Եվգենի Պավլովիչ Դեմիդչիկ (բելառուս․՝ Яўген Паўлавіч Дзямідчык, հունվարի 2, 1925(1925-01-02), Բորիսով, Բորիսովի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - ապրիլի 1, 2010(2010-04-01)), վիրաբուժության և ուռուցքաբանության ոլորտի խորհրդային գիտնական։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996), բժշկական գիտությունների դոկտոր (1988), պրոֆեսոր (1988)։ Բելառուսի Հանրապետության վաստակավոր բժիշկ (1997)։

Եվգենի Դեմիդչիկ
բելառուս․՝ Яўген Паўлавіч Дзямідчык
Ծնվել էհունվարի 2, 1925(1925-01-02)
Բորիսով, Բորիսովի օկրուգ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էապրիլի 1, 2010(2010-04-01) (85 տարեկան)
ԳերեզմանԱրևելյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Բելառուս
Մասնագիտությունվիրաբույժ, ուռուցքաբան և medical administrator
Հաստատություն(ներ)Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտ և Մինսկի պետական բժշկական համալսարան
Ալմա մատերՄինսկի պետական բժշկական համալսարան (1957)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր[1] (1987)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Եվգենի Պավլովիչ Դեմիդչիկը ծնվել է Բորիսով քաղաքում, ծառայողի ընտանիքում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին[2][3]։

Ավարտել է Մինսկի բժշկական ինստիտուտը (1957)։ Մոգիլյովի մարզի առաջին անեսթեզիոլոգներից մեկն է։ 1966-1974 թվականներին եղել է ասիստենտ, հիվանդանոցային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, միևնույն ժամանակ՝ Մինսկի քաղաքային առողջապահական բաժանմունքի գլխավոր վիրաբույժ (1966-1987), 1974-1996 թվականներին՝ Մինսկի բժշկական ինստիտուտի ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ։ 1996 թվականից՝ Մինսկի բժշկական ինստիտուտի պրոֆեսոր, 1990-2000 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության վահանաձև գեղձի ուռուցքների հանրապետական գիտագործնական կենտրոնի ղեկավար։ 1998-2006 թվականներին՝ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավար։ 2003 թվականից՝ կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող, 2005 թվականից՝ «Բելառուսի պետական բժշկական համալսարան» ուսումնական հաստատության պրոֆեսոր[2][3]։

Գիտական գործունեություն խմբագրել

Հիմնական աշխատությունները վիրաբուժության և ուռուցքաբանության ոլորտում են։ Դեմիդչիկն ապացուցել է, որ Բելառուսում երեխաների վահանագեղձի քաղցկեղի հաճախականության մեծ աճը պայմանավորված է Չեռնոբիլի ատոմակայանի վթարի հետևանքով առաջացած ճառագայթման բարձր մակարդակի ազդեցությամբ։ Նա որոշել է երեխաների վահանագեղձի քաղցկեղի կլինիկական և կենսաբանական առանձնահատկությունները, սահմանել է գենետիկ վնասվածքների տարբերությունները՝ կախված ուռուցքի հյուսվածքաբանական տեսակից, մշակել է այս ուռուցքի ռեցիդիվների և մետաստազների օպտիմալ առաջնային և կրկնվող վիրաբուժական միջամտությունների տեխնիկան։ Գիտնականն առաջարկել է վահանագեղձի անգործունակ քաղցկեղ ունեցող հիվանդների համակցված բուժման մեթոդ և որոշել Չեռնոբիլի աղետի ժամանակ ճառագայթում ստացած երեխաների և դեռահասների շրջանում վահանագեղձի քաղցկեղի թոքային մետաստազների ճառագայթային թերապիայի արդյունավետությունը[2][3]։

Մատենագրություն խմբագրել

Դեմիդչիկը հեղինակ է վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի և գաստրոէնտերոլոգիայի վերաբերյալ ավելի քան 392 գիտական աշխատության, այդ թվում՝ 16 մենագրության և տեղեկատուի, ունի 14 գյուտի արտոնագիր[3]։

Պարգևներ խմբագրել

  • Դոկտոր Նոգի անվան խաղաղության միջազգային հիշատակային մրցանակ (2002, Ճապոնիա)՝ ճառագայթահարումից տուժածներին օգնելու, բուժման մեթոդները կատարելագործելու և գիտական նվաճումների համար
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (1985)
  • «Խիզախության համար» մեդալ (1945)
  • Ֆրանցիսկ Սկորինայի շքանշան (2005)

Հիմնական աշխատություններ խմբագրել

  • Справочник по клинической эндокринологии. Мн., 1996.
  • Рак щитовидной железы у детей: Последствия аварии на Чернобыльской АЭС. М.: Медицина, 1996 (совм. с Лушниковым Е. Ф., Цыбом А. Ф.).
  • Thyroid cancer and iodine deficiency in children of Belarus // Radiation and Thyroid Cancer. Eds. G. Thomas, A. Karaoglou, E. D. Williams. World Scientific, 1999 (with coauthors).
  • Thyroid Cancer in Chernobyl Children // Thyroid Cancer. Biersack H.-J., Grunwald F. (eds). Springer, 2001 (with coauthors).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Зводны электронны каталёг бібліятэк Беларусі (բելառուս.) — 2015.
  2. 2,0 2,1 2,2 «Демидчик Евгений Павлович». www.bsmu.by. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Евгений Павлович Демидчик (К 85-летию со дня рождения)».(չաշխատող հղում)