Եվգենի Պետրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգենի Վահանի Պետրոսյան (Պետրոսյանց)[3](ռուս.՝ Евге́ний Вага́нович Петрося́н (Петрося́нц), 1945, սեպտեմբերի 16, Բաքու), հաղորդավար, հումորիստ, գրող։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1991)։
Եվգենի Վահանի Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 16, 1945[1][2] (78 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի պետական դրամատիկական թատրոն |
Մասնագիտություն | հաղորդավար հումորիստ գրող |
Գործունեություն | 1962 թվականից |
Ամուսին | Ելենա Ստեպանենկո և Տատյանա Բրուխունովա |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Վիկտորինա Պետրոսյանց |
Կայք | e-petrosyan.ru |
Evgeny Petrosyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵվգենի Պետրոսյանը ծնվել է 1945 թվականին, Բաքվում, հայ մաթեմատիկոս Վահան Մեջլումի Պետրոսյանցի (1903-1962) և հրեա Բելլա Գրիգորևնայի (1910-1967) ընտանիքում[4][5][6]։ Դպրոցական տարիներից իր նախաձեռնությամբ հանդես է եկել Բաքվի ակումբներում ու մշակութային կենտրոններում. կարդում էր առակներ, բանաստեղծություններ, ժողովրդական թատրոններում խաղում էր տեսարաններ, վարում համերգներ։
1961 թվականին ավարտել է Բաքվի միջնակարգ դպրոցը և տեղափոխվել Մոսկվա, սովորել Էստրադային արվեստի համառուսական ստեղծագործական կենտրոնում։ 1962 թվականից սկսել է խաղալ պրոֆեսիոնալ բեմերում։ Սովորել է Մոսկվայի պետական դրամատիկական թատրոնում։ 1960-ականներից մուտք է գործել հեռուստատեսություն։ 1964 թվականին Մոսկվայի «Օստանկինո» համերգների դահլիճից վարել է «Կապույտ կրակներ», «Հումորի երեկոներ», «Արտլոտո», «Առավոտյան փոստ», «Անշլագ» և այլ հաղորդումներ։ 1970 թվականին ճանաչվել է ԽՍՀՄ էստրադային արտիստների 4-րդ մրցույթի հաղթող։
Բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ Մոսկվայի էստրադային թատրոնում՝ «Բարի խոսքը կատվին էլ է հաճելի», «Ինչպես եք», «Մենք բոլորս հիմարներ ենք», «Բենեֆիս», «30 տարի բեմում», «Երբ գումարները երգում են ռոմանսներ» և այլն։
1979 թվականին հիմնել է «Մանրապատումներ» թատրոնը, որին կից գործում է «Էստրադային հումորի կենտրոն», որտեղ հավաքվել են 19-20–րդ դարերի էստրադայի պատմության բացառիկ իրեր՝ թերթեր, ամսագրեր, լուսանկարներ, վահանակներ և այլն։ Գրել է բազմաթիվ հաղորդումների սցենարներ։ Թողարկել է Ելենա Ստեպանենկոյի «Առաջ կանայք» և «Միացեք, ծիծաղում ենք» հաղորդումները։
1994 թվականից ռուսական առաջին ալիքով եթեր է հեռարձակվում նրա «Սմեխապանարամա» հաղորդումը, որում ներկայանում են խոսակցական ժանրի տարբեր սերունդների վարպետներ։ 1999 թվականին կայացել է «Ընտանեկան ուրախություններ» ներկայացման պրեմիերան, որը մինչ օրս բեմադրվում է Էստրադային թատրոնի բեմում։ 2000-2005 թվականներին հեղինակել է «Կատակ կատակի ետևից» հաղորդումը[7]։
Հեղինակ է «Ցանկանում են արտիստ դառնալ», «Եվգենի Պետրոսյանը անեկդոտների աշխարհում», «Մեծ խճանկար», «Ինչի վրա է ծիծաղում Պետրոսյանը» գրքերի։
1963 թ.-ից բազմիցս հանդես է եկել Հայաստանում։
Մրցանակներ
խմբագրել- ՌԴ պատվո շքանշան, 1995
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, 1985
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, 1991
Անձնական կյանք
խմբագրել- Առաջին կինը՝ Վիկտորինա Կրիգերի փոքր քույրը[8]
- Դուստրը՝ Վիկտորինա Պետրոսյանց (1968), արվեստաբան, պրոդյուսեր
- Թոռները՝ Անդրեյ, Մարկ[8]
- Երկրորդ կինը՝ Աննա Կոզլովսկայա (1938-2007), օպերային երգիչ Իվան Կոզլովսկու դուստրը։ Ամուսնությունը տևել է մեկ ու կես տարի[9]
- Երրորդ կինը՝ Լյուդմիլա, արվեստաբան Լենինգրադից[8]
- Չորրորդ կինը՝ Ելենա Ստեպանենկո 1985 կամ 1986 թթ. (ծանոթացել են 1979 թվականին)[8]
- Հինգերորդ կինը՝ Տատյանա Բրուխունովա (1989)
- Որդին՝ Վահան Պետրոսյան (2020, Դուբայ), անվանակոչվել է պապի՝ Վահան Մեժլումովիչի պատվին[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.peoples.ru/tv/petrosyan/
- ↑ http://www.shoofeetv.com/en/celebrities/view/31520/yevgeny-petrosyan
- ↑ Петросян (Петросянц) Евгений Ваганович // Новая иллюстрированная энциклопедия. Кн. 14. Пе-Пр. - М.: Большая Российская энциклопедия, 2002. - 256 с.: ил. - С. 64. - ISBN 5-85270-206-4 (кн. 7), ISBN 5-85270-218-8.
- ↑ Интервью с Владимиром Винокуром
- ↑ «Интервью с Евгением Петросяном». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ Петросян Евгений Ваганович на sem40.ru
- ↑ «Եվգենի Պետրոսյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Евгений Ваганович Петросян / Петросянц/ / Eugeniy Petrosyan / Petrosyants/: Четыре жены Евгения Петросяна
- ↑ http://obozrevatel.com/news/2007/5/29/172878.htm
- ↑ 75-летний Евгений Петросян показал сына: А вот и он, Ваган Евгеньевич!