Ես, Օլգա Հեպնարովան

Ես, Օլգա Հեպնարովան (չեխ․՝ Já, Olga Hepnarová), 2016 թվականին ստեղծված միջազգային ֆիլմ-դրամա, որի ռեժիսորներն են Թոմաս Վեինրեբը և Փիթր Կազդան։ Ֆիլմը Օլգա Հեպնարովայի մասին է (1951-1975)։ Վերջինս չեխոսլովակացի զանգվածային մարդասպան է, որը 1973 թվականի հուլիսի 10-ին բեռնատարով ութ մարդ է սպանել Պրահայում։ Ֆիլմը ցուցադրվել է Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի «Համայնապատկեր» բաժնում[3]։

Picto infobox cinema.png
Ես, Օլգա Հեպնարովան
չեխ․՝ Já, Olga Hepnarová
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
Flag of Poland.svg Լեհաստան[1]
Flag of France.svg Ֆրանսիա[1]
Flag of Slovakia.svg Սլովակիա[1]
Ժանրդրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, կենսագրական ֆիլմ[1], պատմական ֆիլմ[1] և դրամա[1]
Թվականփետրվարի 11, 2016[2], մարտի 4, 2016[2], մարտի 24, 2016[2], ապրիլի 14, 2016[2], հուլիսի 6, 2016[2], հուլիսի 22, 2016[2], նոյեմբերի 18, 2016[2], հունվարի 13, 2017[2], փետրվարի 16, 2017[2], մարտի 24, 2017[2], նոյեմբերի 17, 2017[2], հոկտեմբերի 25, 2018[2] և հունվարի 24, 2019[2]
Լեզուչեխերեն
ՌեժիսորTomáš Weinreb? և Petr Kazda?
ՊրոդյուսերVojtěch Frič?, Tomáš Weinreb?[1], Marián Urban?[1] և Petr Kazda?[1]
Սցենարի հեղինակPetr Kazda?[1], Tomáš Weinreb?[1] և Roman Cílek?[1]
ԴերակատարներՄիխալինա Օլշանսկա, Martin Pechlát?, Klára Melíšková?, Martin Finger?, Marika Šoposká?[1], Petra Nesvacilová?[1], Jan Novotný?[1], Juraj Nvota?[1], Gabriela Míčová?[1], Roman Zach?, Օնդրեյ Մալի, Zuzana Stavná?[1], Magdaléna Borová?[1], Viktor Vrabec?[1], Eva Josefíková?[1], Marian Roden?[1], Tereza Blažková?[1], Lukáš Bech?[1], Pavel Neškudla?[1], Marta Mazurek?[1], Miroslaw Haniszewski?[1], Šárka Vaculíková?[1], Kostas Zerdaloglu?[1] և Q104128803?[1]
ՕպերատորAdam Sikora?
ՄոնտաժVojtěch Frič?

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1970-ական թվականներին։ Այն ներկայացնում է խնդիրները, որոնց բախվել է այն ժամանակվա երիտասարդությունը` ըստ ռասայական, սեռային և սեռական կողմնորոշման տարբերությունների։ Օլգա Հեպնարովան 22-ամյա միայնակ լեսբուհի է, որին լքել է իր ընտանիքը։ Այլ մարդկանց հետ շփվելու անհնարինությունը և ինքն իրեն ճանաչելու ցանկությունը պատճառներ են դարձել, որ ստիպել են նրան անցնել մարդկայնության սահմանները։ Անձնական նամակների միջոցով հանդիսատեսը կարողանում է ներթափանցել Օլգայի հոգեբանության մեջ, և իրադարձությունների պատմությունը վերականգնելով, հասկանալ, թե ինչն է նրան դրդել հանցանք գործել։

ԿազմԽմբագրել

  • Միշալինա Օլսզանսկա` Օլգա Հեպնարովա
  • Օնդրեյ Մալի` հոգեբույժ
  • Մարթա Մազուրեկ` Ալենա
  • Լուկաս Բեխ` դատախաղ
  • Յուրա Նվոտա` փաստաբան
  • Գաբրիելա Միչովա` հոգեբույժ Ռաբսկա
  • Մարիկա Սոպոսկա` Ժիտկա
  • Ռոման Զախ` հոգեբույժ Վավերկա

ԸնդունելությունԽմբագրել

Rotten Tomatoes ագրեգատոր կայքում ֆիլմն ունի 78 տոկոս վարկանիշ` ըստ 27 ակնարկի և 10-ից միջինը 6.9 վարկանիշ։ Կայքի գրախոսության եզրակացությունն ասում է. «Իր կինեմատոգրաֆիայով որպես կատարյալ և բացարձակին ձգտող` «Ես, Օլգա Հեպնարովան» սթափեցնող ու որսացող հայացք է նետում կյանքի վրա, որը հանգեցրել է կնոջ սարսափելի հանցագործությանը»[4]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 100-ից 57 միավոր` հիմնված 10 գրախոսականի վրա, որոնք ընդհանուր առմամբ «խառը կամ միջին ակնարներ» են[5]։

Թաններ Թաֆելսկին The Village Voice-ի համար գրել է. «Ֆիլմը դառը հաբ է` կուլ տալու համար, այն կենտրոնանում է միզանտրոպի հակասությունների վրա»[6]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել