Եվգենի Բրաժնիկ (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Бра́жник, փետրվարի 25, 1945(1945-02-25)[1], Մագնիտոգորսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորhրդային դիրիժոր, Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի երաժշտական ղեկավար 7 գլխավոր դիրիժոր (1982-2006 թվական), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1987 թվական), «Ոսկե դիմակ» ազգային թատրոնի մրցանակ (2012 թվական), Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2000 թվական

Եվգենի Բրաժնիկ
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 25, 1945(1945-02-25)[1] (76 տարեկան)
ԾննդավայրՄագնիտոգորսկ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունUrals Mussorgsky State Conservatoire?
Մասնագիտությունդիրիժոր
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ ԽՍՀՄ պետական մրցանակ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ոսկե դիմակ

ԿենսագրությունԽմբագրել

1963 թվականին ավարտել է Մագնիտոգորսկի Միխայիլ Գլինկայի անվան երաժշտական ուսումնարանը։ 1964-1967 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում (զինվորական կոչումը` շարքային)[2]։ 1971 թվականից, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի դիրիժորական-խմբական ֆակուլտետն ավարտելուց հետո, դասավանդել է Սվերդլովսկի Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանում, որպես դիրիժոր է աշխատել Սվերդլովսկյան երաժշտական կոմեդիայի թատրոնում (1973-1981 թվական)[2][3]։ 1975 թվականին միաժամանակ ավարտել է Ուրալի Մոդեստ Մուսորգսկու անվան կոնսերվատորիայի դիրիժորական-սիմֆոնիկ ֆակուլտետը[2][3]։ 1981 թվականից եղել է դիրիժոր, 1982-2006 թվականներին եղել է գլխավոր դիրիժոր և Եկատերինբուրգի օպերայի և բալետի թատրոնի երաժշտական ղեկավար[2][3]։

Որպես դիրիժոր է աշխատում Մոսկվայի երաժշտական թատրոնի «Հելիկոն օպերայում»[4][5]։ 2011 թվականից եղել է Մոսկվայի Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոնի հրավիրված գլխավոր դիրիժորը[3]։ Համագործակցում է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի հետ[3]։

Ընտանիք

  • Կինը Վերա Դավիդովան է, Եկատերինբուրգի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր երգչախմբի ղեկավար։
    • Որդին` Ալեքսանդրը, երաժիշտ է։

ՍտեղծագործությունԽմբագրել

Եվգենի Բրաժնիկի խաղացանկում կան ավելի քան 50 օպերաներ և բալետներ, ինչպես նաև` սիմֆոնիկ ծրագրեր։

Կայացած բեմադրությունների թվում են.

Եկատերինբուրգի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոն

Ն. Սացի անվան մանկական երաժշտական թատրոն

Հյուրախաղերի է եկել Ռուսաստանի, ինչպես նաև` Ամերիկայի, Հարավային Կորեայի, Չինաստանի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Իսրայելի քաղաքներում։

ՄեջբերումներԽմբագրել

  Մաեստրո Բրաժնիկն եղել է հայրենական դիրիժորի հազվադեպ օրինակ, որը տիրապետում էր երգչին առաջնորդելու և նրան օգնելու արվեստին։
- Պյոտր Պոսպելով // Իզվեստիա[5]
 


  Եվգենի Բրաժնիկը` անբասիր մեկնաբանական համբավով մաեստրո, ձայնի որպես այդպիսին, սիմֆոնիկ զարգացման և օպերային նվագակցման վարպետ։
- Անդրեյ Խրիպին // Անկախ թերթ[5]
 


ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ зн անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ мдмт անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Поздравляем!» (ռուսերեն)։ Геликон-опера։ 2015-02-25։ Վերցված է 2015-06-26 
  5. 5,0 5,1 5,2 ««Трубадур» по московски» (ռուսերեն)։ Саратовский академический театр оперы и балета։ 2007-02-21։ Վերցված է 2015-06-26 
  6. Екатеринбургский государственный академический театр оперы и балета, Свердловское отделение СТД Российской Федерации
  7. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ еол անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. «Указ Президента Российской Федерации от 25 сентября 2000 года № 1694 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2017-04-22 

Արտաքին հղումներԽմբագրել