Եվրոպական գավաթ 1957–58 Եվրոպական գավաթի երրորդ մրցաշրջանն էր, որը հաղթեց Ռեալ Մադրիդը՝ եզրափակչում պարտության մատնելով Միլանին 3–2 հաշվով, լրացուցիչ ժամանակում։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի 2-2։ Եզրափակիչը տեղի ունեցավ Բրյուսելի Թագավոր Բոդուենի մարզադաշտում 1958 թ.-ի մայիսի 28-ին։

Եվրոպական գավաթ 1957–58
1957–58 European Cup
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացվել է Սեպտեմբերի 4, 1957 թ.— Մայիսի 28, 1958 թ.
Մասնակիցներ 24
Մրցանակային տեղեր
Չեմպիոն Իսպանիա Ռեալ Մադրիդ (3-րդ տիտղոս)
Երկրորդ տեղ Իտալիա Միլան
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր 48
Խփված գոլեր 189  (3.94 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ) Իսպանիա Ալֆրեդո դի Ստեֆանո
Խփած գոլեր 10
1956–57        1958–59

Սա այս կարգի առաջին մրցաշարն էր, որտեղ մասնակցում էին թիմեր Իռլանդիայից, Հյուսիսային Իռլանդիայից և ԳԴՀ-ից, մինչդեռ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան չկարողացավ գրանցել Բեշիկթաշ թիմը մրցաշարում մասնակցելու համար[1]։ Իսպանական Սևիլյա ակումբը հրավիրվեց մասնակցելու մրցաշարին, քանի որ Իսպանիայի այդ տարվա չեմպիոն Մադրիդի Ռեալը արդեն իսկ մասնակցում էր մրցաշարին նախորդ տարվա հաղթողի կարգավիճակով։ Երկու իսպանական թիմերը հանդիպեցին քառորդ-եզրափակիչում, սա այս մրցաշարի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ նույն երկրից թիմերը խաղում էին միմյանց դեմ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Turkey - List of Champions». www.rsssf.com. Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.