«Ես Մալալան եմ» (անգլ.՝ I am Malala: the girl who stood up for education and was shot by the Taliban), Մալալա Յուսուֆզայի ինքնակենսագրությունը, որը գրվել է ռազմական թղթակից Քրիստինա Լեմբի հետ համահեղինակությամբ[1][2]: Յուսուֆզայը պակիստանցի ակտիվիստ է, որը հանդես է գալիս ամբողջ աշխարհում աղջիկների համար մատչելի կրթության օգտին, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է:

Ես Մալալան եմ
Ես Մալալան եմ.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրինքնակենսագրություն
ՀեղինակՄալալա Յուսուֆզայ և Քրիստինա Լեմբ
Բնագիր լեզուանգլերեն
Հրատարակություն2013

ՍյուժեԽմբագրել

Մալալա Յուսուֆզայը տասնվեցամյա երիտասարդ աղջիկ է, ով սիրում է դպրոց գնալ, բայց Թալիբանը մահվան սպառնալիքով աղջիկներին արգելում է սովորել: Գրքում պատմվում է Մալալայի կյանքի ու 1947 թվականին ստեղծված և Աֆղանստանի ու Հնդկաստանի հետ սահմանակից Պակիստանի պատմության մասին: Դրանից բացի Մալալան ներկայացնում է իր շրջապատի մարդկանց կյանքը Սվատ գետի հովիտից, իր հոր՝ Զիյաուդդին Յուսուֆզայը կյանքը, որն առանցքային դեր է ունեցել Մալալայի կյանքում[3]:

2012 թվականի հոկտեմբերի 9-ին դպրոցական ավտոբուսը, որտեղ գտնվել է Յուսուֆզայը, կանգնեցրել են թալիբները, նրանցից մեկը երեք անգամ կրակել է Յուսուֆզայի ուղղությամբ: Նա կենդանի է մնացել, չնայած չնչին շանսերին՝ այդ ժամանակից ի վեր դառնալով մշակույթի ու գիտելիքի իրավունքի համար պայքարի խորհրդանիշ: 2013 թվականի հուլիսին Յուսուֆզայը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպությունում։

Գրքի մասինԽմբագրել

«Ես այս գիրքը նվիրում եմ բոլոր այն աղջիկներին, ովքեր բախվել են անարդարության հետ, բայց, ցավոք, ստիպված են եղել լռել։ Մենք միասին կհասնենք նրան, որ մեզ լսեն»,– ասում է Մալալան իր հարցազրույցներից մեկում[4]:

«Ես Մալալան եմ» գիրքը հրատարակվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին Weidenfeld & Nicolson հրատարակության կողմից Մեծ Բրիտանիայում և Little, Brown and Company ընկերության կողմից ԱՄՆ-ում[5][6]։ Գիրքը թարգմանվել է ավելի քան 40 լեզվով[7]։

Մանկական հրատարակությունը լույս է տեսել 2014 թվականին I Am Malala: How One Girl Stood Up for Education and Changed the World խորագրով[8]։

Նիլա Վասվանիի կողմից ձայնագրված աուդիոգիրքը (անգլ.՝ Neela Vaswani) 2015 թվականի արժանացել է «Գրեմմի» մրցանակի որպես «Լավագույն ալբոմ երեխաների համար»[9][10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «I am Malala: The Girl Who Stood Up for Education and was Shot by the Taliban by Malala Yousafazi and Christina Lamb – review»։ theguardian.com։ Վերցված է 2017-9-15 
  2. «Book review: ‘I Am Malala’ by Malala Yousafzai - The Washington Post»։ washingtonpost.com։ Վերցված է 2017-9-15 
  3. «Малала Юсуфзай «Я – Малала»»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ 2014-11-08։ Վերցված է 2017-09-06 
  4. «Вдохновение от правозащитницы Малалы Юсуфай» (ru-RU)։ Վերցված է 2017-09-06 
  5. «Malala Yousafzai and Christina Lamb — I Am Malala»։ Orion Publishing Group։ Վերցված է 30 July 2018 
  6. «I Am Malala by Malala Yousafzai | Little, Brown and Company»։ Little, Brown and Company։ Վերցված է 30 July 2018 
  7. «I Am Malala by Malala Yousafzai»։ Curtis Brown։ Վերցված է 30 July 2018 
  8. Yousafzai Malala (2014)։ I Am Malala: How One Girl Stood Up for Education and Changed the World։ Little, Brown Books for Young Readers։ ISBN 978-0-316-32793-0 
  9. «India's Ricky Kej, Neela Vaswani grab Grammys» (անգլերեն)։ The Times of India։ 2015-02-09։ Վերցված է 2015-09-06 
  10. «India's Ricky Kej, Neela Vaswani grab Grammys»։ The Times of India։ 9 February 2015։ Արխիվացված օրիգինալից 11 February 2015-ին։ Վերցված է 21 June 2015 

Արտաքին հղումներԽմբագրել