Եվգենի Բարսուկով (ռուս.՝ Евгений Захарович Барсуков, մարտի 16 (28), 1866, Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - հունվարի 21, 1957(1957-01-21)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային զորապետ, գիտնական, հրետանու գեներալ-մայոր (1944), ռազմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ակադեմիայի հրետանային գիտության իսկական անդամ։

Եվգենի Բարսուկով
մարտի 16 (28), 1866 - հունվարի 21, 1957(1957-01-21)[1] (90 տարեկան)
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակհրետանի
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունԳենշտաբի ակադեմիա
Պարգևներ
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
և Ստալինյան մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սմոլենսկում, ազնվական սպայի ընտանիքում 1866 թվականի մարտի 16-ին (28)[2]։ Ընդհանուր կրթությունը ստացել է Օրյոլի Բախտինի կադետական ​​կորպուսում (ռազմական գիմնազիա)։ Ծառայությունը սկսել է 1883 թվականի հոկտեմբերի 3-ին[2]՝ հոժարակամ զինվոր ընդունվելով Ալեքսանդրովյան ռազմական ուսումնարան[3]։ 1885 թվականին ավարտել է ուսումնարանը և որպես կրտսեր սպա (պոդպորուչիկ) գործուղվել 25-րդ հրետանային բրիգադ։ 1888 թվականի օգոստոսի 14-ին ստացել է է պորուչիկի կոչում[3]։ 1895 թվականին ստացել է շտաբս-կապիտանի կոչում։ Նույն թվականին ավարտել է Գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիայի 2-րդ դասարանը։ 1898 թվականի մայիսի 25-ից մինչև 1899 թվականի հունվարի 16-ը եղել է կազակական զորքերի գլխավոր վարչության բաժնի պետի օգնական, ստացել կապիտանի կոչում։ Դասավանդել է Տվերի հեծելազորային ուսումնարանում[3]։ 1899 թվականից ծառայել է Գլխավոր հրետանային վարչությունում (ԳՀՎ)[3], 1899 թվականի հունվարի 16-ից նոյեմբերի 21-ը եղել ԳՀՎ բաժնի պետի օգնական, 1899 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 1900 թվականի մայիսի 11-ը՝ ԳՀՎ հրետանային կոմիտեի գրասենյակի գործավարի օգնական, 1900 թվականի մայիսի 11-ից մինչև 1909 թվականի ապրիլի 8-ը՝ ԳՀՎ գրասենյակի դաշտային հրետանու վերազինման աշխատանքների կազմակերպման գործավար։ 1905 թվականի օգոստոսի 21-ին ստացել է փոխգնդապետի կոչում, գերազանց ծառայության համար 1908 թվականի դեկտեմբերի 6-ին նրան շնորհվել է գնդապետի կոչում[4]։ 1909 թվականի ապրիլի 8-ից մինչև 1910 թվականի սեպտեմբերի 15-ը եղել է ԳՀՎ զորահավաքային բաժնի վարիչ[3]։ 1910-1915 թվականներին եղել է հրետանու գլխավոր տեսուչ, մեծ իշխան Սերգեյ Միխայլովիչի հանձնարարությունների շտաբի սպա[5]։ Այնուհետև եղել է գրասենյակի գործերի կառավարիչ, ԳՀՎ հրետանու կոմիտեի, հրետանային կանոնակարգերի և ձեռնարկների կազմման հանձնաժողովի և Գլխավոր շտաբի գլխավոր վարչությանը կից բանակի վերափոխման հանձնաժողովի անդամ[3]։ Միաժամանակ դասավանդել է Սպայական հրետանային դպրոցում։ Գերազանց ծառայության համար 1915 թվականի դեկտեմբերի 6-ին Բարսուկովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[6]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1916 թվականի հունվարի 5-ի բարձրագույն հրամանով, գեներալ-մայոր Բարսուկովը նշանակվել է Գերագույն գլխավոր հրամանատարին առընթեր հրետանու դաշտային տեսուչի վարչության պետ[7] և եղել է Հատուկ նշանակության ծանր հրետանու(ՀՆԾՀ) կազմակերպական հանձնաժողով նախագահ։ 1917 թվականի դեկտեմբերից նշանակվել է Գերագույն գլխավոր հրամանատարին կից հրետանու վարչության պետ[2]։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո անցել է խորհրդային իշխանության կողմը։ 1918 թվականի ապրիլի 10-ից եղել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի, հրապատվարի ջոկատների արևմտյան հատվածի հրետանու տեսուչ և զորահրամանատարի օգնական[3], սեպտեմբերից՝ հրապատվարի ջոկատների արևմտյան հատվածի լուծարման հանձնաժողովի նախագահ և Արևմտյան պաշտպանական շրջանի զինղեկի օգնական, հոկտեմբերից՝ Արևմտյան բանակի հրամանատարի օգնական, 1918 թվականի դեկտեմբերից մինչև 1919 թվականի հոկտեմբերը՝ Արևմտյան շրջանի զորահրամանատար[2]։

1921 թվականի ապրիլի 12-ի դրությամբ Բարսուկովը ծառայել է որպես Սմոլենսկի ռազմատեխնիկական դասընթացների ուսումնական մասի վարիչ Արևմտյան ռազմաճակատում, այնուհետև աշխատել է ՀՆԾՀ-ի վարչությունում[3]։

1923 թվականից անցել է մանկավարժական աշխատանքի, եղել է Արևմտյան ռազմաճակատի և Արևմտյան ռազմական շրջանի հրամանատարական անձնակազմի մարտավարական դասընթացների ղեկավար[3]։

1924 թվականի հոկտեմբերից անցել է գիտական ​​աշխատանքի, եղել է Ռազմական պատմական բաժնի հատուկ հանձնարարություններով տեսուչ, 1925 թվականի փետրվարին բաժինը վերանվանվելէ 1-ին համաշխարհային պատերազմի հետազոտության և փորձի օգտագործման վարչություն, իսկ 1926 թվականի հուլիսից կոչվել է Կարմիր բանակի շտաբի գիտա-կանոնադրական վարչություն[3]։ 1932 թվականի մայիսից Բարսուկովը եղել է Կարմիր բանակի շտաբի տրամադրության տակ։ 1934 թվականի հուլիսի 22-ին 68 տարեկան հասակում անցել է թոշակի՝ շարունակելով զբաղվել ռազմական գիտությամբ[3]։

1940 թվականին Բարսուկովին շնորհվել է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում և ռազմական գիտությունների դոկտորի կոչում[3], 1941 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1944 թվականի սեպտեմբերին՝ պաշտոնաթող հրետանու գեներալ-մայորի կոչում։ 1946 թվականին դարձել է Հրետանային գիտությունների ակադեմիայի իսկական անդամ և պարգևատրվել Լենինի, Կարմիր դրոշի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով[3]։

Եվգենի Զախարովիչ Բարսուկովը մահացել է 1957 թվականի հունվարի 21-ին, Մոսկվայում[3]։ Թաղված է Ռիգայում՝ Ռայնիսայի գերեզմանատանը։

Գիտական ​​աշխատություններ խմբագրել

Բարսուկովը 50-ից ավելի ռազմա-գիտական ​​աշխատությունների հեղինակ է։ Դրանցից ամենակարևորներն են «Ռուսական հրետանին համաշխարհային պատերազմում» (1938-1940) երկհատորյակը և «Ռուսական բանակի հրետանին (1900-1917)» (1948-1949) 4 հատորյակը։ 1942 թվականին իր առաջին ստեղծագործության համար Բարսուկովը ստացել է Ստալինյան մրցանակ[2]։

Նրա հիմնարար քառահատոր աշխատության 1-ին հատորում դիտարկվում են հրետանու անձնակազմը, մարտական ​​ստորաբաժանումների որակական բնութագրերը (դաշտային, ծանր, հակաօդային, մարտական ​​հրետանի) և հրետանու հատուկ տեսակները և ներկայացվում են սպառազինության մեջ առկա մոդելների տեխնիկական բնութագրերը։ Ներկայացվում է հրետանու տեխնիկական հագեցվածության էվոլյուցիան 1914-1918 թվականներին և տարբեր տեսակի ռազմամթերքների պարկուճների և հրապատիճների տեխնիկական կառուցվածքը[3]։

2-րդ հատորն ընդգրկում է հրետանու մատակարարման հիմնախնդիրները՝ սկսած արդյունաբերության մոբիլիզացիայի խնդիրներից մինչև պատերազմի ժամանակ ռուսական հրետանու զինամթերքով մատակարարումը, այդ թվում՝ հրաձգային զենքերով[3]։

3-րդ հատորը նվիրված է ռուսական հրետանու մարտավարությանը պաշտպանական, հարձակողական և հանդիպակաց մարտերում և լուսաբանվում է հեծելազորային և լեռնային հրետանու մարտական ​​գործողությունների առանձնահատկությունները[3]։

4-րդ հատորը նվիրված է հրետանու մարտական ​​պատրաստականությանը[3]։

Պարգևներ խմբագրել

ԽՍՀՄ

  • Լենինի շքանշան[8]
  • Կարմիր Դրոշի շքանշան
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշան (5.12.1944[9])
  • Ստալինյան մրցանակ (1942)

Ռուսական կայսրություն

  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1904)
  • Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1912)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (17.05.1915)
  • Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան (30.07.1916)

Երկեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Барсуков Евгений Захарович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Барсуков Евгений Захарович — Офицеры русской императорской армии». www.ria1914.info. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 Каминский В. В. Евгений Захарович Барсуков — жизнь, отданная артиллерии // «Русская армия в Первой мировой войне» : Сборник статей Межвузовской международной научной конференции. — Санкт-Петербург: МВАА, 2014. — С. 168—172. Архивировано из первоисточника 21 Նոյեմբերի 2021.
  4. Список полковникам по старшинству. Часть I, II и III. Составлен по 1-е марта 1911 г. — Санкт-Петербург, 1911. С. 907
  5. «Генерал-майор Барсуков (1866-1957)». Артиллерия - бог войны. 2014 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. Список генералам по старшинству. Исправлен по 10 июля 1916 г. — Пг. — 1916. с. 174
  7. Приказы о чинах военных 1916 года. — СПб., 1916
  8. Указа Президиума Верховного Совета СССР от 31 марта 1941 года опубликованный в газете «Известия» № 76 (7452) от 1 апреля 1941 года
  9. «ОБД «Подвиг народа»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել