Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ

(Վերահղված է Եվրատեսիլ 2014ից)

«Եվրատեսիլ 2014 երգի մրցույթը» եղել է 59-րդ ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթը։ Մրցույթը կայացել է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում, Եվրատեսիլ 2013-ում Էմիլի դը Ֆորեսթի հաղթանակից հետո։ Սա եղել է արդեն երրորդ մրցույթը որը անցկացվել է Դանիայում, վերջին անգամ դա 2001 թվականին էր։ Մրցույթի կիսաեզրափակիչներն անցկացվել են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին։

Եվրատեսիլ 2014 երգի մրցույթ
"#JoinUs"
«#ՄիացեքՄեզ»
Ամսաթվեր
1-ին կիսաեզրափակիչՄայիսի 6, 2014
2-րդ կիսաեզրափակիչՄայիսի 8, 2014
ԵզրափակիչՄայիսի 10, 2014
Հյուրընկալություն
Անցկացման վայրB&W Hallerne, Կոպենհագեն,
Դանիա Դանիա
Հյուրընկալող հեռուստաալիքDR
ՀաղորդավարներNikolaj Koppel?, Պիլու Ասբեկ և Lise Rønne?
Ընդմիջման ելույթԿիսաեզրա. 1։ «Տգեղ բադիկը»
(երաժշտությունը Բենտ Ֆաբրիկի)
Կիսաեզրա. 2։ «Sea of Flags» երգը
Ջեսիկա Մաուբոյի կատարմամբ
Եզրափակիչ։ «Rainmaker» երգը
Էմիլի դը Ֆորեսթ և 26
ֆինալիստների կատարմամբ
Գործադիր տնօրենՅոն Օլա Սանդ
Մասնակցություն
Երկրների քանակ37
ՄասնակիցներՎալենտինա Մոնեթթա, Կոնչիտա Վուրստ, Տիյանա Դապչևիչ, Հերցիանա Մատմույա, Արամ Mp3, Սերգեյ Չետկովիչ, The Common Linnets, Մարիա Յարեմչուկ, ԹԵՈ, Մեյ Ֆեյնգոլդ, Էմմա Մարոնե, Softengine, Սեբալթեր, The Shin, Firelight, Մարիկո Էբրալիձե, Pollapönk, Aarzemnieki, Անդրաշ Կալայ-Սոնդերս, Ռութ Լորենսո, Դոնաթան, Կլեո, Դիլարա Կազիմովա, Vilija Matačiūnaitė?, Can-linn?, Պաուլա Սելինգ, Ovidiu Cernăuțeanu?, Twin Twin, Մոլլի, Սաննա Նիլսեն, Բասիմ, Tinkara Kovač?, Էլաիզա, Axel Hirsoux?, Cristina Scarlat?, Suzy?, Freaky Fortune, RiskyKidd? և Տոլմաչև քույրեր
Առաջնելույթչկա
Վերադարձել ենՊորտուգալիա Պորտուգալիա
Լեհաստան Լեհաստան
Մեկնել ենԽորվաթիա Խորվաթիա
Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս
Սերբիա Սերբիա
Բուլղարիա Բուլղարիա
Քվեարկություն
Քվեարկության համակարգ50% հեռուստադիտող/50% ժյուրի
Հաղթական երգԱվստրիա «Rise Like a Phoenix»
Զրո միավորչկա
     Մասնակցող երկրներ

     Անցած տարիների մասնակիցներ

     Չեն անցել եզրափակիչ փուլ
Ժամանակագրություն
eurovision.tv/event/copenhagen-2014

Մրցույթին մասնակցել են 37 երկիր։ Պորտուգալիան և Լեհաստանը հայտարարել էին, որ վերադառնում են մրցույթ։ Բուլղարիան, Խորվաթիան, Կիպրոսը և Սերբիան տարբեր պատճառներով չմասնակցեցին մրցույթին։

Մրցույթի եզրափակչի քվեարկության արդյունքում Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրստը իր «Rise Like a Phoenix» երգով հավաքելով 290 միավոր հաղթանակ բերեց իր երկրին։ Երկրորդ և երրորդ հորիզոնականները բաժին են հասել Նիդերլանդների և Շվեդիայի ներկայացուցիչներին։ Հայաստանը ներկայացնող Արամ Mp3-ն իր «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ կրկնելով մինչև այժմ Հայաստանի լավագույն արդյունքը մրցույթում։

Անցկացման վայր խմբագրել

 
Մրցույթը հյուընկալող արենան

Ամենասկզբում մրցույթը իրենց քաղաքում անցկացնելու հայտ էին ներկայացրել Հորնսեսը, Հերնինգը, Օլբորգը, Ֆրեդերիկիան և մայրաքաղաք Կոպենհագենը։ 2013 թվականի հունիսի 17-ին Օլբորգը հայտարարեց որ չի կարող հյուրընկալել մրցույթը, քանի որ չունի բավարար հյուրանոցային համարներ։ Հունիսի 26-ին Ֆրեդերիկիայի քաղաքապետարանը հայտարարեց որ «Messe C» արենան չունի որոշակի հարմար վայրեր և չի կարող հյուրընկալել մրցույթը։ Կոպենհագենի «Պարկեն արենան», որը հյուրընկալել էր Եվրատեսիլ 2001-ը, հունիսի 28-ին արենայի գործադիր տնօրենը հայտարարեց որ մի քանի արդեն ծրագրավորված ֆուտբոլային հանդիպումների պատճառով որոնք կայանալու են մրցույթի մեկնարկի օրերին, արենան չի կարող հյուրընկալել Եվրատեսիլը։

2013 թվականի սեպտեմբերի 2-ին դանիական հեռարձակող «DR» հեռուստաընկերությունը հրապարակեց որ Կոպենհագենի «B&W Hallerne» արենան դառնալու է Եվրատեսիլ 2014 թվականի անցկացման վայրը։

Քաղաք Արենա Տարողություն Նշումներ
Օլբորգ Գիգանտիում 8,500 Հյուրընկալել է «Dansk Melodi Grand Prix» 2006, 2010 և 2012 մրցույթները։ Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլը 2014-ը հունիսի 17-ին, 2013։
Կոպենհագեն DR Byen 10-15,000
B&W Hallerne 10,000
Պարկեն 50,000 Հյուրընկալել է Եվրատեսիլ 2001 երգի մրցույթը։ Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլ 2014-ը հունիսի 28-ին, 2013։
Ֆրեդերիկիա Messe C 8,000 Հրաժարվել է հյուրընկալել Եվրատեսիլ 2014-ը հունիսի 26-ին, 2013։
Հերնինգ Jyske Bank Boxen 15,000 Հյուրընկալել է «Dansk Melodi Grand Prix 2013»-ը։
Հորնսենս Fængslet 13,000

Ֆորմատ խմբագրել

 
Մրցույթի հաղորդավարները

2013 թվականի սեպտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հրապարակեց Եվրատեսիլ 2014 թվականի պաշտոնական կանոնները, որոնք ներառում են փոփոխություններ ժյուրիի քվեարկության մեջ։ Կանոները որոնց նպատակն է ապահովել ավելի շատ թափանցիկություն յուրաքանչյուր երկրի 5 ժյուրիների վերաբերյալ, ըստ դրա մինչև 2014 թվականի մայիսի 1-ը յուրաքանչյուր երկիր պետք է հրապարակի իր 5 ժյուրիների անունները և մրցույթի ավարտից հետո բացահայտի իր բոլոր ժյուրիների ամբողջական քվեարկության արդյունքները։

Ինչպես 2013 թվականի Եվրատեսիլում, այնպես էլ 2014 թվականին կիսաեզրափակիչների և եզրափակչի ելույթների հերթականությունը որոշել են պրոդյուսերները։

Կիսաեզրափակիչների վիճակահանություն խմբագրել

Երկու կիսաեզրափակիչներին մասնակցող երկրների վիճակահանությունը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարի 20-ին «Copenhagen City Hall»-ում։ 2013 թվականի նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ որ Շվեդիան հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում, իսկ Նորվեգիան՝ երկրորդում։ 2014 թվականի հունվարին նաև հայտարարվեց, որ Իսրայելը մրցելու է երկրորդ կիսաեզրափակչում։

1-ին արկղ 2-րդ արկղ 3-րդ արկղ 4-րդ արկղ 5-րդ արկղ 6-րդ արկղ

Գրաֆիկական դիզայն խմբագրել

Մրցույթի լոգոն և կարգախոսը ցուցադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 18-ին ԵՀՄ-ի կողմից։ Մրցույթի լոգոն կապույտ ադամանդն է, որի վրա գրված է Եվրատեսիլ 2014 թվականի կարգախոսը և հեշթեգը՝ «#JoinUs» (#ՄիացեքՄեզ)։

Մասնակիցների ելույթներից առաջ ցուցադրվող տեսաբացիկները օգտագործվել են ներկայացնելու երկրի ներկայացուցչին։ Ինչպես նախորդ տարի, այդպես էլ 2014 թվականին բոլոր տեսաբացիկները նկարահանվել են մասնակիցների երկրներում։ 2014 թվականի բոլոր տեսաբացիկներում մասնակիցները տարբեր կերպ փորձում էին ստեղծել իրենց երկրի դրոշը։

Մասնակիցներ խմբագրել

 
     Առաջին կիսաեզրափակչի երկրներ      Առաջին կիսաեզրափակչում քվեարկող երկրներ      Երկրորդ կիսաեզրափակչի երկրներ      Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկող երկրներ

Վերադարձած երկրներ խմբագրել

  •   Պորտուգալիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին Պորտալիայի RTP հեռուստաընկերությունը, իր 1 տարվա բացակայությունից հետո հայտարարեց իր վերադարձի մասին։
  •   Լեհաստան - 2013 թվականի դեկտեմբերի 5-ին հայտնի դարձավ որ Լեհաստանը 2 տարվա բացակայությունից հետո վերադառնում է մրցույթ։

Չմասնակցող երկրներ խմբագրել

  •   Անդորրա - Անդորրան մրցույթին չի մասնակցելու ֆինանսական խնդիրների պատճառով։
  •   Բոսնիա և Հերցեգովինա - 2013 թվականի նոյեմբերի 18-ին հատարարվեց որ Բոսնիա և Հերցեգովինան վերադառնում է մրցույթ, սակայն դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ նրանք ետ են վերցրել իրենց մասնակցության հայտը։
  •   Բուլղարիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին հայտարարվեց որ Բուլղարիան հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  •   Թուրքիա - 2013 թվականի նոյեմբերի 7-ին թուրքական հեռարձակող հեռուստաընկերությունը հայտարարեց որ մտադրություն չունի վերադառնալ մրցույթ։
  •   Լիխտենշտայն - 2013 թվականի սեպտեմբերի 10-ին հայտնի դարձավ որ Լիխտենշտայնը հրաժարվել է մրցույթում դեբյուտ կատարելուց։
  •   Լյուքսեմբուրգ - Լյուքսեմբուրգը մրցույթին չի մասնակցում 1994 թ.-ից։
  •   Խորվաթիա - Խորվաթական հեռարձակողը սեպտեմբերի 19-ին հայտնեց որ հրաժարվում է մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  •   Կիպրոս - Կիպրոսը հրաժարվեց մասնակցել մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  •   Մարոկկո - Մարոկկոն մրցույթին չի մասնակցում դեռ 1981 թ.-ից։
  •   Մոնակո - Մոնակոն մրցույթին չի մասնակցում 2007 թ.-ից։
  •   Չեխիա - Չեխիան մրցույթում ունեցած իր վատ արդյունքների պատճառով 2010 թ.-ից սկսած այլևս չի մասնակցում։
  •   Սերբիա - 2013 թվականի նոյեմբերի 22-ին Սերբիան հայտարարեց որ չի մասնակցի 2014 թ.-ի մրցույթին ֆինանսական խնդիրների պատճառով։
  •   Սլովակիա - 2013 թվականի սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ որ Սլովակիան չի պատրաստվում վերադառնալ մրցույթ։

Վերադարձած արտիստներ խմբագրել

Եվրատեսիլ 2012 և 2013 թվականների մրցույթներում Սան Մարինոն ներկայացրած Վալենտինա Մոնեթթան ադրեն երրորդ անգամ ներկայացրեց իր երկիրը մրցույթում։ Եվրատեսիլ 2010-ում Ռումինիան ներկայացրած Պաուլա Սելինգը և Օվին վերադարձան մրցույթ։ Ռուսաստանը ներկայացնող Տոլմաչովա քույրերը, նախկինում մասնակցելով Մանկական Եվրատեսիլ 2006 թվականին հաղթանակ են բերել Ռուսաստանին։ Մակեդոնիայի ներկայացուցիչ Տիյանա Դապչևիչի բեք վոկալ Թամարա Թոդևսկան նախկինում ներկայացրել էր Մակեդոնիան Եվրատեսիլ 2008-ում։ Եվրատեսիլ 2010 թվականին Լիտվան ներկայացրած InCulto խմբի Շարունասը վերադարձավ մրցույթ որպես Լիտվայի ներկայացուցիչ Վիլյա Մատաչյունայտեի պարող։ Մարտինա Մաերլը, ով Եվրատեսիլ 2009-ում Quartissimo լարային քառյակի հետ ներկայացրել էր Սլովենիան, Եվրատեսիլ 2014-ում հանդես եկավ որպես Չեռնոգորիան ներկայացնող Սերգեյ Չետկովիչի բեք վոկալ։

Արդյունքներ խմբագրել

Առաջին կիսաեզրափակիչ խմբագրել

Առաջին կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 6-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 16 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Դանիան, Իսպանիան և Ֆրանսիան։      Եզրափակիչ անցած երկրներ

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Տեղ Միա-
վորներ
01   Հայաստան անգլերեն Արամ Mp3 «Not Alone» Միայնակ չէ 4 121
02   Լատվիա անգլերեն Aarzemnieki «Cake to Bake» Տորթ թխել 13 33
03   Էստոնիա անգլերեն Տանյա «Amazing» Ապշեցուցիչ 12 36
04   Շվեդիա անգլերեն Սաննա Նիլսեն «Undo» Չեղարկել 2 131
05   Իսլանդիա անգլերեն Pollapönk «Enga fordóma» Ոչ կանխակալ 8 61
06   Ալբանիա անգլերեն Հերսի «One Night's Anger» Մեկ գիշերվա զայրույթ 15 22
07   Ռուսաստան անգլերեն Տոլմաչովա քույրեր «Shine» Շողա 6 62
08   Ադրբեջան անգլերեն Դիլարա Կազիմովա «Start a Fire» Կրակ բացել 9 57
09   Ուկրաինա անգլերեն Մարիա Յարեմչուկ «Tick-Tock» Թիք-թաք 5 118
10   Բելգիա անգլերեն Աքսել Իրսու «Mother» Մայր 14 28
11   Մոլդովա անգլերեն Քրիստինա Սքարլաթ «Wild Soul» Վայրի հոգի 16 13
12   Սան Մարինո անգլերեն Վալենտինա Մոնեթթա «Maybe» Միգուցե 10 40
13   Պորտուգալիա պորտուգալերեն Սյուզաննա Գերրա «Quero ser tua» Ուզում եմ լինել քոնը 11 39
14   Նիդերլանդներ անգլերեն The Common Linnets «Calm After The Storm» Խաղաղություն փոթորկից հետո 1 150
15   Չեռնոգորիա չեռնոգորերեն Սերգեյ Չետկովիչ «Moj svijet» Իմ աշխարհը 7 63
16   Հունգարիա անգլերեն Կալայ-Սոնդերս «Running» Վազք 3 127

Երկրորդ կիսաեզրափակիչ խմբագրել

Երկրորդ կիսաեզրափակիչը անցկացվել է մայիսի 8-ին։ Այս կիսաեզրափակչին մասնակցել են 15 երկրներ։ Ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներ ստացած 10 երկրները անցել են եզրափակիչ փուլ։ Այս կիսաեզրափակչում են քվեարկել նաև Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան։      Եզրափակիչ անցած երկրներ

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Տեղ Միա-
վորներ
01   Մալթա անգլերեն Firelight «Coming Home» Վերադարձ տուն 9 63
02   Իսրայել անգլերեն, եբրայերեն Մեյ Ֆեյնգոլդ «Same Heart» Նույն սիրտը 14 19
03   Նորվեգիա անգլերեն Կառլ Էսփեն «Silent Storm» Խաղաղ փոթորիկ 6 77
04   Վրաստան անգլերեն The Shin և Մարիկո «Three Minutes to Earth» Երեք րոպե մինչև Երկիր 15 15
05   Լեհաստան լեհերեն Դոնաթան և Կլեո «My Słowianie - We Are Slavic» Մենք սլավոններ ենք 8 70
06   Ավստրիա անգլերեն Կոնչիտա Վուրստ «Rise Like a Phoenix» Կբարձրանա ինչպես փյունիկը 1 169
07   Լիտվա անգլերեն Վիլյա Մատաչյունայտե «Attention» Ուշադրություն 11 36
08   Ֆինլանդիա անգլերեն Softengine «Something Better» Ինչ-որ բան ավելի լավ 3 97
09   Իռլանդիա անգլերեն Can-Linn և Քեյսի Սմիթ «Heartbeat» Սրտի բաբախում 12 35
10   Բելառուս անգլերեն ԹԵՈ «Cheesecake» Չիզքեյք 5 87
11   Մակեդոնիա անգլերեն Տիյանա Դապչևիչ «To the Sky» Դեպի երկինք 13 33
12   Շվեյցարիա անգլերեն Սեբալթեր «Hunter of Stars» Աստղերի որսորդը 4 92
13   Հունաստան անգլերեն Freaky Fortune և Riskykidd «Rise Up» Թռչիր 7 74
14   Սլովենիա անգլերեն, սլովեներեն Տինկարա Կովաչ «Spet (Round and Round)» Կրկին ու կրկին 10 52
15   Ռումինիա անգլերեն Պաուլա Սելինգ և Օվի «Miracle» Հրաշք 2 125

Եզրափակիչ խմբագրել

Եզրափակիչը անցկացվել է մայիսի 10-ին։ Եզրափակչին մասնակցել են 26 երկրներ։ «Մեծ հնգյակի» անդամներ՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ավտոմատ կերպով հայտնվել են եզրափակչում։ Հյուրընկալող երկիր Դանիան նույնպես եզրափակչում է։      Հաղթող երկիր

Երկիր Լեզուն Արտիստ Երգ Հայերեն Տեղ Միա-
վորներ
01   Ուկրաինա անգլերեն Մարիա Յարեմչուկ «Tick-Tock» Թիք-թաք 6 113
02   Բելառուս անգլերեն ԹԵՈ «Cheesecake» Չիզքեյք 16 43
03   Ադրբեջան անգլերեն Դիլարա Կազիմովա «Start a Fire» Կրակ բացել 22 33
04   Իսլանդիա անգլերեն Pollapönk «Enga fordóma» Ոչ կանխակալ 15 58
05   Նորվեգիա անգլերեն Կառլ Էսփեն «Silent Storm» Խաղաղ փոթորիկ 8 88
06   Ռումինիա անգլերեն Պաուլա Սելինգ և Օվի «Miracle» Հրաշք 12 72
07   Հայաստան անգլերեն Արամ Mp3 «Not Alone» Միայնակ չէ 4 174
08   Չեռնոգորիա չեռնոգորերեն Սերգեյ Չետկովիչ «Moj svijet» Իմ աշխարհը 19 37
09   Լեհաստան լեհերեն, անգլերեն Դոնաթան և Կլեո «My Słowianie - We Are Slavic» Մենք սլավոններ ենք 14 62
10   Հունաստան անգլերեն Freaky Fortune և Riskykidd «Rise Up» Թռչիր 20 35
11   Ավստրիա անգլերեն Կոնչիտա Վուրստ «Rise Like a Phoenix» Կբարձրանա ինչպես փյունիկը 1 290
12   Գերմանիա անգլերեն Էլայզա «Is It Right» Դա ճիշտ է՞ 18 39
13   Շվեդիա անգլերեն Սաննա Նիլսեն «Undo» Չեղարկել 3 218
14   Ֆրանսիա ֆրանսերեն Twin Twin «Moustache» Բեղեր 26 2
15   Ռուսաստան անգլերեն Տոլմաչովա քույրեր «Shine» Շողա 7 89
16   Իտալիա իտալերեն Էմմա Մարոնե «La mia città» Իմ քաղաքը 21 33
17   Սլովենիա անգլերեն, սլովեներեն Տինկարա Կովաչ «Spet (Round and Round)» Կրկին ու կրկին 25 9
18   Ֆինլանդիա անգլերեն Softengine «Something Better» Ինչ-որ բան ավելի լավ 11 72
19   Իսպանիա իսպաներեն, անգլերեն Ռութ Լորենսո «Dancing in the Rain» Պարեր անձրևի տակ 10 74
20   Շվեյցարիա անգլերեն Սեբալթեր «Hunter of Stars» Աստղերի որսորդը 13 64
21   Հունգարիա անգլերեն Կալայ-Սոնդերս «Running» Վազք 5 143
22   Մալթա անգլերեն Firelight «Coming Home» Վերադարձ տուն 23 32
23   Դանիա անգլերեն Բասիմ «Cliché Love Song» Կլիշե սիրո երգ 9 74
24   Նիդերլանդներ անգլերեն The Common Linnets «Calm After The Storm» Խաղաղություն փոթորկից հետո 2 238
25   Սան Մարինո անգլերեն Վալենտինա Մոնեթթա «Maybe» Միգուցե 24 14
26   Մեծ Բրիտանիա անգլերեն Մոլլի Սմիթեն-Դաունս «Children of the Universe» Տիեզերքի երեխաներ 17 40

Քվեարկության աղյուսակներ խմբագրել

Առաջին կիսաեզրափակիչ խմբագրել

     «Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում      Եզրափակիչ անցած երկրներ

Քվեարկողներ
Միավորներ                                      
  Հայաստան 121 6 5 8 3 5 12 12 3 10 4 12 10 8 5 12 6
  Լատվիա 33 6 1 6 7 5 2 3 2 1
  Էստոնիա 36 5 10 5 5 5 4 2
  Շվեդիա 131 4 8 7 10 6 6 10 8 10 3 8 8 5 10 10 6 12
  Իսլանդիա 61 5 2 7 3 4 7 1 7 6 8 8 3
  Ալբանիա 22 2 5 1 12 2
  Ռուսաստան 63 7 4 1 2 2 10 6 1 12 5 4 5 4
  Ադրբեջան 57 2 4 1 7 10 5 6 6 2 4 7 1 2
  Ուկրաինա 118 12 7 10 6 7 3 7 12 7 8 4 7 5 8 3 7 5
  Բելգիա 28 6 4 4 7 1 3 2 1
  Մոլդովա 13 4 1 2 6
  Սան Մարինո 40 2 1 3 4 8 3 6 4 1 7 1
  Պորտուգալիա 39 3 4 1 1 6 3 2 3 3 5 8
  Նիդերլանդներ 150 10 12 12 12 12 2 2 3 7 10 2 12 12 1 12 12 10 7
  Չեռնոգորիա 63 8 3 12 5 2 1 5 6 6 4 7 4
  Հունգարիա 127 1 3 8 10 8 10 8 8 8 12 4 8 10 10 6 3 10

12 միավորներ խմբագրել

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
8   Նիդերլանդներ Դանիա, Էստոնիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Պորտուգալիա, Սան Մարինո, Շվեդիա
4   Հայաստան Ֆրանսիա, Նիդերլանդներ, Ռուսաստան, Ուկրաինա
2   Ուկրաինա Հայաստան, Ադրբեջան
1   Շվեդիա Իսպանիա
  Ալբանիա Չեռնոգորիա
  Ռուսաստան Մոլդովա
  Չեռնոգորիա Ալբանիա
  Հունգարիա Բելգիա

Երկրորդ կիսաեզրափակիչ խմբագրել

     «Մեծ հնգյակի» անդամներ, ովքեր քվեարկել են այս կիսաեզրափակչում      Եզրափակիչ անցած երկրներ

Քվեարկողներ
Միավորներ                                    
  Մալթա 63 2 8 4 1 1 5 3 4 12 5 3 3 5 7
  Իսրայել 19 3 2 5 6 1 2
  Նորվեգիա 77 7 5 6 5 8 10 8 4 2 7 4 4 7
  Վրաստան 15 2 6 5 1 1
  Լեհաստան 70 1 4 7 2 4 2 10 3 3 3 3 12 10 4
  Ավստրիա 169 10 10 8 10 10 10 12 12 7 6 12 12 10 12 4 12 12
  Լիտվա 36 5 7 2 5 6 1 10
  Ֆինլանդիա 97 3 12 1 8 8 5 10 10 8 4 2 5 5 8 8
  Իռլանդիա 35 4 1 3 5 4 7 1 2 1 2 5
  Բելառուս 87 6 7 1 12 7 10 12 7 1 2 8 6 8
  Մակեդոնիա 33 3 2 2 1 1 10 12 2
  Շվեյցարիա 92 5 5 12 6 7 8 6 3 3 5 8 10 10 3 3
  Հունաստան 74 8 6 6 3 1 3 4 4 12 4 3 7 6 6 1
  Սլովենիա 52 8 4 4 3 7 3 2 6 6 7 2
  Ռումինիա 125 12 12 10 6 12 2 6 7 8 8 7 10 7 8 4 6

12 միավորներ խմբագրել

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
7   Ավստրիա Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Ռումինիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա
3   Ռումինիա Ավստրիա, Իսրայել, Մալթա
2   Բելառուս Վրաստան, Լիտվա
1   Մալթա Մակեդոնիա
  Լեհաստան Գերմանիա
  Ֆինլանդիա Նորվեգիա
  Մակեդոնիա Սլովենիա
  Շվեյցարիա Լեհաստան
  Հունաստան Բելառուս

Եզրափակիչ խմբագրել

     Հաղթող երկիր

Քվեարկող երկրներ
Միավորներ                                                                          
  Ուկրաինա 113 8 10 7 5 5 5 7 10 2 6 2 1 7 8 4 10 5 6 5
  Բելառուս 43 6 7 8 1 12 5 1 3
  Ադրբեջան 33 1 3 10 12 7
  Իսլանդիա 58 6 2 2 4 7 1 7 1 5 5 6 8 4
  Նորվեգիա 88 4 1 1 7 3 1 5 3 2 5 7 5 2 6 10 5 3 3 8 7
  Ռումինիա 72 1 6 4 8 5 8 8 5 12 1 8 2 4
  Հայաստան 174 10 10 2 7 10 1 7 12 6 5 12 8 4 4 7 6 2 7 6 10 5 3 4 6 12 8
  Չեռնոգորիա 37 12 7 6 12
  Լեհաստան 62 7 7 2 3 2 4 1 10 2 5 8 1 3 2 5
  Հունաստան 35 6 4 7 4 3 1 2 2 2 4
  Ավստրիա 290 8 1 10 10 8 2 12 7 12 10 5 12 12 12 12 12 10 10 8 12 12 6 4 5 12 7 12 12 10 10 12 3
  Գերմանիա 39 5 2 6 8 2 7 4 5
  Շվեդիա 218 12 7 8 12 3 4 2 6 4 2 8 10 10 6 8 7 12 8 10 7 8 10 7 10 6 8 10 2 7 4
  Ֆրանսիա 2 1 1
  Ռուսաստան 89 4 12 12 10 10 5 2 1 8 2 3 8 6 6
  Իտալիա 33 6 1 2 12 10 2
  Սլովենիա 9 8 1
  Ֆինլանդիա 72 5 7 3 4 4 6 6 4 6 4 2 3 6 3 6 3
  Իսպանիա 74 2 5 5 2 2 1 6 4 8 5 4 2 12 2 4 4 6
  Շվեյցարիա 64 6 5 5 10 4 3 3 2 3 1 3 3 1 7 1 2 5
  Հունգարիա 143 3 5 8 6 10 12 6 7 7 6 5 2 1 3 4 7 1 7 8 7 4 6 7 1 10
  Մալթա 32 5 1 3 5 4 10 1 3
  Դանիա 74 8 1 4 1 6 8 8 3 6 6 3 3 1 1 3 6 5 1
  Նիդերլանդներ 238 2 12 12 3 4 12 8 10 12 10 8 3 4 10 8 7 10 12 10 2 8 12 12 8 10 12 10 7
  Սան Մարինո 14 3 3 4 3 1
  Մեծ Բրիտանիա 40 4 3 5 4 7 5 1 3 8

12 միավորներ խմբագրել

N. Ստացող երկիր Քվեարկող երկիր
13   Ավստրիա Բելգիա, Ֆինլանդիա, Հունաստան, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա
8   Նիդերլանդներ Էստոնիա, Գերմանիա, Հունգարիա, Իսլանդիա, Լատվիա, Լիտվա, Նորվեգիա, Շվեդիա
3   Շվեդիա Դանիա, Ռումինիա, Ուկրաինա
  Հայաստան Ավստրիա, Ֆրանսիա, Վրաստան
2   Չեռնոգորիա Հայաստան, Մակեդոնիա
  Ռուսաստան Ադրբեջան, Բելառուս
1   Իտալիա Մալթա
  Ադրբեջան Սան Մարինո
  Բելառուս Ռուսաստան
  Ռումինիա Մոլդովա
  Իսպանիա Ալբանիա
  Հունգարիա Չեռնոգորիա

Խոսնակներ խմբագրել

Քվեարկության 1-7 միավորները ավտոմատ կերպով հայտնվում են էկրանին, իսկ 8,10 և 12 միավորները խոսնակը հայտարարում է երկրից բանավոր կերպով։ Երկրները իրենց միավորները հայտարարել են հետևյալ հերթականությամբ.

  1.   ԱդրբեջանՍաբինա Բաբաևա
    (Ադրբեջանի ներկայացուցիչը 2012-ի մրցույթին)
  2.   Հունաստան – Ադրիանա Մանգանիա
  3.   Լեհաստան – Պաուլիա Խիլևսկայա
  4.   Ալբանիա – Անդրի Ջահու
  5.   Սան Մարինո – Միկելե Պերնիոլա
    (Սան Մարինոյի ներկայացուցիչը Մանկական Եվրատեսիլ 2013-ին)
  6.   Դանիա – Սոֆի Լասեն Կալկե
  7.   Չեռնոգորիա – Տիյանա Միշկովիչ
  8.   Ռումինիա – Սոնիա Արջինտ Յոնեսկու
  9.   ՌուսաստանԱլսու
    (Ռուսաստանի ներկայացուցիչը 2000-ի մրցույթին և հաղորդավարներից մեկը 2009-ին)
  10.   Նիդերլանդներ – Թիմ Դաուվսմա
  11.   Մալթա – Վալենտինա Ռոսի
  12.   Ֆրանսիա – Էլոդի Սուիգ
  13.   Մեծ Բրիտանիա – Սքոթ Միլս
  14.   ԼատվիաՌալֆ Էյլանդս
    (Լատվիայի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին)
  15.   Հայաստան – Աննա Ավանեսյան
  16.   Իսլանդիա – Բենեդիկտ Վալսոն
  17.   Մակեդոնիա – Մարկո Մարկ
  18.   Շվեդիա – Ալսազար
  19.   ԲելառուսԱլյոնա Լանսկայա
    (Բելառուսի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին)
  20.   Գերմանիա – Հելենա Ֆիշեր
  21.   Իսրայել – Օֆեր Նախշոն
  22.   Պորտուգալիա – Ժուանա Տելեշ
  23.   Նորվեգիա – Մարգրետ Ռուեդ
  24.   Էստոնիա – Լաուրի Պիլհապ
  25.   ՀունգարիաԵվա Նովոդոմսկի
  26.   Մոլդովա – Օլիվիա Ֆուրտունե
  27.   Իռլանդիա – Նիկի Բիրն
  28.   Ֆինլանդիա – Ռեդրամ
  29.   Լիտվա – Իգնաս Կրուպավիչյուս
  30.   Ավստրիա – Կատարինա Բելովիչ
  31.   Իսպանիա – Կարոլինա Կասադո
  32.   Բելգիա – Անջելիկա
  33.   Իտալիա – Լինուս
  34.   ՈւկրաինաԶլատա Օգնևիչ
    (Ուկրաինայի ներկայացուցիչը 2013-ի մրցույթին)
  35.   Շվեյցարիա – Կուրտ Էշբախեր
  36.   ՎրաստանՍոֆո Գելովանի և Նոդիկո Թաթիշվիլի
    (Վրաստանի ներկայացուցիչները 2013-ի մրցույթին)
  37.   Սլովենիա – Ուլա Ֆուրլան

Այլ մրցանակներ խմբագրել

ՕԳԱԵ միջազգային կազմակերպությունը հիմնվել է 1984 թվականին Ֆինլանդիայում։ Կազմակերպության ունի ակումբներ Եվրոպական 40 երկրներում։ Յուրաքանչյուր երկրի ակումբ ամեն տարվա մրցութից օրեր առաջ կազմակերպում է քվեարկություն ակումբի անդամների միջև և բոլոր անդամների քվեարկության արդյունքում կազմվում է տվյալ ակումբի թոփ 10։ Բոլոր ակումբների 1-12 միավորները իրար գումարելուց հետո վերջնական արդյունքները հայտնի են դառնում։ Ստորև ներկայացված են 2014 թվականի մրցույթի ամենաշատ ձայներ ստացած 5 երկրները.

Երկիր Երգ Կատարող(ներ) Երգահան(ներ) ՕԳԱԵ արդյունք
  Շվեդիա «Undo» Սաննա Նիլսեն Ֆրեդրիկ Շեմպե, Դևիդ Կրյուգեր, Համեդ "K-One" Պիրոուզպանահ 354
  Հունգարիա «Running» Կալայ-Սոնդերս Անդրաշ Կալայ-Սոնդերս, Կրիստիան Սզակոս 262
  Իսրայել «Same Heart» Մեյ Ֆեյնգոլդ Ռամի Թալմիդ 233
  Ավստրիա «Rise Like a Phoenix» Կոնչիտա Վուրստ Չարլի Մեյսոն, Ջոի Պատուլկա, Ալի Զուցկովսկի, Ջուլիան Մաաս 221
  Մեծ Բրիտանիա «Children of the Universe» Մոլլի Սմիթեն-Դաունս Մոլլի Սմիթեն-Դաունս, Անդերս Հանսոն 162

Բարբարա Դեքսի մրցանակ խմբագրել

Բարբարա Դեքսի մրցանակը տրվում է բելգիացի երգչուհի Բարբարա Դեքսի անունից ով «Iemand als jij» երգով ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 1993 երգի մրցույթում։ Մրցանակը տրվում է այն արտիստին ով eurovisionhouse.nl կայքի կողմից անցկացրած քվեարկության արդյունքում ճանաչվում է հաղթող որպես ամենավատ հագնված արտիստ։

Երկիր Կատարող Երգ Ձայներ
  Լիտվա Վիլյա Մատաչյունայտե «Attention» 311

Արտաքին հղումներ խմբագրել