Եվա Կլյայն (հունգ.՝ Eva Klein, հունվարի 22, 1925(1925-01-22), Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի-շվեդ գիտնական-իմունոլոգ, 1960-ական թվականներից հայտնի է որպես բնական կործանարար բջիջների առաջին հայտնագործողներից մեկը [2][3]

Եվա Կլյայն
հունգ.՝ Klein Éva
Nci-vol-8175-300 George Klein.jpg
Ծնվել էհունվարի 22, 1925(1925-01-22) (96 տարեկան)
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Բնակության վայր(եր)Ստոկհոլմ
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1] և Flag of Hungary.svg Հունգարիա[1]
Մասնագիտությունբժիշկ և կենսաբան
Հաստատություն(ներ)Կարոլինյան ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաբանություն
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԲուդապեշտի համալսարան
ՊարգևներWilliam B. Coley Award? Բյորկենի մրցանակ և Eric K. Fernströms Nordiska Pris?[2]
Ամուսին(ներ)George Klein?

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Եվա Ֆիշերը ծնվել է 1925 թվականի հունվարի 22-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, հարուստ հրեական ընտանիքում։ Հաճախել է մասնավոր դպրոց, որտեղ հետաքրքրություն է ցուցաբերել սպորտի, թատրոնի և գիտության նկատմամբ։ Նրան ոգեշնչել է Մարի Կյուրիի կյանքն ու գործունեությունը։ Մասնագիտության ընտրությունը զգալիորեն սահմանափակ էր երկրում այդ ժամանակվա քաղաքական իրավիճակում հրեական արմատներով աղջկա համար։ Հունգարիայում այդ տարիներին ուժեղացան հակասեմիտիզմը և հրեաների հետապնդումները, և արդյունքում, պետությունը գրավվեց Երրորդ Ռեյխի կողմից գրեթե այն պահին, երբ Ֆիշերը ավարտեց միջնակարգ դպրոցը։ Եվա Ֆիշերը սովորել է Բուդապեշտի համալսարանին կից բժշկական դպրոցում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1944-1945 թվականներին, նա և իր ընտանիքի մի քանի անդամներ կարողացան գոյատևել՝ թաքնվելով համալսարանի հյուսվածքաբանության ինստիտուտում։ Նրանց օգնեց «աշխարհի ժողովուրդների բարեպաշտ» Յանոս Շիրմայը, որը, ի թիվս այլ բաների, փաստաթղթեր կեղծեց նրանց ընտանիքի համար։ Մի պահ Ֆիշերը հրաժարվեց բժշկական ուսումնասիրություններից թատրոն ընդունվելու նպատակով, բայց շուտով վերադարձավ բժշկության բնագավառ։ Եվան ամուսնացավ բժշկականի ուսանող Գեորգ Կլյայնի հետ և 1947 թվականին Հունգարիայից տեղափոխվեց Շվեդիա։ 1955 թվականին նա ավարտեց Ստոկհոլմի Կարոլինսկա ինստիտուտի բժշկական ֆակուլտետը։ Բացի այդ, Կլյայնը հետագայում արժանացավ Նեբրասկա համալսարանի (1993) և Օհայոյի նահանգի համալսարանի (2003) պատվավոր գիտական աստիճանի։

Հետազոտողի կարիերաԽմբագրել

1948 թվականին Կլյայնը դառնում է Կարոլինսկա ինստիտուտի դոցենտ, իսկ 1979 թվականին արժանանում է պրոֆեսորի կոչման։ 1948 թվականին նա սկսեց իր սեփական հետազոտությունները, որը խրախուսվում էր Կարոլինսկա ինստիտուտի հետազոտությունների և բջջային գենետիկայի բաժնից Թորբյորն Կասպերսոնի կողմից։ Իր գործունեության ընթացքում Կլյայնը սերտորեն համագործակցել է ամուսնու հետ մասնագիտական ոլորտում։ Իր գործունեության ընթացքում Եվա Կլյայնը հրատարակել է ավելի քան 500 հոդված, ինչպես նաև աշխատել «Seminars in Cancer Biology» գիտական հանդեսի խմբագիր։

Հետագա տարիներԽմբագրել

Թոշակի անցնելուց հետո Կլյայնը շարունակում էր հնարավորության սահմաններում աջակցել ուսանողներին, և նույնիսկ իր փոքրիկ հետազոտական խմբի հետ մի շարք ուսումնասիրություններ կատարում։ Նրա մյուս հետաքրքրությունը հունգարական պոեզիայի շվեդերեն թարգմանությունն էր։ 2015 թվականի նոյեմբերին շվեդական ռադիոյին տված հարցազրույցում նա նշում է, որ աշխատանքը օժանդակում է իր ուժերին կյանքի 90-րդ տարում։

ԸնտանիքԽմբագրել

Եվայի և Ջորջ Կլյայնները երեք երեխա են ունեցել, ավագ որդին դարձավ մաթեմատիկոս է, իսկ երկու դուստրերը` բժիշկ և դրամատուրգ։ Ինքը` Եվա Կլյայնը, իր թեզը պաշտպանել է երկրորդ երեխայով հղիության ութերորդ ամսում։ Նա պնդում էր, որ ամուսինը երբեք ժամանակ չի ունեցել տնային տնտեսությամբ կամ երեխաների խնամքով զբաղվելու համար։

Հիմնական նվաճումներ և պարգևներԽմբագրել

Կլյայնների ընտանիքը, համատեղ և առանձին, իրականացրել են լայնածավալ նորարարական աշխատանքներ քաղցկեղի իմունոլոգիայի բնագավառում՝ պատասխանելով մի շարք հարցերի, թե ինչպես քաղցկեղի բջիջների չարորակ գոյացությունները կարող են բուժվել նորմալ բջիջների գեների միջոցով։

1960-ականներին Եվա Կլյայնը մշակեց ր զարգացրեց բջջային գծեր Բուրկիթի լիմֆոմայի բջջային գծերը, որոնք այսօր էլ շարունակում են օգտագործվել։ 1970-ականներին Կլյայնի խմբերը հետազոտեցին, թե արդյոք գոյություն ունի փոխկապակցվածություն լիմֆոցիտների և հակաուռուցքային ռեակցիաների միջև։ Ընդ որում, Եվան ուսումնասիրեց մի բնագավառ, որին այլ հետազոտողներ առանձնակի կարևորություն չէին տալիս։ Հետազոտությունների արդյունքում նա բացահայտեց եզակի տիպի, ցիտոտոքսիկության համար պատասխանատու լիմֆոցիտներ (սպիտակ բջիջներ), որոնք ընդունակ են ոչնչացնել (սպանել) ուռուցքային բջիջները կամ վիրուսներով վարակված բջիջները։ Կլյայնը դրանց անվանեց «բնական սպանիչներ»։

Կլյայնը վաղուց հետաքրքրվում էր վիրուսաբանությամբ և իմունաբանությամբ, ուսումնասիրելով Բուրկիթի լիմֆոմայում Էպշտեյն-Բարի վիրուսի դերը։ 1987 թվականին նա դարձել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, իսկ Հունգարիայի գիտությունների ակադեմիան նրան ընդունեց իր շարքերը 1993 թվականին։ 2013 թվականին նա ստացավ քաղցկեղի հետազոտությունների ամերիկյան ասոցիացիայի մրցանակ[3][4]։

1975 թվականին Ամերիկայի քաղցկեղի հետազոտական ինստիտուտը հիմնադրել է Ուիլյամ Բ. Քոուլիի մրցանակը` հիմնական և ուռուցքային իմունոլոգիայի բնագավառում կատարված հետազոտությունների համար, մրցանակի են արժանացել 16 գիտնականներ, որոնք համարվել են «քաղցկեղի իմունոլոգիայի հիմնադիրներ», այդ թվում և Կլյայն ընտանիքի երկու ներկայացուցիչներ։ Նրանց մրցանակում նշվում էր «մկների վրա ուռուցքային հատուկ հակագեների հայտնաբերումը, մարդու քաղցկեղի առավել ամբողջական իմունաբանական վերլուծությունը` Բուրկիթի լիմֆոման»[5][6]։

2005 թվականին՝ Կլյայնի 80-ամյակի կապակցությամբ, Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները ստեղծեցին Ջորջ և Եվա Կլյան հիմնադրամը։ 2010 թվականին Կլյայնին շնորհվեց Կարոլինսկա ինստիտուտի բժշկական հետազոտությունների արծաթե մեդալ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Hargittai, Magdolna Women Scientists: Reflections, Challenges, and Breaking Boundaries. — Oxford University Press, 2015. — ISBN 978-0199359981
  • About the George and Eva Klein Foundation // GE Klein Foundation. — 2016.