Եվա դե Մեզյեր (գերմ.՝ Eva de Maizière, ի ծնե՝ Եվա Վերներ, մարտի 27, 1915(1915-03-27)[1], Հաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հոկտեմբեր 2003[2], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա), գերմանացի քանդակագործ և գրաֆիկ։

Եվա դե Մեզյեր
գերմ.՝ Eva de Maizière
Ի ծնեգերմ.՝ Eva Werner
Ծնվել էմարտի 27, 1915(1915-03-27)[1]
ԾննդավայրՀաննովեր, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբեր 2003[2] (88 տարեկան)
Մահվան վայրԲոնն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքանդակագործ, թավջութակահար և home economist
Ժանրքանդակագործ, քանդակագործություն և գրաֆիկա
Ուշագրավ աշխատանքներBegegnung?
Պարգևներ
Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»
ԱնդամակցությունBonner Kunstverein?[3]
ԱմուսինUlrich de Maizière?
ԶավակներThomas de Maizière? և Andreas de Maizière?
ստորագրություն
Изображение автографа
 Eva de Maizière Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եվա դե Մեզյերը ծնվել է 1915 թվականի մարտի 27-ին Հաննովերում։ 1922-1940 թվականներին կրթությունը ստացել է նախ դպրոցում, ապա մանկավարժական կուրսերում, որոնք թույլ են տվել նրան նվիրվել ուսուցչական մասնագիտությանը (մինչև 1944 թվականին ամուսնանալը)։ Հայտնի է նաև, որ նա թավջութակահար էր[4][5]։

Մինչև 1964 թվականը ամուսնու և երեխաների հետ Եվա դե Մեզյերը ստիպված է եղել հաճախ փոխել բնակության վայրը, մինչև որ հաստատվել են Բադ Գոդեսբերգում, որն այժմ Բոննի մի մասն է։ 1970-ականների սկզբից բացի Բոննից Եվան գեղանկարչության, նկարչության, մոդելավորման և կերամիկայի դասեր է անցել Հաննովերում, Մյունխենում, Միլանում, Զալցբուրգի արվեստի ամառային գեղարվեստի ակադեմիայում։ 1980-ականների սկզբին նա ինքն է գեղանկարչության դասեր տվել Բրազիլիայում, Արևմտյան Աֆրիկայում, Իսպանիայում, Իսրայելում և ԳԴՀ-ում։ Եղել է Բոննի նկարիչների միության և Կանանց միջազգային մշակութային ֆեդերացիայի անդամ։ Երկրի ներսում և արտերկրում մասնակցել է ավելի քան 90 ցուցահանդեսների[փա՞ստ]։

Ամուսնու հետ Եվա դե Մեզյերը կյանքի վերջին տարիներն անցկացրել է բարեկարգ ծերանոցում, որտեղ նա ունեցել է արվեստանոց։ Եվա դե Մեզյերը մահացել է 2003 թվականին Բոննում՝ 88 տարեկան հասակում։

Ընտանիք խմբագրել

 
Ուլրիհ դե Մեզյեր, 1966
  Արտաքին պատկերներ
  Մայրը չորս երեխաների հետ, ձեռքերում կրտսեր որդի Թոմասն է, 1954 թվական

1944 թվականին Եվա Վերներն ամուսնացել է ֆրանսիական ազնվական ընտանիքի ներկայացուցիչ Ուլրիխ դե Մեզյրերի՝ բունդեսվերի գլխավոր ստեղծողներից մեկի հետ, որը 1966 թվականից զբաղեցրել է բունդեսվերի տեսուչ գեներալ պաշտոնը։ 1972 թվականին թողել է գեներալի պաշտոնը՝ մնալով պաշտպանության նախարարության խորհրդատու[6][7]։

 
Թոմաս դե Մեզյեր, պաշտպանության նախարար, 2011

Ընտանիքում եղել է չորս երեխա՝ երկու տղա և երկու աղջիկ՝ Բարբարա (գերմ.՝ Barbara) և Կորնելիա (գերմ.՝ Cornelia) անուններով։

Ավագ որդի Անդրեաս դե Մեզյերը, որը գլխավորել է Կոմերցբանկը, 2008 թվականից եղել է Doertenbach & Co ընկերության ղեկավար տնօրեն[8]։

Կրտսեր որդի Թոմաս դե Մեզյերը մոր մահից երկու տարի անց դարձել է դաշնային կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչության ղեկավար (2005 թվականին)[9], իսկ հետո նշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում, երկու անգամ՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնում[10]։

Ցուցահանդաեսներ խմբագրել

  • 1975՝ Բադ Գոդեսբերգ, Deutsche Bank
  • 1984՝ Դյուսելդորֆ, Галерея Gogol
  • 1990՝ Վայմար, Lucas-Cranach-Haus
  • 1992՝ Վորպսվեդե, Галерея Daniela

Մրցանակներ խմբագրել

  • 1981՝ «Գիտության և արվեստի համար» ավստրիական շքանշան

Հիշատակ խմբագրել

2015 թվականին նկարչուհու ծննդյան 100-ամյակին պատվին «General-Anzeiger» հրատարակությունում հայտնվել է նրա ստեղծագործության մասին ամփոփ հոդված։ Լրագրող Մարտինա Զոնդերմանը (գերմ.՝ Martina Sondermann), խոսելով Բոննի բնակիչների մասին, ենթադրել է, որ նրանցից շատերը իրենց ամենօրյա կյանքում հաճախ հանդիպում են Եվա դե Մեզիերի աշխատանքներին, նույնիսկ եթե նրանք չգիտեն, թե ով է հեղինակը։ Քանի որ նրա ստեղծագործությունները կարելի է տեսնել ոչ միայն թանգարաններում և ցուցահանդեսներում, այլ առաջին հերթին ազատ հասանելի վայրերում՝ քաղաքային այգում, թատերական հրապարակում, եկեղեցիների ինտերիերում, գերեզմանատան մատուռում, որտեղ նրա ձեռքով ստեղծված մեծ փայտե խաչի ներքո տեղի են ունենում կյանքից հեռացածների հրաժեշտի արարողություններ[փա՞ստ]։

Գրականություն խմբագրել

Andreas Schumann Familie de Maizière – Eine deutsche Geschichte. — Zürich: Orell Füssli, 2014. — ISBN 978-3280055311(գերմ.)
Каталог книг(գերմ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Sondermann M. Eva de Maizière:Bad Godesberg: Spätberufene in Sachen Kunst (գերմ.) // General-Anzeiger — 2015. — S. 9.
  2. 2,0 2,1 2,2 General-Anzeiger (գերմ.) — 2003. — S. 9.
  3. https://web.archive.org/web/20150402103733/http://www.lex-art.de/lex-art.de/sicher/m/Maiziere__Eva_de.pdf
  4. In ihrer Kunst ging es immer um den Menschen. «General-Anzeiger», 9 октября 2003, стр. 9(գերմ.)
  5. Von Martina Sondermann (26.03.2015). «Bad Godesberg: Spätberufene in Sachen Kunst» (գերմաներեն). «General-Anzeiger». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Von Uwe Müller (06.03.2011). «Die Familie de Maizière, eine deutsche Dynastie» (գերմաներեն). «Die Welt». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. Thomas de Maiziere. — Whoswho.de
  8. Managing Director. — Doertenbach & Co
  9. Von Stefan Berg, Andreas Wassermann und Steffen Winter (24.10.2005). «„Blut ist dicker als Wasser"» (գերմաներեն). «Der Spiegel». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
  10. Von Christian Fischer (14.10.2014). «Dieser Krawatten-Knirps ist heute Minister» (գերմաներեն). «Bild». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Eva de Maizière bei Lex-Art. (գերմ.)
  • Габриэле Цабель-Цоттманн (գերմ.՝ Gabriele Zabel-Zottmann): «Скульптуры и объекты в открытом пространстве Бонна, поставленные с 1970 по 1991 год» (գերմ.՝ Skulpturen und Objekte im öffentlichen Raum der Bundeshauptstadt Bonn: Aufgestellt von 1970 bis 1991). Диссертация, Бонн, 2012. (գերմ.)