Եվա Բոուրինգ

ամերիկացի քաղաքական գործիչ

Եվա Բոուրինգ (անգլ.՝ Eva Kelly Bowring, հունվարի 9, 1892(1892-01-09), Նևադա, Միսսուրի, ԱՄՆ - հունվարի 8, 1985(1985-01-08), Գորդոն, Շերիդան շրջան, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական և պետական գործիչ, 1954 թվականի ապրիլի 16-ից մինչև նոյեմբերի 7-ը Նեբրասկայից եղել է ԱՄՆ սենատոր։

Եվա Բոուրինգ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 9, 1892(1892-01-09)
Ծննդավայր Նևադա, Միսսուրի, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 8, 1985(1985-01-08) (92 տարեկան)
Վախճանի վայր Գորդոն, Շերիդան շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին Arthur Bowring?

Կենսագրություն խմբագրել

1928 թվականին ամուսնացել է Արթուր Բոուրինգի հետ և տեղափոխվել Նեբրասկա նահանգի Չերի շրջանում գտնվող Բոուրինգ ռանչոյի նրա տուն։ Իր ապագա ամուսնու հետ Եվան պատահաբար հանդիպել է, երբ վերջինս օգնել է նրան, երբ իր մեքենան փչացել էր Բոուրինգ ռանչոյի մոտակայքում։ Արթուրն ու Եվան միասին ապրել են 16 տարի։ Սրտի կաթված ստանալուց հետո 1944 թվականին Արթուրը մահացել է Չադրոն քաղաքի հիվանդանոցում[1]։

Բոուրինգ ամուսիններն ակտիվ գործունեություն են ծավալել Նեբրասկա նահանգի հանրապետական կուսակցությունում։ Արթուրը ծառայել է որպես շրջանային լիազոր` մասնակցելով շրջանի կառավարմանը, 1927-1929 թվականներին հանրապետականների կուսակցությունից եղել է Նեբրասկա նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ, 1930-1933 թվականներին՝ նահանգի Սենատի անդամ[2][3]։

Ամուսնու մահից հետո Եվան շարունակել է ինքնուրույն զբաղվել ռանչոյով՝ չմոռանալով քաղաքականության մասին։ 1954 թվականին Բոուրինգին նահանգապետ Ռոբերտ Բ. Քրոսբին նշանակել է ԱՄՆ Սենատի կազմում Դուայթ Գրիզուոլդի մահից հետո թափուր մնացած տեղը զբաղեցնելու համար։ Եվա Բոուրինգը Սենատում Նեբրասկան ներկայացնող առաջին կինն է եղել։ Նրա ծառայությունը Սենատում շարունակվել է 1954 թվականի ապրիլի 16-ից նոյեմբերի 7-ը։ Նեբրասկայում տասնհինգերորդ Սենատի ժամկետը, որը տևել է 1949 թվականի հունվարի 3-ից մինչև 1955 թվականի հունվարի 3-ը, անսովոր էր այն բանում, որ այդ ընթացքում փոխվել է վեց սենատոր։ Բոուրինգը նրանցից չորրորդն էր։

Սենատում ծառայելուց հետո Եվա Բոուրինգը վերադարձել է ռանչո։ 1956-1964 թվականներին միաժամանակ ոչ լրիվ դրույքով աշխատել է ԱՄՆ արդարադատության նախարարության պայմանական վաղաժամկետ ազատման խորհրդում։ Բոուրինգը մահացել է 1985 թվականին Ներբասկայում՝ իր 93-րդ ծննդյան օրվանից ընդամենը մեկ օր առաջ։ Անհանգստանալով ռանչոյի ճակատագրի համար՝ նախկին սենատորը 132 հեկտար մակերեսով Բոուրինգ ռանչոն կտակել է Նեբրասկա նահանգին՝ ի հիշատակ իր ամուսնու[4]։ Նեբրասկայի խաղերի ու այգիների հանձնաժողովն այն վերածել է պատմական այգու (անգլ.՝ Bowring Ranch State Historical Park): Ռանչոն նախկինի պես շահագործվում է որպես աշխատող անասնաբուծական տնտեսություն, որտեղ աճեցվում են հերեֆորդի ցեղատեսակի կովեր։ Ռանչոյի տունը և շինությունները պահպանվել են, այնտեղ է գտնվում նաև այցելուների համար նախատեսված Մեծ կենտրոն, որտեղ կարելի է ծանոթանալ Բոուրինգների կյանքին վերաբերվող փաստաթղթերին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 'Arthur Bowring, former state legislator, dies,' Nebraska State Journal, March 20, 1944, pg. 1
  2. 'Nebraska Blue Book 1932,' Biographical Sketch of Arthur Bowring, pg. 270
  3. «Early History of Cherry County, Nebraska». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
  4. Emanuel, Mary Ethel A Love Story at Bowring Ranch (und) // Nebraska Life. — Т. 9. — № 4. — С. 83—84.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Բոուրինգ» հոդվածին։