետության «Մասնագիտական աջակցման ինստիտուտ», Ֆրանսիայի Հանրապետության «Լիոնի առևտրաարդյունաբերական պալատ» շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների ու Հայաստանի ֆրանսիական համալսարանի և եվրոպական ու միջազգային կրթական այլ կազմակերպությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա՝ համաձայն Հայաստանի կառավարության 15.10.2001թ. թիվ 978 որոշման։ Եվրոպական համալսարանը ներառված է Հայաստանի պետական բուհերի շարքում և հանդիսանում է Հայաստանի 4 միջպետական բուհերից մեկը։ Համալսարանում իրականացվող կրթական ծրագրերը հիմնված են Բոլոնիայում ընդունված համաեվրոպական բարձրագույն կրթության համակարգի չափորոշիչների վրա։ Կրթական ծրագրերը սկզբնապես մշակվել և կազմվել են Բեռլինի տեխնիկական համալսարանի կողմից, այնուհետև լրամշակվել են Մարսել 2 համալսարանի գլխավորած եվրոպական բուհերի և կրթական կենտրոնների կոնսորցիումի մասնագետների կողմից։ Եվրոպական համալսարանը կրթական ծառայություններ է առաջարկում նաև արտասահմանից եկած հայ և օտարազգի դիմորդներին։ Համալսարանը մասնաճյուղեր ունի Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և Գավառում, իսկ Կապանում գործում է ԵՀ բաժանմունք:Եվրոպական համալսարանը[1] իրականացնում է 11 բակալավրի, 10 մագիստրոսի և 6 ասպիրանտական ծրագիր՝ առկա և հեռակա, որտեղ ընդգրկված ուսանողների շուրջ 20%-ը արտասահմանյան ուսանողներ են։ 2013 թ.-ից Եվրոպական համալսարանում գործում է գիտական աստիճանաշնորհման Տնտեսագիտության 060 մասնագիտական խորհուրդը՝ հետևյալ մասնագիտությամբ՝ Ը.00.02 – «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում»։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Հավատարմագրման հանձնաժողովը 2018 թ. ապրիլի 12-ի N27 որոշմամբ «Եվրոպական համալսարան» հիմնադրամին շնորհեց ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ, 2018 թվականից Եվրոպական համալսարանը հանդիսանում է Բարձրագույն կրթական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) անդամ։ EURASHE-ն ստեղծվել է 1990թ.՝ նպատակ ունենալով աջակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգայնացմանը եվրոպական կրթական տարածքում[2][3][4]։

Եվրոպական համալսարան
Կայքeua.am
Եվրոպական համալսարան
ՀԵՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ՝ ԿԱՊ ՎԱՂՎԱ ՀԵՏ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ[5]
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ»[6]

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ խմբագրել

Հոգաբարձուների խորհուրդը, համաձայն ԵՀ կանոնադրության, որոշում է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, ձևավորում է համալսարանի գործադիր մարմինը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, սահմանում է վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգը և պայմանները,  հաստատում է համալսարանի կառուցվածքի և գործունեությունը կանոնակարգող հիմնական փաստաթղթերը, հաստատում է իր կողմից հաստատված տարեկան բյուջեի շրջանակներում ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստատում է համալսարանի գիտական խորհրդի կազմը, նշանակում է ԵՀ ռեկտորին, իսկ ռեկտորի ներկայացմամբ՝ պրոռեկտորներին և ֆինանսավարչական տնօրենին, իրականացնում է Հայաստանի գործող օրենքների և ԵՀ կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ[7]։

ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ խմբագրել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՀ-Ի ՄԻՋԵՎ ՎԵՐԱԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ[8]

ԵՀ գիտական խորհուրդը ձևավորվում է համաձայն ԵՀ կանոնադրության և գիտական խորհրդի կանոնակարգի։ ԵՀ գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեություն համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է։ ԵՀ գիտական խորհուրդը հաստատում է իր կանոնակարգը, հատկացված ընդհանուր չափաքանակների շրջանակներում ռեկտորի ներկայացմամբ հաստատում է վճարովի հիմունքներով՝ ըստ մասնագիտությունների ընդունելության տեղերը, քննարկում է մասնագիտությունների ու մասնագիտացումների անվանացանկերը, հաստատում է ուսումնական պլաններն ըստ մասնագիտությունների, որոշում է շրջանավարտների համար ամփոփիչ ատեստավորման պահանջները՝ ըստ կրթական ծրագրերի, հաստատում է համալսարանի ընդունելության կարգը, հաստատում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակը, կազմակերպում թափուր տեղերի թեկնածուների մրցույթային ընտրությունը, հաստատում է ԵՀ ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի ընտրության կարգը, քննարկում է համալսարանի գիտական գործունեության գլխավոր և հեռանկարային ուղղությունները, քննարկում ու հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում համալսարանի ռազմավարական ծրագրերը, ներկայացնում է առաջարկություններ հիմնարկներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, բաժանմունքներ, ֆակուլտետներ, ամբիոններ, կառուցվածքային այլ ստորաբաժանումներ ստեղծելու մասին,  սահմանում և շնորհում է Եվրոպական համալսարանի պատվավոր կոչումներ, մրցանակներ, անվանական կրթաթոշակներ, ներկայացնում թեկնածուներ՝ գիտական կոչումների, հանրապետական ու միջազգային մրցանակների և պարգևների համար, հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների, այդ թվում՝ մասնաճյուղերի կանոնակարգերը, քննարկում է մասնաճյուղերի տարեկան գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում է արտասահմանյան կապերի ուղղորդվածությունը, միջազգային համագործակցության ծրագրերը, իրականացնում է ԵՀ կանոնադրությունից բխող և ԵՀ ուսումնամեթոդական և գիտահետազոտական գործունեության կազմակերպմանն առնչվող այլ լիազորություններ։ Գիտխորհրդի կազմի 20%-ը ուսանողներն են[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՏԵՂԵԿԱՏՈՒ, 'ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ' ԴԵՂԻՆ ԷՋԵՐ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ. «"ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ" "ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ" ՀԻՄՆԱԴՐԱՄ, EUROPEAN UNIVERSITY, ЕВРОПЕЙСКИЙ УНИВЕРСИТЕТ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, ЕВРОПЕЙСКАЯ РЕГИОНАЛЬНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ АКАДЕМИЯ, EUROPEAN REGIONAL EDUCATIONAL ACADEMY, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ, եվրոպական կրթական ակադեմիա, ակադեմյա, կռթական, evropakan krtakan akadem, academy, եվրոպական ակադեմիա, եվռոպական ակադեմիա, եվրոպական համալսարան,». www.yell.am (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  2. «ՄԵՐ ՄԱՍԻՆ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ • ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ». spyur.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Մուտք գործել Ֆեյսբուք». Facebook. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. «ՀԵՀ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ՝ ԿԱՊ ՎԱՂՎԱ ՀԵՏ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2021 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ»». ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2021 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. «Հոգաբարձուների խորհուրդ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  8. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. «Գիտական խորհուրդ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ. 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.

Տես նաև խմբագրել

Հայաստանում Եվրոպական քոլեջ

Արտաքին հղումներ խմբագրել